Իսրայելական հարվածի հետևանքով լրագրող է զոհվել
Սիրիայում իրանական Al-Alam հեռուստաալիքի նախկին աշխատակից Հուսամ Զիդանը զոհվել է Լիբանանի հարավում իսրայելական հարվածի հետևանքով: Այս մասին հայտնում է հեռուստաալիքը։
«Al-Alam հեռուստաալիքը սգում է Սիրիայում իր նախկին աշխատակից Հուսամ Զիդանի համար, որը զոհվել է Լիբանանի հարավային Սայդայի ուղղությամբ իսրայելական հարվածի հետևանքով», – ասված է հեռուստաալիքի տելեգրամյան ալիքով տարածված հաղորդագրության մեջ:
