Կարեն Կարապետյանի համար նոր պաշտոն են մտադիր ստեղծել

«Հրապարակ» թերթը գրում է. «Նոր Սահմանադրությամբ՝ 2018-ի ապրիլից Հայաստանի կառավարությունն ունենալու է երեք փոխվարչապետ: Ինչպես հայտնի է, ապրիլի 9-ից եւ նախագահի լիազորությունների ավարտից հետո Սերժ Սարգսյանը կզբաղեցնի վարչապետի պաշտոնը, որ նոր մոդելի պարագայում երկրի փաստացի ղեկավարի պաշտոնն է։ Սակայն գործող վարչապետ Կարեն Կարապետյանի սիրտը շահելու համար նոր պաշտոն են մտադիր ստեղծել՝ առաջին փոխվարչապետի պաշտոն։ Ինչպես ժամանակին արեցին ՀՀԿ կանոնադրության փոփոխությամբ, եւ Կարեն Կարապետյանը դարձավ կուսակցության առաջին փոխնախագահ։ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամ, հանրապետական Ռուստամ Մախմուդյանը չի կարծում, թե առաջին փոխվարչապետի պաշտոն ստեղծելը որեւէ մեկի սիրտը շահելու համար է արվում, դրա անհրաժեշտությունը, ըստ նրա, «աշխատանքի ճիշտ կազմակերպման» համար է։

«Ասենք, վարչապետը բացակայում է, ո՞վ է նրան փոխարինելու, որպեսզի փոխվարչապետների անձով չպայմանավորվի այդ փոփոխությունը, պետք է մեկընդմիշտ կանխատեսելի դարձնել»,- հիմնավորում է պետաիրավականի ներկայացուցիչը՝ հավելելով. «Հավանաբար, կառավարության կառուցվածքի մասին նոր օրենքում կնշվի այդ փոփոխությունը»։

Մախմուդյանի խոսքով՝ այդ պաշտոնը չի հակասում Սահմանադրությանը, եւ սահմանադրական փոփոխության կարիք չկա․ «Իհարկե, պիտի ասեք, որ Սահմանադրության մեջ գոյություն չունեցող պաշտոն է ստեղծվում, բայց ինչքանո՞վ էր նպատակահարմար գրել առաջին փոխվարչապետ եւ փոխվարչապետեր։ Վստահեցնում եմ՝ չի հակասում»։ Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 16 անգամ
Լրահոս
Երևանում մեքենաներ են բախվել, վիրավորներ կան Հայաստանը կարող է զրկվել ձայնի իրավունքից. Զախարովա Ընդամենը երկու լուր. Ձեզ շարունակում են մոլորեցնել, թե ոչինչ չի կատարվում․ Մարիաննա Ղահրամանյան Իսրայելցիների մեծամասնությունը ԱՄՆ–Իրան հուշագիրը գնահատում է որպես Իրանի հաղթանակ. իրանագետ Ո՞վ հաղթեց՝ սի՞րտը, թե՞ ստամոքսը․ Արմեն Աշոտյան Այսօր Արցախի նախկին նախագահ, Բաքվում ապօրինաբար պահվող Արկադի Ղուկասյանի ծննդյան օրն է Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ Թուրքիան ու Իրաքը կերկարաձգեն նավթային պայմանագիրը Կիլիկյան ուխտի միաբանական շարքերին միացան երկու կուսակրոն քահանաներ Թուրքիայի խորհրդարանի նախագահը մեկնում է Ադրբեջան. ինչ է սպասվում Փաստացի Հայաստանի տարածքով ապահովվում է Բաքվի ելքը Նախիջևան․ փորձագետ Մարգարիտա Սիմոնյանը ճիշտ, բայց մեզ համար շատ վտանգավոր հետևություն է արել․ Սուրեն Սուրենյանց (video) «Նիկոլը գազազած պատեպատ է տալիս իրեն․ ի՞նչն է պատճառը»․ Սուրենյանց (video) Արտակարգ դեպք՝ «Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին Տարին 3 անգամ պետք է հրաժարական տար (video) «Էս ականը ցանկացած պահի տրաքելու է ու…»․ Սուրեն Սուրենյանց (video) Սա գիտե՞ք՝ ով է․․․ ոչ մի ղեկավար Փաշինյանի նման․․․ Հարցում (video) «Ստավկեն ինչի՞ վրա եք դրել․․․ հիմարությու՛ն է ռուսների դեմ այս քայլին գնալը»․ Լևոն Զուրաբյան (video) Իրական թալանչիներն այսօր իշխանության գլխին նստածներն են․ քաղաքացի (video) Հորմուզի նեղուցի արևելյան հատվածում ավելի քան 400 խոշոր նավ է կուտակվել Դուք հասկանու՞մ եք՝ Մարգարիտա Սիմոնյանը Պուտինի խոսքերը փոխանցեց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am