Զելենսկին Թրամփին շտապ նամակ է ուղարկել
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նամակ է հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և ԱՄՆ Կոնգրեսին՝ զգուշացնելով Ուկրաինայում ՀՕՊ համակարգերի պակասի մասին։
Այս մասին հայտնել են ուկրաինական լրատվամիջոցները՝ հղում անելով նախագահի խորհրդական Դմիտրի Լիտվինին։
«Հրթիռային պաշտպանության հարցում մենք հույսը դնում ենք մեր ընկերների վրա», – ասվում է նամակում։
