ԱՄՆ-ն տարբեր տարածաշրջաններում ագրեսիայի պատմություն ունի․ Իրանի ԱԳՆ խոսնակը՝ TRIPP-ի մասին
ԱՄՆ-ն տարբեր տարածաշրջաններում չարագործությունների և ագրեսիայի պատմություն ունի, և Թեհրանը հստակորեն դեմ է արտահայտվել նման ապակայունացնող ներկայությանը: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային, փոխանցում է «Իրանն այսօր» տելեգրամ ալիքը։
«Իրանը Հարավային Կովկասում խաղաղությունը, կայունությունն ու տնտեսական առաջընթացը համարում է իր ազգային շահերին համահունչ և մշտապես նշել է, որ տարածաշրջանային զարգացումներին արտատարածաշրջանային տերությունների կործանարար միջամտությունը լուրջ մարտահրավեր է նետում տարածաշրջանի երկրների խաղաղությանը, կայունությանը և հավաքական շահերին, և ոչ մի բարիք չի բերի տարածաշրջանի ժողովուրդներին»,- ասել է նա:
