Փաշինյանը ի վիճակի չէ Հայաստանի շահերից բխող ոչ մի փաստաթուղթ ստորագրել. Սամվել Կարապետյան
«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ, վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը անդրադարձել է ՀՀ–ում Մարկո Ռուբիոյի այցի շրջանակում ԱՄՆ–ի հետ ստորագրված փաստաթղթին.
«Մենք չենք հասկանում՝ ինչ փաստաթղթեր են իրենք ստորագրում: Եթե դա նորից միակողմանի զիջողական փաստաթղթեր են, դա մեզ շատ է անհանգստացնում, քանի որ ես վստահ եմ, որ Փաշինյանը ի վիճակի չէ Հայաստանի շահերից բխող ոչ մի փաստաթուղթ ստորագրել. նա միայն ստորագրում է այն փաստաթղթերը, որը իրեն ներկայացնում են:
Ինքը 2020 թվականից հետո իրավունք չունի չստորագրի ոչ մի փաստաթուղթ, որը ներկայացնում են իրեն»:
