«Ռուբիոյի այցը կամրագրի Հայաստանի կապիտուլյացիան»․ Արթուր Խաչիկյան

Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ռուբիոյի այցի նախաշեմին հայկական խունտան կշարունակի լվանալ մարդկանց ուղեղները և ձերբակալել բոլոր նրանց, ովքեր կփորձեն ճշմարտությունն ասել Հայաստանի շարունակվող կապիտուլյացիայի մասին։ Այնուամենայնիվ, ևս մեկ անգամ հիշեցնենք, թե ինչ է կատարվում հենց մեր աչքի առաջ։

Հայկական խունտան հանձնեց Մեղրին, այնտեղով կանցնի Զանգեզուրի միջանցքը։ Ռուբիոյի այցը կամրագրի Հայաստանի կապիտուլյացիան, և մեր տարածքով կանցնեն թուրքական, ադրբեջանական, իսրայելական և այլ շարժակազմեր։ Մենք չենք կարողանա վերահսկել դրանց տեղաշարժը։ Ինքնիշխանության մասին ոչ մի խոսք չի փոխում իրական պատկերը։

Եթե Հայաստանն ունենար կոմպետենտ ղեկավարություն, պայմանագիրը կստորագրվեր այլ պայմաններով։
1) Պայմանագիրը կնքվել է օտարերկրյա պետության հետ։ Դա նշանակում է, որ այդ պետությունը կիսում է Հայաստանի ինքնիշխանությունը տվյալ հատվածում։ Եթե այն ստորագրվեր մասնավոր ընկերության հետ, ապա ինքնիշխանությունը չէր խախտվի, և ընկերությունը կենթարկվեր Հայաստանի ինքնիշխանությանը։ Բայց այստեղ մենք գործ ունենք Հայաստանի տարածքում երկու պետությունների միջև կնքված պայմանագրի հետ, իսկ դա նշանակում է ինքնիշխանության կիսում։ Սա նույնն է, որ դուք ձեր հարևանի հետ պայմանագիր ստորագրեիք այն մասին, թե ինչպես եք վերանորոգելու ձեր բնակարանը։

2) Ըստ պայմանագրի՝ Հայաստանը Միացյալ Նահանգներին է զիջում իր սեփականության 74%-ը։ Եթե Հայաստանն իրեն պահեր գոնե 51%-ը, այսինքն՝ վերահսկիչ փաթեթը, ապա ձայնի իրավունք կունենար։ Բայց 26%-ը չի կարողանա ազդել 74%-ի որոշումների վրա, այլ ավելի շուտ՝ հակառակը։
3) Չկան ոչ մի սահմանափակումներ 74% բաժնետոմսերը երրորդ կողմին, այսինքն՝ Թուրքիային և Ադրբեջանին վաճառելու վերաբերյալ։ Թրամփի ամենամոտ ազգական Ջարեդ Քուշները և նրա «Աֆֆինիթի Փարթներս» (Affinity Partners) ներդրումային ընկերությունը բաժնետոմսեր ունեն տասնյակ բազմամիլիարդանոց ընկերություններում ամբողջ աշխարհում՝ Իսրայելում, Սաուդյան Արաբիայում, ԱՄԷ-ում և այլուր։ Քուշները միջազգային դատարանի կողմից որպես ռազմական հանցագործ դատապարտված Նեթանյահուի մտերիմ ընկերն է։ Քուշները ԱՄՆ-ի ամենահզոր իսրայելական լոբբիստական կազմակերպության՝ AIPAC-ի անդամ է, որը վերահսկում է ԱՄՆ-ի գրեթե ողջ արտաքին և ներքին քաղաքականությունը, ինչպես նաև «Իսրայելի բանակի ընկերներ» կազմակերպության անդամ։

Այսինքն՝ այս խունտան Մեղրին հանձնեց Թրամփի ձեռքը, որի ողջ ընտանիքն ու բոլոր ընկերներն իսրայելական լոբբիի մեջ են։ Այլ կերպ ասած՝ մեր աղանդավորները Մեղրին հանձնեցին ԱՄՆ-ի և Իսրայելի ձեռքը։ Իսկ հաջորդ փուլում՝ նրա ամենամոտ դաշնակցի՝ Ադրբեջանի ձեռքը։ Թուրքիան արդեն մի քանի անգամ հայտարարել է, որ Զանգեզուրի միջանցքն իր կենսական ազգային շահերի գոտին է։ Մենք տարիներ շարունակ զգուշացնում էինք այս մասին։
Այսինքն՝ Թրամփի ընտանիքը, իսրայելական և ադրբեջանական լոբբիստները հավաքվելու են գոլֆի որևէ հրապարակում կամ կոկտեյլ-փարթիի ժամանակ և ի միջի այլոց որոշելու են, թե ինչպես պետք է կառավարել նախկին հայկական տարածքը, նախկին Մեղրին։ Ում վաճառել բաժնետոմսերի մի մասը, ով է կառավարելու գնացքների ու մեքենաների շարժը, ինչ է տեղափոխվելու և այլն։

4) Հաստատվում են լուրերն այն մասին, որ Մեղրիում միջանցքի սահմաններին չեն լինելու հայ սահմանապահներ և Հայաստանի մաքսային վերահսկողություն։ Ինչպես ասել էր Ալիևը, ադրբեջանցիները հայերի դեմքեր չեն տեսնելու։ Այսինքն՝ հայկական սահման չի լինելու։ Նախիջևանի և Ադրբեջանի միջև հայկական սահման չի լինելու։ Հետևաբար, այնտեղ չի լինելու Հայաստան, Նախիջևանն ու Ադրբեջանը միացված են լինելու միմյանց, դա փաստացի լինելու է նրանց տարածքը։ Իսկ թղթի վրա «ինքնիշխանություն» բառը կարելի է թեկուզ հարյուր անգամ գրել, իրականությունը դրանից չի փոխվում։

Այս խունտան սրա դեմ արգումենտներ չունի։ Նրանք ձերբակալում ու սպանում են մարդկանց, ովքեր նրանց երեսին ասում են ճշմարտությունը։ Նրանք իրենց ընդդիմախոսների վրա են բաց թողնում իրենց վախկոտ պրոպագանդիստների ոհմակին և տալիս են նրանց «ֆաս» հրամանը։ Նրանք հիստերիկաբար գոռում են։ Նրանք միացնում են իրենց հին ձայնապնակը՝ «Ռոբն ու Սերժը, Սերժն ու Ռոբը»։ Այս առիթով նրանք ասելու ոչինչ չունեն։
Նրանք հանձնեցին Մեղրին և կտրեցին մեզ Իրանից։ Նրանք հանձնեցին ևս 4 անկլավ։ Հայաստանը հայտնվում է շրջափակման մեջ։ Եվ վե՛րջ»։

դիտվել է 97 անգամ
Լրահոս
Այ պարտված, դու ո՞վ ես , որ զորհանդես անցկացնես․ Երվանդ Բոզոյան (video) Ասեմ՝ ինչպես Նիկոլն իր ոտքով կգնա որձ առյուծների վանդակը․ Հովհաննես Շահինյան (video) Գոռում են, քաշքշում են․ ոստիկանություն եք, էս հարցը լուծեք․ Մեսրոպ Մանուկյանից փախան ոստիկանները (video) «Անասու՛ն, էդ մարդիկ տուն են կորցրել, հայրենիք, մատ ես թափ տալիս ասում` ինչի՞ չես զոհվել». Ադիբեկյան (video) Նիկոլենք մենակ գռփում են իրենց համար․ քաղաքացիներ (video) Ռոբերտ Քոչարյանը բացառիկ մանրամասներ պատմեց․ ի՞նչ է ասել իրեն Արմեն Սարգսյանը (video) «Ռուբիոյի այցը կամրագրի Հայաստանի կապիտուլյացիան»․ Արթուր Խաչիկյան Վիճաբանություն՝ Նորապատում․ որսորդական զենքով կրակոցներ արձակած անձը ներկայացել է իրավապահներին Բելգիայում բախվել են գնացքն ու դպրոցական ավտոբուսը. կան զnhեր ԱՄՆ-ի համար Մերձավոր Արևելքում ոչ մի անվտանգ վայր չի մնա․ Խամենեի Նիկոլը Անդրանիկ Թևանյանին կհանձնի Ուկրաինայի՞ն․ Երվանդ Բոզոյանը մանրամասնում է (video) Հիմա Փաշինյանը հայտարարում է, թե «զրոյից կառուցում են բանակ»․ Մինչդեռ հարցն այն է, թե ո՞վ է հասցրել այդ բանակի «զրոյի». Հակոբ Բադալյան ՇՏԱՊ․ Ի՞նչ թուղթ է Ռուբիոն իր հետ բերել Հայաստան․ Հովհաննես Շահինյան (video) «Նիկո՛լ, ինչի՞ եք ծնվել, ինչի՞ ձեզ աբո*տ չեն արել»․ Արմինե Ադիբեկյան (video) Ավտովթար՝ Կոտայքի մարզում. Զովունիում բախվել են «Tesla»-ն և «Volkswagen Vento»-ն. կա վիրավոր Արարատ Միրզոյանը գերիների մասին ասում է՝ «աաա, դե ծնգլ արեցիք»․ Մեսրոպ Առաքելյան #ՈՒՂԻՂ․ Հոկտեմբերի 6-ի գրառումդ պետական դավաճանության հոդվածով դրվելու է դատիդ. Արմինե Ադիբեկյան (video) Ռուսաստանը նպատակամղված է զարգացնել Հայաստանի հետ տնտեսական և հումանիտար հարաբերությունները.Զախարովա Կանխվել է մաքսանենգությունը. հայտնաբերվել է ապօրինի պահվող 1 կիլոգրամից ավելի մարիխուանա Գիտե՞ք՝ ինչ են արել այն քաջարանցիներին, որոնք ձեզ են ընրտել․ քաջարանցին՝ Ռոբերտ Քոչարյանին (video) Հրաժարվեք «ադրբեջանցիների վերադարձ» բառակապակցությունից․ դա միայն ադրբեջանական քարոզչությանն է օգուտ Դատախազը դատարան է հանձնել չարաշահում թույլ տված նախկին պաշտոնյաների վերաբերյալ քրվարույթի նյութերը Օդի ջերմաստիճանը կբարձրանա, ապա՝ կնվազի Երթևեկության սահմանափակումներ կլինեն նաև մայիսի 27-ին ԵՄ-ն մտադիր է Google-ին տուգանել հարյուր միլիոնավոր եվրոյով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 25-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Մայիսի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am