Թունաքիմիկատները 20%–ով կթանկանան

«Փաստ» օրաթերթը գրում է. Գարնանը թունաքիմիկատների շուկայում թանկացումներ են սպասվում: Այս ոլորտում 15–20% գնաճ կլինի: «Փաստ»–ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց ագրոքիմիկատներ ներմուծող «Արտագրո» ընկերության տնօրեն Արթուր Կտրակյանը:

Հայաստան ներկրվող քիմիկատների հիմնական մասը բերվում է Չինաստանից, այնտեղ արդեն թանկացումներ են գրանցվել: Չինաստանում քիմիական նյութերի արտադրությունը մեծ մասշտաբների է հասնում, սա էլ իր հերթին հանգեցնում է այդ երկրում օդի չափազանց աղտոտման:

Բնապահպանական ռիսկերից խուսափելու նպատակով իշխանությունները նախորդ տարեվերջին խստացումներ են մտցրել թունաքիմիկատների արտադրության ոլորտում: Արդյունքում՝ ընկերությունների 50%–ը փակվել է, իսկ դրանց մյուս մասը վերազինման ու նոր տեխնոլոգիաների ներդրման արդյունքում հայտարարել է արտադրանքի թանկացման մասին: «Մենք կռիվ ենք անում մատակարարի հետ, քանի որ 4 ամիս առաջ մի գին են ասել, հիմա մենք նորից գին ենք հարցնում, որ էլի ապրանք ներկրենք, ուրիշ գին են ասում՝ ավելի բարձր: Իրենք մեզ կայքեր են ուղարկում համոզելու համար, որ գնաճ է տեղի ունեցել»,– հայտնեց նա: Թանկացումների մասին հերթական նորությունը զայրացրել է գյուղատնտեսությամբ զբաղվողներին: Նրանց պնդմամբ՝ դիզվառելիքի եւ թունաքիմիկատների թանկացման հետեւանքով իրենք կդադարեն հող մշակել: «Ամեն ինչն էլ թանկացրել են: Մենք չենք կարող այս գնաճի պայմաններում հող մշակել, որովհետեւ ձեռք չի տալիս: Թունաքիմիկատների գնի բարձրացումն ապրանքի ինքնարժեքի վրա կազդի»,– ասաց ֆերմեր Քաջիկ Հակոբյանը: Թունաքիմիկատ ներմուծող ընկերության տնօրենը, սակայն, հավաստիացրեց՝ գնաճը մեղմելու համար ստիպված կլինեն իրենց եկամուտները պակասեցնել: Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 22 անգամ
Լրահոս
Իշխանության առաջնահերթությունը ոչ թե քաղաքացին, այլ սեփական աթոռն է․ Քրիստինե Վարդանյան Մայր Աթոռի շուրջ ստեղծված իրավիճակի առումով իշխանության տերը Նիկոլ Փաշինյանն է, իսկ դրության տերը՝ Գարեգին Երկրորդը. քաղաքագետ Ադրբեջանի քաղաքական և տնտեսական ազդեցությունը`Թուրքիայի վրա ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հիշեցնում է Իրան-ԱՄՆ բախումը շատ հավանական է դառնում. Վարուժան Գեղամյան Ռուսական կողմը հաստատել է իր աջակցությունը Թուրքիայի անվտանգությունն ապահովելու համար կձեռնարկենք նաև անդրսահմանային քայլեր. Էրդողան Ադրբեջանական «դեմոկրատիան» հասավ Վաշինգտոն Հայաստանի դատավորներն իրենց օժտել են կաթողիկոսական իշխանությամբ. Տեր Մաղաքիա Իրանն ամերիկացիներին թշնամի չի համարում. Արաղչի Թուրքիայում ձերբակալել են գերմանական Deutsche Welle-ի լրագրողին ՖԻՖԱ-ն պատրաստվում է փոխել ֆուտբոլի կանոնները Վինիսիուսի սկանդալից հետո Հայաստանը կարող է դառնալ Ադրբեջանի և Թուրքիայի միջև էներգետիկ համագործակցության մաս․ թուրք նախարար Վանաձորում բախվել են «Skoda»-ն և «Opel»-ը․ կա վիրավոր Ամեն ջանք գործադրելու ենք մեր ժողովրդի՝ Արցախ վերադառնալու իրավունքը իրացնելու համար. Արցախի ԱԺ «Երվանդ Բոզոյանը մի տարի առաջ էր ասել՝ նոյեմբերի 9-ը մեր փրկօղակն է, պիտի կախվեինք դրանից»․ Այվազյան (video) «Ռուսաստանը միակ երկիրն է, որն ունի այնպիսի զենք՝ ԱՄՆ-ն կոչնչացնի» (video) «Դուք պիտի՞ հասկանաք՝ Քոչարյանը մարդա**ան չէ, հիմա տեսեք՝ ով էսքան մարդու ս**նեց»․ հոգեբան (video) Եթե դիմադրենք, Պուտինը կգա․ Հայկ Այվազյան (video) «Սրանք ասֆալտով փող ուտելուց կզրկվեն, եթե․․․»․ Արմինե Ադիբեկյան (video) Սամվել Կարապետյանի նկատմամբ որոշման փոփոխության հետ իշխանությունը հա՞շտ է․ դատավորի արձագանքը (video) Պուտինը նոր պատերազմ է հայտարարել․ Հայկ Այվազյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Փետրվարի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը Փետրվարի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը Փետրվարի 20-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 20-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Փետրվարի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Փետրվարի 20-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Փետրվարի 19-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը Փետրվարի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է բանաստեղծ, քաղաքական գործիչ Խաչիկ Մանուկյանը Փետրվարի 19-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am