Շոյգուն ՀՀ-ում տեղակայված ռուսական ռազմաբազայի մասինն
Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն նշել է, որ ռուսական ռազմաբազան Հայաստանից հանելու որևէ հիմք չկա. այն ապահովում է երկրի անվտանգությունը։
«Ինչ վերաբերում է Հայաստանում գտնվող ռուսական ռազմաբազային, այն կենդանի է, գործող և ակտիվ, և Ռուսաստանը ներկայումս որևէ հիմք չի տեսնում դրա այնտեղ չլինելու»,- ասել է Շոյգուն։
