Ավտովթար՝ Սևանի թերակղզու խաչմերուկում․ «Toyota»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կան վիրավորներ

Այսօր՝ մայիսի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14:00-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 67-րդ կմ հատվածում՝ թերակղզի տանող ճանապարհի սկզբանամասում «Toyota Camry»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ստորգետնյա հետիոտնային անցման աստիճանների վրա՝ բախվելով բետոնե հենապատին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Աղասի Խաչատրյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Իգոր Ղազարյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Ներսիկ Գրիգորյանի, վաշտի հրամանատար Հրաչյա Գևորգյանի և վաշտի հրամանատարի տեղակալ Արսեն Ստեփանյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Արսեն Կիրակոսյանը և Արթուր Դանիելյանը։

Վթարի մասին ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Սարգիս Մարգարյանի, վարչության պետի տեղակալ Արման Հովհաննիսյանի, Սևանի քննչական բաժնի պետ Թորգոմ Չանդոյանի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի և վիրավորների ինքնությունը։

դիտվել է 153 անգամ
Լրահոս
«Նիկոլ, Ռուբինյան, Զոլյան եւ ալիեւյան այլ թերմացքներ, բա պատերազմին պայծառ երիտասարդների փոխարեն դուք խի՞ չեք զոհվել, այ մարդակերպ քաղաքական թափոններ». Արմեն Աշոտյան Ինչ է կատարվել Էջմիածնում. կրակողները 22-23 տարեկան են․ «Հրապարակ» Հայտնաբերել են որպես անհետ կորած որոնվող 6-ամյա 2 տղաներին Տղա ջան, կենտրոնացիր. հիմա Ալիևը քո ազնիվ ընկերն է, թե՞ ստախոսի մեկն է ԱՄՆ-ն պլանավորում է աստիճանաբար վերացնել Իրանի ծովային շրջափակումը. Axios Մեքենայում հրդեհի հետևանքով ուղևորը ձեռքի կոտրվածքով հոսպիտալացվել է Ֆուտբոլի պատմության մեջ առաջին անգամ խաղացողը մեկ մրցաշրջանում նվաճել է երկու եվրագավաթ ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել Թրամփը հստակեցնում է Ամերիկայի քաղաքականության իրական նպատակը․ Խոսրով Հարությունյան Վերջին ամիսներին միասին անցանք իշխանական ճնշnւմների վտանգավոր ալիքների միջով. Ռուբեն Սրբազան Շոյգուն ՀՀ-ում տեղակայված ռուսական ռազմաբազայի մասինն Ռուսական բանակը վերահսկողություն է հաստատել ևս մեկ տարածքի նկատմամբ. ՌԴ ՊՆ Ավտովթար՝ Սևանի թերակղզու խաչմերուկում․ «Toyota»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կան վիրավորներ Մենք խոսում ենք խնդիրներից և լուծումներից, ինքը՝ խլելուց, սատկացնելուց, վիրավորելուց․ Իվետա Տոնոյան Իսրայելական հարվածի հետևանքով լրագրող է զոհվել Ոսկե գնդակի դափնեկիրը կավարտի կարիերան ԱԱ-2026-ից հետո Ահազանգ՝ հրդեհի մասին «Լուզեր Նիկոլի խայտառակությունը»․ դե այս հարցերին պատասխանիր․ Արթուր Խաչիկյան (video) «Նիկոլի ոհմակը չոքելու է հայ ժողովրդի առաջ»․ Արդարադատության գեներալ-մայոր (video) Երկու հատ ժեշտ ու երկաթ են բերել,որ խաբեն ժողովրդին, ասեն՝ 8 միլիարդ պարտքի դիմաց ենք գնել․ քաղաքացի (video) «Այս թափթփուկն այլևս չի բարձրանալու տրիբունա»․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) «Անլվանե՛ր, ո՞վ եք դուք, որ կեղտոտ ձեռքերով այդպես հարձակվում եք մարդկանց վրա»․ Ռուզան Ադանալյան (video) Նիկոլը կաշառք է տալիս, որ մարդիկ իրեն ընտրեն․ հարցում (video) «Россия не может ждать вечно: Пашинян должен определиться», — жёсткое предупреждение Захаровой (video) Սասու՛ն, քո նման այլանդակը չպետք է մոռանա՝ ինչպես «գլխիդ աթոռը ջարդեցին»․ մանկավարժ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 25-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am