Առուշ Առուշանյանի գործն անհետացել է Դատալեքսից․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Երբեմնի ընդդիմադիր, այժմ իշխանության հետ ջերմ հարաբերություններ հաստատած Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի գործը բացակայում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։ Նրա պաշտպան Սերգեյ Մարաբյանը մեզ պարզաբանեց․ «Եթե դատապարտյալը, մեղադրյալը համաձայն չէ, որ նիստը տեսանկարահանվի, դատարանը չի կարող իր կամքին հակառակ որոշում կայացնել։ Քանի որ դա դատական ակտերի կատարման փուլ է, սա «Դատալեքսում» չի երեւում, դատարանում երեւում են գործերը, որոնցով դատավճիռ է կայացվելու, բուն դատաքննությունն է երեւում։ Մի միջնորդություն է ներկայացվել, մենք ներկայացրել ենք առարկություն, դատարանը հավելյալ ապացույց է ուզել, որովհետեւ միջնորդությանը կից պակաս փաստաթղթեր են եղել, դատարանը պահանջել է այդ ապացույցները ներկայացնել, որից հետո որոշում կկայացնի։ Այն փաստաթղթերն են, որոնք Պրոբացիան չի ներկայացրել։ Սա շատ պարզ ընթացակարգ է, այստեղ ընդամենը որոշվում է՝ պատիժը պետք է փոխվի, թե՝ չէ»։

Մինչ այս, Վճռաբեկ դատարանը շուրջ մեկ տարի չի հայտնել իր վերջնական դիրքորոշումը, ինչը պատահական չէ։ Չի հաստատել նախկինում կայացված դատական ակտերը, չի ընտրել նաեւ ազատ արձակման տարբերակը, ուղղակի բեկանել է վերաքննիչի որոշումը եւ գործն ուղարկել նոր քննության՝ արձանագրելով ընթացակարգային, այդ թվում՝ ընդդատության խնդիրներ։ Այսինքն, գործը վերադարձվել է առաջին ատյան՝ նոր քննության։ Պարզ է, որ սա որոշակի մեկնաբանությունների տեղիք է տվել, քանի որ Առուշանյանը վերջին շրջանում շատ սերտորեն շփվում է իշխանության ներկայացուցիչների հետ, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանին է դիմավորում, երկտակվելով բարեւում, կողքից քայլում, եւ մարդիկ նրա քաղաքական դիրքորոշման փոփոխությանն են վերագրում քրեական գործի քննության այս ընթացքը։ Եվ սա կատարվում է մի երկրում, որի ղեկավարը պարբերաբար հայտարարում է, թե «զանգովի արդարադատությունը» վերացվել է։

Հիշեցնենք, որ այս գործի դատական պատմությունը սկսվում է 2022 թվականից, երբ Սյունիքի մարզի դատարանն Առուշանյանին մասամբ արդարացրել էր ընտրակաշառքի դրվագով, սակայն պաշտոնեական չարաշահման մասով ճանաչել էր մեղավոր եւ նշանակել պայմանական ազատազրկում։ Նաեւ սահմանել էր, որ նա իրավունք չունի զբաղեցնել ՏԻՄ ղեկավարի պաշտոն։ Ավագանին հրաժարվել էր կատարել այդ պահանջը՝ դադարեցնել Գորիսի համայնքապետի պաշտոնավարումը, եւ Պրոբացիայի ծառայությունը միջնորդություն էր ներկայացրել՝ պատժի խստացման վերաբերյալ, որ նրան ազատազրկման տեսքով պատիժ սահմանվի, եւ պայմանականը փոխարինվել էր իրական ազատազրկմամբ՝ 1 տարի 8 ամիս 3 օր ժամկետով։ Պաշտպանական կողմը վճռաբեկ բողոք էր տարել այդ որոշման դեմ, որից հետո սկսվել էին Առուշանյանի կերպափոխումն ու քննության ձգձգումը՝ հօգուտ մեղադրյալի։

Այս պահին գործը գտնվում է Հակակոռուպցիոն դատարանի քննության տիրույթում, որտեղ պետք է կայացվի վերջնական դատական որոշում»։

դիտվել է 80 անգամ
Լրահոս
Ես մեկ հեռախոսազանգով այդ հարցը կլուծեի․ Ռոբերտ Քոչարյանը՝ 44-օրյա պատերազմում ՀԱՊԿ-ի չմիջամտելու մասին Վարդան Ղուկասյանը «քսիֆ» է ուղարկել. «Պտի ապացուցենք, որ Գյումրին թքածը լիզող չի» Տենում եք, որ Նիկոլն ինչ է, ես ապշում եմ, ոնց կարելիա սրան ընտրել․ հարցում (video) Առատ տեղումներ են սպասվում #ՈՒՂԻՂ․ Պուտինն երեկ ասաց՝ կանգ չեմ առնելու․ Նիկոլը ընտրություն չունի․ Լևոն Զուրաբյան (video) Սերգեյ Կոպիրկինը կանչվել է Մոսկվա «Սուրբ Զիարաթ» կոչվող տարածքում վնասազերծվել է ինքնավնասում կատարած տղամարդը․ նա հիվանդանոցում է #ՈՒՂԻՂ․ Պուտինն երեկ ասաց՝ կանգ չեմ առնելու․ Նիկոլը ընտրություն չունի․ Լևոն Զուրաբյան (video) 1 տարի առաջ Ադրբեջանի թելադրանքով ՀՀ իշխանությունը սկսեց հանցավոր արշավ Հայոց եկեղեցու դեմ․ փաստաբան Առուշ Առուշանյանի գործն անհետացել է Դատալեքսից․ «Հրապարակ» ՀՀ-ի պարագայում Մոլդովական սցենարը կունենա այլ անուն. խորը ճգնաժամի կամ թուրքական կլանման սցենար Հացը, որը էսօր գնվում է 110 դրամով, կդառնա 500․ դե գնացեք ապրեք, էդ 500 դրամ հաց առեք, կերեք․հարցում (video) Ամենաուժեղ թալանչիները այսօր իրենք են․ քաղաքացին՝ Նիկոլենց մասին (video) Ինչի՞ վրա են մսխել միլիարդավոր դոլարներ (video) Իսկ կառավարիչը տեղյա՞կ է, թե այդ միավորների արտադրությունը ո՞ր թվականներից է սկսվել․ Աբրահամյան «Ի՞նչ ես խոսում՝ Ծառուկյանը քար գողացո՞ղ ա, գիտե՞ս՝ ով եմ ես»․ Ծառուկյանի պատասխանը՝ Փաշինյանին (video) Ով չի տեսնում Նիկոլի այս քայլը՝ կա՛մ կույր է, կա՛մ խելքի հետ խնդիրներ ունի․ Հովհաննես Ավետիսյան (video) Քամին տապալել է ծառեր, էլեկտրական սյուներ, պոկել կառուցատարրեր և թիթեղներ Ներքին թու՛րք, քեզ կանգնեցնելու ենք հենց այսպես․ Արմենուհի Կյուրեղյան (video) Վթարային ջրանջատում Եկվորներին պարգևատրելը լավ չեն ընդունել․ «Հրապարակ» ՀՀ 3 քաղաքներում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Փաշինյա՛ն, թոկը դու ես, քեզանից ազատվելու ենք․ վանաձորցի (video) Տե՜ր արթնացրու մեր սերը, եթե այն կորցրել ենք․ Տեր Մուշե Հերոսները դարձել են «խաղաղության նվիրյալներ»․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am