Նախընտրական այս շրջանը ծայրից ծայր միջոցառումներով է անցկացվում․ իշխանությունն ամեն ինչ կազմակերպեց, ավելին՝ ինչ չէր տոնել այս ընթացքում, տոնեց։ Սա, հավանաբար, այն պատճառով, որ ընտրությունից առաջ դրական կերպով ներկայանալու որևէ առիթ բաց չթողնվի։
Օրերս տեղեկացանք նաև, որ հունիսի 6-ին Հայաստանում կանցկացվի նաև «Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ 22» մրցույթը՝ «Հայաստան․ վայր, որտեղ դասական երաժշտությունը միավորում է» խորագրով։ Մրցույթի կազմակերպման համար մայիսի 22-ին Կրթության, Գիտության, Մշակույթի և Սպորտի նախարարությունը 665 միլիոն դրամ՝ շուրջ 1,8 միլիոն դոլար (1 միլիոն 806. 750.33 դոլար) դրամաշնորհ է հատկացրել Հանրային Հեռուստաընկերությանը, որպեսզի կազմակերպի համերգը՝ 1000 հանդիսատեսի համար։
Պայմանագրի տեխնիկական բնութագրից տեղեկանում ենք․ ««Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ» 22-րդ մրցույթը տեղի է ունենալու հունիսի 6-ին՝ աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրը։ 11 պատվիրակություններ հունիսի 1-ից կժամանեն Հայաստան։ Հունիսի 6-ին կայանալիք համերգը կհեռարձակվի եվրոպական մի շարք հեռուստաընկերությունների ուղիղ եթերում։
Միջոցառման շաբաթվա ընթացքում՝ բացի հիմնական համերգից, պատվիրակության անդամների, մրցույթի մասնակիցների, հատուկ հյուրերի համար կազմակերպվելու են մշակութային մի շարք միջոցառումներ՝ բացման արարողություն, ժամանցային ծրագիր, այցելություն թանգարաններ, արվեստի կենտրոններ և այլն։
Միջոցառման նպատակը դասական երաժշտության հանրահռչակումն է, դրա տարածումը, ինչպես նաև Հայաստանն իր մշակութային ժառանգությամբ և տաղանդավոր պատանիներով աշխարհին ներկայացնելը»։
Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը
Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մայիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Մայիսի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 25-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը