ԱՄՆ պետքարտուղարությունը մարտի 2-ին Կոնգրես է ներկայացրել «Թմրանյութերի վերահսկողության միջազգային ռազմավարություն- 2016» զեկույցը:
«Ազատություն» ռադիոկայանի հաղորդմամբ` երկու հատորանոց զեկույցի առաջին հատորը նվիրված է թմրանյութերի վերահսկողությանը, երկրոդ հատորը` փողերի լվացման եւ ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարին:
Զեկույցի Ադրբեջանին վերաբերող մասում ասվում է, որ Ադրբեջանը շարունակում է մնալ թմրանյութերի փոխադրման գործում տարանցիկ երկիր, որտեղով, ըստ Ադրբեջանի ՆԳՆ-ի 2014 թվականի տվյալների, ամեն տարի նվազագույնը 5,8 տ թմրանյութ է փոխադրվում:
Ադրբեջանի ՆԳՆ-ի այդ զեկույցում ասվում էր, որ թմրանյութի այդ քանակի ընդամենը 10-12 տոկոսն է իրենց կողմից առգրավվում:
ԱՄՆ զեկույցում նշվում է, որ 2015 թվականին Ադրբեջանի Դաշքեսանի շրջանում առգրավվել է 1,45 տ, իսկ Գերանբոյի շրջանում` 2,6 տ մարիխուանա:
Զեկույցում ասվում է, որ Ադրբեջանի կառավարությունը խնդիրն անհրաժեշտ չափով չի արժեվորում, թմրանյութերի օգտագործման դեմ կառավարության կողմից հովանավորվող ծրագրերը, ինչպես նաեւ թմրամոլների բժշկության կենտրոնների նկատմամբ աջակցությունը բավարար չեն:
Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Ապրիլի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համբիկ Սասունյանը
Ապրիլի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Մարտի 31-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը