Պահանջում եմ` Փաշինյանը ներողություն խնդրի ինձնից և այն արցախցիներից, ովքեր չեն խուսափել պատերազմից

Արթոր Օսիպյանի փաստաբանները հրապարակել են նրա կոչը հանրությանը.

«Ձերբակալությունից ի վեր ես ստիպված եմ եղել հացադուլ անել։ Հացադուլիս պատճառն այն է, որ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը, նախընտրական քարոզարշավի ընթացքում չկարողանալով պատասխանել իմ հարցերին, սկսեց հրապարակայնորեն վիրավորել ինձ՝ անվանելով «փախած»։ Հետո էլ ընդհանրացրել այն բոլոր արցախցիների նկատմամբ։

Պահանջում եմ, որ Նիկոլ Փաշինյանը իր Ֆեյսբուքյան էջով հրապարակային ներողություն խնդրի անձամբ ինձնից և բոլոր այն արցախցիներից, ովքեր չեն խուսափել պատերազմից, Արցախի համար իրենց ընտանիքները դարձրել են վահան` պաշտպանելով մեր հայրենիքը։ Տասը ամիս մնալով լիակատար շրջափակման մեջ և ենթարկվելով Ադրբեջանի կողմից ևս մեկ ռազմական ագրեսիայի՝ առանց օգնություն ստանալու ո՛չ խաղաղապահ ուժերից, ո՛չ էլ Հայաստանի իշխանություններից, ստիպված լքել են Արցախը, որպեսզի փրկեն 30 000 սովի առջև հայտնված երեխաներին ֆիզիկական ոչնչացումից։ Եվ սա Նիկոլ Փշինյանի կողմից Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս ճանաչելուց և մեր բանակի կողմից խաղաղ բնակչության զանգվածային ոչնչացումը կանխելու վերջին ջանքերից հետո էր։

Ի՞նչ «փախածների» մասին է խոսում Փաշինյանը։ Ինչո՞ւ է նման արհամարհանք սեփական ժողովրդի նկատմամբ։ Սա աններելի է։ Կոչ եմ անում բոլոր արդար քաղաքական ուժերին և անհատներին ցուցաբերել օբյեկտիվ մոտեցում և պահել հարցը օրակարգում։

Կանխավ շնորհակալ եմ»:

Հիշեցնենք՝ Արթուր Օսիպյանը մայիսի 18-ին ձերբակալվել է Փաշինյանի հետ վիճաբանությունից հետո։

Մայիսի 21-ին հայտնի դարձավ, որ Օսիպյանը 2 ամսով կալանավորվել է։

դիտվել է 168 անգամ
Լրահոս
Իտալիան խնդրում է ԵՄ-ին ուժեղացնել սահմանային հսկողությունը էբոլա վիրուսի պատճառով ԱՄՆ-ն տարբեր տարածաշրջաններում ագրեսիայի պատմություն ունի․ Իրանի ԱԳՆ խոսնակը՝ TRIPP-ի մասին ԵԱՏՄ գագաթնաժողովում քննարկվել է Հայաստանի հարցը․ Ուշակով Էբոլայից ապաքինման առաջին դեպքն է գրանցվել Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում Թուրքական նավը հարձակման է ենթարկվել Սև ծովում Ռուսաստանը Փաշինյանին նույն ձև պատասխան է տալու․ դրա տակից այլևս դուրս չի գա․ Ռոբերտ Քոչարյան (video) Մենք չենք ցանկանում, որ Հայաստանը դուրս գա մեր Եվրասիական միությունից․ Լուկաշենկո Երևանը չի պատրաստվում լքել ԵԱՏՄ-ն, բայց ամեն ինչ այնքան էլ միանշանակ չէ․ Օվերչուկ Ավստրիայի ԱԳ նախարարը Ռուսաստանի դեսպանին բողոքի նոտա է հղել Կարմիր կետագծերի թալանը և մեր հաղթանակը․ թալանը հետ բերելուն քաղաքացին էլ պետք է մասնակցի․ Թևանյան Հայաստանում պետք է անցկացվի համազգային հանրաքվե՝ ԵՄ-ին միանալու կամ ԵԱՏՄ-ում մնալու վերաբերյալ Ում էր պետք էդ զորահանդեսը․ չե՞ք հիշում՝ Նիկոլը երկու օր առաջ ինչ ասաց բանակի մասին․ Սաղաթելյան (video) Թուրքիայի Հաթայ ու Օսմանիե նահանգներում հեղեղներ են Ի՞նչ 8 մլրդ-ի զենք, ես երեկ գիտե՞ք՝ ինչ տեսա. Ռոբերտ Քոչարյան (video) Ռոբերտ Քոչարյանը արձագանքը՝ Փաշինյանի՝ Պուտինի հետ հարաբերությունների մասին դիտարկմանը (video) Պահանջում եմ` Փաշինյանը ներողություն խնդրի ինձնից և այն արցախցիներից, ովքեր չեն խուսափել պատերազմից Իշխանության համար ամեն գնով կռիվ տվող Փաշինյանը ցանկացած իրադարձություն վերածում է նախընտրական PR-ի Ինչ տարբերակ են առաջարկում վարորդներին Նիկոլը շատ մեծ ճակատագրական սխալ է թույլ տվել․ դեռ քաշվելու է դրա համար․ Սուրեն Սուրենյանց (video) Երկու անձ կալանավորվել է Ջերմուկի դիրքը հանձնելու վերաբերյալ սուտ մատնության համար հարուցվել է քրեական հետապնդում․ ՔԿ Քո աչքերի կարիքը Ռուսաստանում ոչ ոք չունի. Ռոբերտ Քոչարյանը՝ Փաշինյանին (video) Յուրաքանչյուր ընտրող տեղամասում պետք է ստանա 18 քվեաթերթիկ. ԿԸՀ Զադնի չենք դնելու․ գնալու ենք մինչև վերջ, մեր երկիրը չենք կարող մենակ թողնել․ Ռոբերտ Քոչարյան (video) Նաիրի Հունանյանն իր խցում մի մարդու է սպասում՝ Նիկոլին․ Սուրեն Սուրենյանց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 25-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am