Եկեղեցու բարենորոգումը չի կարող իրականացվել իշխանության ճնշմամբ ու թելադրանքով․ Վեհափառ հայրապետ

Մայիսի 26-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ քահանայից ամենամյա ժողովը, որին մասնակցում էին թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբաններ, թեմերում և եկեղեցական տարբեր կառույցներում սպասավորող շուրջ 200 քահանա հայրեր, այս մասին հայտնում են Մայր Աթոռից։


«Մինչ հավաքը հոգևոր դասը, Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Միածնաէջ Մայր Տաճարում մասնակցեց Ճաշու ժամերգությանը, որից հետո Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում ժողովն սկսեց իր աշխատանքը:

Ժողովը բացվեց քահանայից հավաքների կազմակերպիչ հանձնախմբի նախագահ Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի ողջույնի խոսքով։ Այնուհետև ներկա հոգևոր դասին ներկայացվեց ամենամյա քահանայից հավաքների 10 տարվա համառոտ պատմությունը, ձեռքբերումները, նախաձեռնություններն ու այն կարևոր ուղենիշները, որոնք առավել արդյունավորեցին եկեղեցականների հոգոր ծառայությունը։

Այնուհետև եկեղեցականներին իր հայրական օրհնությունն ու պատգամը բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ավանդական դարձած քահանայից ժողովները պատեհ առիթ նկատելով, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի խորհրդով զորանալու, աղոթական մթնոլորտում միասնաբար խորհրդածելու Սուրբ Եկեղեցու հոգևոր առաքելության արդյունավորման շուրջ, այլև քննարկելու հոգևոր սպասավորության ճանապարհին տեղ գտնող խնդիրները, ինչպես և ժողովրդի ու հայրենիքի առջև ծառացած մարտահրավերների դիմագրավման ուղիները։

Ապա անդրադառնալով աշխարհում տեղ գտած ցնցումներին ու հատկապես տարածաշրջանում պատերազմական գործողություններին, որոնք իրենց ուղղակի և անուղղակի ներգործությունն ունեցան նաև ազգային և հայրենական կյանքի վրա, Նորին Սրբությունը խոր մտահոգություն հայտնեց ՀՀ իշխանությունների կողմից իրականացվող հակաեկեղեցական արշավի, անհիմն մեղադրանքներով եկեղեցականաց դեմ հալածանքների, Եկեղեցու ինքնավարությունը խաթարող միջամտությունների առնչությամբ։

«Արդարադատության ոտնահարմամբ նորանոր անօրինական արգելքներ են հարուցվում նաև հովվական առաքելության մեջ, զավթված են պահվում սրբավայրերը, առանձին եկեղեցիներում կարգալույծ անձինք իրենց հակականոնական, սրբապիղծ գործողություններով շարունակում են խռովել հավատացյալների հոգևոր զգացումները, աղճատել կրոնածիսական կյանքը։

Ունայնամտություն է սանձազերծված բռնաճնշումները հիմնավորվել Հայոց Եկեղեցու, այսպես կոչված, բարենորոգման ծրագրի իրականացման անհրաժեշտությամբ», – նշեց Վեհափառ Հայրապետը՝ ցավ արտահայտելով, որ հանրությանը մատուցվող հիշյալ ծրագրի իրագործմանը, կեղծ պատճառաբանություններով լծվել են նաև մի շարք բարձրաստիճան եկեղեցականներ և թեմերի քահանաներ, իսկ որոշ հոգևորականներ կամայական կարգով ծառայությունների մատուցման պայմանագրեր են կնքել Պաշտպանության նախարարության և Արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության հետ՝ ոտնահարելով Մայր Աթոռի իրավունքները, ինչը, անտարակույս, ունենալու է կարգապահական հետևանքներ։

Իշխող ուժի որդեգրած եկեղեցահալած քաղաքականության առնչությամբ Հայոց Հայրապետը հարկ համարեց, որ քահանա հայրերը շարունակաբար հանդես գան սպառիչ պարզաբանումներով, որպեսզի հավատավոր ժողովուրդը չտրվի կեղծ և անհիմն մեղադրանքների ազդեցությանը․ «Հստակ է՝ իշխանությունները նպատակ են հետապնդում ամեն գնով պառակտել, տկարացնել Եկեղեցին, խոչընդոտել Եկեղեցու ազգաշահ, արդյունավետ գործունեությունը և նվազեցնել նրա դերակատարությունը մեր ժողովրդի կյանքում, հատկապես՝ ազգային ինքնության, պատմական հիշողության և նվիրագործված արժեքների պահպանման հարցում»։

Խոսելով իշխող կուսակցության նախընտրական ծրագրում ներառված՝ Եկեղեցու հոգևոր պետի հեռացման և այլ գործողությունների նախատեսումով, այսպես կոչված, «բարենորոգման» օրակարգի մասին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդգծեց․ «Հոգևոր կյանքի վերաբերյալ նման մոտեցումը հակասահմանադրական է ու դատապարտելի, հակասում է մեր Սուրբ Եկեղեցու կանոնական սկզբունքներին և ուղղակի միջամտություն է Եկեղեցու ինքնակառավարմանը՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։ Արհեստածին «բարենորոգման» ծրագիրը կեղծ օրակարգ է։ Եկեղեցու բարենորոգումը չի կարող իրականացվել իշխանության ճնշմամբ ու թելադրանքով՝ ուղեկցվելով նաև բացահայտ զրպարտություններով ու կեղծիքներով։ Եկեղեցու բարեփոխությունը մշտական ներքին գործընթաց է՝ հիմնված բացառապես Եկեղեցու՝ դարերով ամրագրված կանոնակարգերի վրա, վավերացված եկեղեցական ժողովական մարմինների կողմից։ Ուստի, պիտի ամեն ջանք ի գործ դնենք պաշտպանելու մեր Սուրբ Եկեղեցու պատմականորեն կանոնակարգված, ինչպես և ՀՀ օրենսդրությամբ, միջազգային հռչակագրերով երաշխավորված իրավունքները և կանխելու Եկեղեցու կյանքում այսօրինակ վտանգավոր նախադեպերի ստեղծումը»։

Դիմելով հոգևոր սպասավորներին, Նորին Սրբությունը հաստատեց, որ առկա փորձությունները պետք է հաղթահարել արժանապատվորեն, եկեղեցական կանոնների անշեղ հարգումով ու կարգապահությամբ, Սուրբ Եկեղեցու և նախնյաց ավանդների նկատմամբ հավատարմությամբ։

«Ամենքս այսօր պարտավորությունն ունենք առաջին հերթին Եկեղեցու մարմինը անխաթար, ամբողջական ու միասնական պահելու և թույլ չտալու, որ արտաքին միջամտություններով պառակտվի Եկեղեցին։

․․․Մայր Տաճարի խորանի առջև կատարած ուխտի հանդեպ հավատարմությունը պետք է առաջնորդի ամենքիս մեր բոլոր որոշումներում և քայլերում, որպեսզի Եկեղեցին, անսասան իր կոչման մեջ, հավետ լինի անլռելի կոչնակը աստվածահաճո կյանքի, քաջարի ջատագովը արդարության ու ճշմարտության, աննկուն պաշտպանը Քրիստոսի հետևորդների շահերի և իրավունքների։ «Արթո՛ւն կացեք, հաստատո՛ւն մնացեք հավատի մեջ, քա՛ջ եղեք, զորացե՛ք», – պատգամում է առաքյալը (Ա Կորնթ․ 16․13)։ Այս գիտակցությամբ շարունակեք հովվական խնամք տանել և հոգալ կարիքները մեր ժողովրդի զավակների, քաջալերել ընթանալ աստվածսիրության շավիղներով, մերժել ազգավնաս գաղափարներն ու գործողությունները», – նշեց Նորին Սրբությունը՝ մաղթելով քահանա հայրերին ազգօգուտ ու բարեբեր ծառայություն և բարձրորեն գնահատելով այս դժվարին օրերին նրանց դրսևորած քաջարի ոգին, հաստատակամությունն ու նախանձախնդրությունը մեր Սուրբ Եկեղեցում կանոնականության ու միության պահպանման նկատմամբ։

Վերջում Վեհափառ Հայրապետը հայցեց, որ Տերը խաղաղության ու ապահովության մեջ պահի հայրենի երկիրն ու աշխարհասփյուռ հայությանը և անսասանություն ու հավետ պայծառություն շնորհի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին։

Ապա Ժողովի ընթացքում «Եկեղեցում առկա հիմնախնդիրների վերհանումը» զեկույցով հանդես եկավ Արագածոտնի թեմի Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ․ Փառեն քահանա Առաքելյանը, իսկ «Համացանցային քարոզչության արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլերը» զեկույցով՝ Գուգարաց թեմի Վանաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ․ Տաճատ քահանա Բարսեղյանը։

Ներկայացված բանախոսությունների շուրջ ծավալվեցին քննարկումներ, եկեղեցականները ներկայացրեցին իրենց դիտարկումներն ու առաջարկները՝ հովվական ծառայության առավել արդյունավորման առնչությամբ։

Ժողովը փակվեց «Պահպանիչ» աղոթքով»։

դիտվել է 238 անգամ
Լրահոս
«Անկախ դիտորդը» հորդորում է տեղափոխել «Երևանի գինու օրեր» փառատոնի ժամկետները Յուրաքանչյուր փորձ՝ խաթարելու Սուրբ Էջմիածնի ինքնիշխանությունը, բախվելու է դիմադրության. Քահանայաց Ժողով «Թուրքական երկաթուղային «քայլերթը». Հայաստանից մինչև Արաբական տարածաշրջան» Իրանում ինտերնետի 88 օր անջատումից հետո ինտերնետ հասանելիությունը աստիճանաբար վերականգնվում է Ադրբեջանն ու Իրանը միշտ միմյանց կողքին են՝ թե՛ լավ, թե՛ դժվարին ժամանակներում. Ալիևը՝ Փեզեշքիանին Ադրբեջանի հետ կարճ փոխանցումներով փաշինյանական իշխանությունը փորձում է արմատшխիլ անել այն ամենը, ինչը առնչվում է Արցախի պետականության հետ․ Տիգրան Աբրահամյան Այս մարդը ոչ խիղճ ունի, ոչ խելք ունի, ոչ էլ հիշողություն ունի․ պետք է այդ մարդու վզակոթից բռնել և դուրս շպրտել․ Ռոբերտ Քոչարյանը՝ Փաշինյանի մասին Նորապատի սպանությունները տեղի են ունեցել ազգությամբ եզդի ընտանիքի միջև Թուրքիան կշարունակի աջակցել Իրանին. Էրդողանն ու Փեզեշքիանը հեռախոսազրույց են ունեցել Իսրայելն ընդլայնում է ցամաքային գործողությունը Հարավային Լիբանանում «Դեղին գծից» այնկողմ՝ կատաղի մարտերի ֆոնին Դատարանն անվավեր է ճանաչել Արցախի ներկայացուցչության շենքի սեփականության իրավունքի գրանցումը․ փաստաբան Ինչպես են Թրամփի իմպուլսիվ որոշումները փոխում Ամերիկան և աշխարհը. Axios Ֆրանսիայի Նիցա քաղաքում կրակել են քրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանի՝ «Ֆազի» սպանողներից մեկին Միացյալ Նահանգները շարունակում է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարատև խաղաղությանը․ Թրամփ Եկեղեցու բարենորոգումը չի կարող իրականացվել իշխանության ճնշմամբ ու թելադրանքով․ Վեհափառ հայրապետ Յուրաքանչյուր փորձ՝ խաթարելու Սուրբ Էջմիածնի ինքնիշխանությունը, բախվելու է դիմադրության «Բա եղա՞վ, Պետրոս»․ Լևոն Զուրաբյանը Հանրայինին մեղադրում է գրաքննության և իր խոսքը կտրելու մեջ Պարոն Ռուբիո, «ավելի անկախ ապագա»-ն ո՞րն է՝ թուրքական վիլայեթացո՞ւմը… Շարմազանով Փաշինյանի ապօրինի հրահանգով իմ դեմ հարուցվել է քրգործ, որով նախատեսվում է ցմաh ազատազրկում. Թևանյանը՝ ՔԿՀ-ից Իրանը չի գնա ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերսկսմանը, քանի դեռ Վաշինգտոնը չի ապասառեցրել արտերկրում գտնվող իրանական ակտիվները. Fars Այսպիսին է եղել և է եկեղեցին` ամեն ինչ անելով հայրենիքի և ժողովրդի համար. թող մեր ազգի կյանքում հաղթանակներն անպակաս լինեն. Զաքարիա Սրբազան Ռուսաստանը Հայաստանի համար միայն խոսքերով չի անհանգստացել․ Զախարովա Մենք չենք կարող անտեսել Հայաստանում կայացած Ուկրաինայի հարցով ԵՄ գագաթնաժողովը. Լեբեդև ՀՀ կառավարությունը միջազգային արբիտրաժում հաղթել է «Սանիթեք» ընկերությանը Փաշինյանը հայտարարում է, թե «զրոյից կառուցում են բանակ», իսկ ո՞վ է հասցրել այդ բանակը «զրոյի»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 25-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Մայիսի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am