Թաիլանդում դպրոցական ավտոբուս է վթարի ենթարկվել կան զոհեր
Երկու մարդ Է զոհվել, 45-ը՝ վիրավորվել մարտի 4-ին Թաիլանդի հյուսիս-արեւելքի Կալասինի նահանգում դպրոցական ավտոբուսի վթարի հետեւանքով:
Այդ մասին հայտնել Է տեղի ոստիկանությունը:
Նախնական տեղեկատվության համաձայն՝ բլրաշատ տեղանքով ցած ընթանալիս խափանվել Է փոխադրամիջոցի արգելակը: Ավտոբուսը մեծ արագությամբ դուրս Է եկել ճանապարհից ու շրջվել: Զոհվածներից մեկը դպրոցական Է, մյուսը՝ ուսուցիչ, որը սովորողներին ուղեկցում Էր Էքսկուրսիայի ընթացքում: Վիրավորներին տեղափոխել են մերձակա հիվանդանոց, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: