ՀՀ-ի պարագայում Մոլդովական սցենարը կունենա այլ անուն. խորը ճգնաժամի կամ թուրքական կլանման սցենար

Իշխանության «հարամության» սցենարները։ Գրել է «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը։


««Անկախ դիտորդ» դաշինքը իշխանության զավթման փորձի և փողերի լվացման վերաբերյալ հաղորդում է ներկայացրել Դատախազություն՝ հղում անելով վերջին շրջանում հրապարակված օտարերկրյա դեղին մամուլի և դրանց հիմա վրա վերլուծություններ սարքած այլ լրատվամիջոցների մի շարք հետաքննությունների։ Դիտորդական այս առաքելությունը ղեկավարում է ոչ անհայտ Դանիել Իոաննեսյանը։ Դեռևս ընտրարշավից 3-4 ամիս առաջ հիմանական ընդդիմադիր շրջանակներում, մամուլում, Երևանի սրճարաններում ակտիվ քննարկվում էր, որ հենց Փաշինյանը տեսնի, որ պարտվում է՝ Դանիել Իոաննիսյանը կդիմի իրավապահներին և իշխանությունը կգնա, այսպես կոչված, Մոլդովոկան սցենարով։ Կարծես թե պրոցեսը սկսվում է։ Բոլոր հարցումներով ընդդիմադիր 3 կամ 4 ուժերը ապագա ԱԺ-ում կազմում եմ կոալիցիա, հետևաբար նոր կառավարություն։ Հենց սա է իշխանությանը դրդում գնալ ճակատագրական սխալին՝ ներդնելով «մոլդովական սցենարը» կամ, ավելի ճիշտ, ընտրությունների «հարամությունների» համակարգը։

Հարամություն համար 1

Իշխանությունը քաղաքական որոշում է կայացնում առաջատար երեք ուժերից մեկին դուրս թողնել ընտրական գործընթացից։ Մեր մյուս երկու գործընկերների հարցը քննարկելը կոռեկտ չենք համարում, սակայն եթե թիրախը լինի ԲՀԿ-ն, ապա մեր արդեն բավարար մոտիվացված, կազմակերպված և բարձր քաղաքական էներգիա ունեցող ընտրազանգվածը՝ խարիզմատիկ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մեկ կոչով կկենտրոնանա մյուս ազդեցիկ ընդդիմադիր ուժերի շուրջ։ Այսինքն՝ մենք ունենք նաև գործողությունների պլան Բ։ ԲՀԿ ձայները չեն փոշիանա, դրանք կգնան 1-2 ուժի, ու ապագա ԱԺ-ում 3 ընդդիմադիր խմբակցությունները կկազմեն նոր կառավարություն։ Նման պայմաններում ընդհանուր գործը չի տուժի։ Ուղղակի երկրում մթնոլորտը կդառնա էլ ավելի արմատական։

Հարամություն համար 2

Ընտրական գործընթացից դուրս են թողնվում երկու ազդեցիկ ընդդիմադիր ուժեր։ Սա արդեն մոլդովական սցենարի առավել կոշտ և վտանգավոր կիրառումն է։ Սա կնշանակի, որ ընտրություններ փաստացի տեղի չեն ունեցել, և կստեղծի խոր քաղաքական ճգնաժամի բոլոր նախադրյալները։ Բնական պատասխանը լինելու է հասարակական լայն դիմադրությունը և հայկական հեղափոխությունը։ Իշխանության համար սա կարող է թվալ իրավիճակը վերահսկելու միջոց, սակայն իրականում նման քայլերը միայն արագացնելու են քաղաքական փոփոխությունների գործընթացը։ Ժողովրդի ընտրության իրավունքի սահմանափակումը երբեք չի դարձել որևէ իշխանության երկարաժամկետ պահպանման երաշխիք։ Մենք հասկանում ենք, որ իշխանությունը մի պահից դադարում է սառը մտածել։ Հանրային դժգոհությունն աճում է, իսկ վարչական ռեսուրսի հնարավորություններն այլևս չեն ապահովում նախկին արդյունքը։ Սակայն նույնիսկ այս իրավիճակում նա դեռևս ունի հնարավորություն՝ չգնալ նոր ճակատագրական և անշրջելի սխալների ճանապարհով։ Եթե Փաշինյանը պարտվում է, ապա պետք է հեռանա իշխանությունից քաղաքական և ժողովրդավարական ճանապարհով։ Անվտանգության բոլոր երաշխիքներով։ Եթե առանց հարամությունների վերարտադրվում է, ապա պետք է գնա ներքին երկխոսության և երկրում լարվածությունը թուլացնելու միակ խելամիտ ճանապարհով։ Եթե, սակայն, նա ընտրի «հարամությունների», կեղծիքների, ռեպրեսիաների ճանապարհը, ապա գուցե կարողանա շատ կարճ ժամանակով երկարաձգել իր իշխանության կյանքը։ Բայց այդ դեպքում դրա ավարտը կլինի շատ ավելի ծանր, շատ ավելի անկանխատեսելի և շատ ավելի տխուր՝ ինչպես իր, այնպես էլ երկրի համար։

Մի փոքր եղբայրական Մոլդովայի մասին

Բնակչության ճնշող մեծամասնությունը նաև Ռումինիայի քաղաքացի է, որը ԵՄ անդամ է, սահմանակից է այդ երկրին և տնտեսական ու բոլոր այլ առումններով խորը ինտեգրացիայի մեջ է։ Սա մեր և Մոլդովայի մեծագույն տարբերությունն է, հետևաբար սցենարի հետևանքների տարբերությունը։ Մոլդովայում դատարանը մեկ տարի հետո ընդունեց, որ հակաօրինական էր քաղաքական ուժին ընտրություններից դուրս թողնելը։ Հայաստանի պարագայում Մոլդովական սցենարը կունենա այլ անուն. խորը ճգնաժամի կամ թուրքական կլանման սցենար»,-գրել է նա։

դիտվել է 139 անգամ
Լրահոս
Ես մեկ հեռախոսազանգով այդ հարցը կլուծեի․ Ռոբերտ Քոչարյանը՝ 44-օրյա պատերազմում ՀԱՊԿ-ի չմիջամտելու մասին Վարդան Ղուկասյանը «քսիֆ» է ուղարկել. «Պտի ապացուցենք, որ Գյումրին թքածը լիզող չի» Տենում եք, որ Նիկոլն ինչ է, ես ապշում եմ, ոնց կարելիա սրան ընտրել․ հարցում (video) Առատ տեղումներ են սպասվում #ՈՒՂԻՂ․ Պուտինն երեկ ասաց՝ կանգ չեմ առնելու․ Նիկոլը ընտրություն չունի․ Լևոն Զուրաբյան (video) Սերգեյ Կոպիրկինը կանչվել է Մոսկվա «Սուրբ Զիարաթ» կոչվող տարածքում վնասազերծվել է ինքնավնասում կատարած տղամարդը․ նա հիվանդանոցում է #ՈՒՂԻՂ․ Պուտինն երեկ ասաց՝ կանգ չեմ առնելու․ Նիկոլը ընտրություն չունի․ Լևոն Զուրաբյան (video) 1 տարի առաջ Ադրբեջանի թելադրանքով ՀՀ իշխանությունը սկսեց հանցավոր արշավ Հայոց եկեղեցու դեմ․ փաստաբան Առուշ Առուշանյանի գործն անհետացել է Դատալեքսից․ «Հրապարակ» ՀՀ-ի պարագայում Մոլդովական սցենարը կունենա այլ անուն. խորը ճգնաժամի կամ թուրքական կլանման սցենար Հացը, որը էսօր գնվում է 110 դրամով, կդառնա 500․ դե գնացեք ապրեք, էդ 500 դրամ հաց առեք, կերեք․հարցում (video) Ամենաուժեղ թալանչիները այսօր իրենք են․ քաղաքացին՝ Նիկոլենց մասին (video) Ինչի՞ վրա են մսխել միլիարդավոր դոլարներ (video) Իսկ կառավարիչը տեղյա՞կ է, թե այդ միավորների արտադրությունը ո՞ր թվականներից է սկսվել․ Աբրահամյան «Ի՞նչ ես խոսում՝ Ծառուկյանը քար գողացո՞ղ ա, գիտե՞ս՝ ով եմ ես»․ Ծառուկյանի պատասխանը՝ Փաշինյանին (video) Ով չի տեսնում Նիկոլի այս քայլը՝ կա՛մ կույր է, կա՛մ խելքի հետ խնդիրներ ունի․ Հովհաննես Ավետիսյան (video) Քամին տապալել է ծառեր, էլեկտրական սյուներ, պոկել կառուցատարրեր և թիթեղներ Ներքին թու՛րք, քեզ կանգնեցնելու ենք հենց այսպես․ Արմենուհի Կյուրեղյան (video) Վթարային ջրանջատում Եկվորներին պարգևատրելը լավ չեն ընդունել․ «Հրապարակ» ՀՀ 3 քաղաքներում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Փաշինյա՛ն, թոկը դու ես, քեզանից ազատվելու ենք․ վանաձորցի (video) Տե՜ր արթնացրու մեր սերը, եթե այն կորցրել ենք․ Տեր Մուշե Հերոսները դարձել են «խաղաղության նվիրյալներ»․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am