Մայր Աթոռում եղե՞լ են «Հայաստան» դաշինքի լոգոներ․ մանրամասնում է Տեր Վրթանես քհն․ Բաղալյանը

Քաղաքական քարոզչության մեջ երբեմն լինում են պահեր, երբ սուտը գոնե փորձում է մի քիչ կոկիկ երևալ, մի քիչ համոզիչ, մի քիչ լուրջ։ Բայց լինում են նաև դեպքեր, երբ սուտը աղաղակում է առանց ամաչելու, առանց փաստերի, առանց տրամաբանության՝ ուղիղ ամբիոնից, լկտի վստահությամբ և քարոզչական ինքնահիացմամբ։

Վահագն Ալեքսանյանի «բացահայտումը» հենց այդ ժանրից է։ Նոր չէ, որ սույն անձը և ՔՊ-ական որոշներ հայտարարում են, թե 2021 թվականին Մայր Աթոռում «Հայաստան» դաշինքի լոգոներ են եղել փակցված, հետևաբար՝ ըստ նրանց քաղաքական երևակայության՝ Մայր Աթոռը դարձել է դաշինքի ենթաշտաբ։

Ահա այսքան պարզ է ՔՊ-ական տրամաբանության ինժեներիան․ եթե ինչ-որ լուսանկարում ինչ-որ տեղ երևում է ինչ-որ անձի համակարգչի ետնամասում փակցված ինչ-որ նշան, ուրեմն Սուրբ Էջմիածինը կուսակցության շտաբ է։ Այդ տրամաբանությամբ կարելի է վաղը հայտարարել, որ եթե որևէ մեկի հեռախոսի պատյանին խաչ կա, ուրեմն տվյալ բջջային օպերատորը դարձել է եկեղեցական կառույց։ Կամ եթե որևէ պաշտոնյայի սեղանին Աստվածաշունչ կա, ապա կառավարությունը դարձել է եկեղեցի։ Սա այլևս քաղաքական վերլուծություն չէ, սա սթիքերաբանություն է։

Եվ հենց այստեղ է խնդիրը։ ՔՊ-ի հակաեկեղեցական քարոզարշավը կառուցվում է ոչ թե փաստերի, այլ երևակայական պատկերների մանիպուլյացիայի վրա։ Վերցնում են մի կադր, պոկում են համատեքստից, տալիս են իրենց պետք եղած վերնագիրը, հետո այդ վերնագիրը դարձնում են մեղադրանք, մեղադրանքը՝ քարոզարշավ, քարոզարշավը՝ պետական դիրքորոշում։

Սուտը ծնվում է, տարածվում է, մեջբերվում է, սուտը կրկնվում է, հետո նույն սուտը վերադառնում է որպես «ապացույց»։ Քաղաքական կեղծիքի լիարժեք էկոհամակարգ՝ իր արտադրամասով, իր վաճառքով, իր աղմկարարներով և իր հերթապահ մեկնաբաններով։

Ամեն դեպքում շատերի մոտ հարց է առաջանում՝ Մայր Աթոռում եղե՞լ են «Հայաստան» դաշինքի լոգոներ։ Ո՛չ։ Կա՞ փաստ, որ Սուրբ Էջմիածինը գործել է որպես որևէ կուսակցության կամ դաշինքի շտաբ։ Ո՛չ։ Իսկ ի՞նչ կա։ Կա ինչ-որ մեկի անձնական համակարգչի ետնամասի վրա երևացող նշան, որը որոշվել է քաղաքական քարոզչական խոշորացույցով մեծացնել այնքան, մինչև այն դարձվի «համազգային դավադրություն»։

Սա նույնն է, ինչ ավազի հատիկը ներկայացնել որպես Արարատ լեռ (իշխանականները գուցե Արագածը այստեղ կհիշեն), հետո էլ լրջորեն քննարկել, թե ինչու է Արարատը հայտնվել սենյակում։

Ամենազավեշտալին այն է, որ այս ամենը ներկայացվում է «Եկեղեցու քաղաքականացման» մեղադրանքով։ Այսինքն՝ քաղաքական ուժի ներկայացուցիչը իր իսկ կուսակցական շահի համար, քաղաքական մեղադրանք է հորինում Եկեղեցու դեմ, հետո նույն Եկեղեցուն մեղադրում է քաղաքականությամբ զբաղվելու մեջ։ Այստեղ արդեն սարկազմն անզոր է։

Եկեղեցին չի դառնում կուսակցության շտաբ այն պատճառով, որ ինչ-որ անհատի անձնական իրի վրա կարող է երևալ որևէ նշան։ Մայր Աթոռը չի դառնում դաշինքի շտաբ քաղաքական գործչի երևակայության արդյուքնում։ Սուրբ Էջմիածնի պատմությունը չի ջնջվում մի կիսապատգամավորի կարճ հիշողությամբ, և Հայ Եկեղեցու առաքելությունը չի նսեմանում կադրերի մոնտաժով։

Իրականում այս մեղադրանքը ոչ թե բացահայտում է Մայր Աթոռի քաղաքականացումը, այլ բացահայտում է իշխանական քարոզչության աղքատությունը։ Երբ փաստ չունես, սթիքերն էլ է դառնում «հանցանշան»։ Երբ ապացույց չունես, համակարգչի ետնամասն էլ է դառնում «շտաբ»։

Եվ սա արդեն մեկ պատգամավորի վրիպում չէ։ Սա մեթոդ է։ Սա իշխանական քարոզչության գործելաոճն է՝ կեղծիքը հռչակել փաստ, փաստի բացակայությունը լրացնել վայրահաչությամբ, իսկ հերքումը ներկայացնել որպես «խուսափում»։ Մի խոսքով՝ նախ սուտը պատրաստել, հետո ժողովրդին հրավիրել այդ սուտի շուրջ «հասարակական քննարկման»։

Բայց կա մի բան, որ մոռանում են այս քարոզիչները։ Սուրբ Էջմիածինը դարերի վկայություն ունի, իսկ այսօրվա կեղծիքները՝ ընդամենը մի քանի ժամվա ֆեյսբուքյան կյանք։ Սուրբ Էջմիածինը տեսել է կայսրություններ, բռնակալություններ, հալածանքներ, գաղափարախոսություններ, անցողիկ իշխանություններ։ Եվ, վստահ եղեք, կդիմանա նաև համակարգչի սթիքերից «ենթաշտաբ» կառուցող այս քարոզչական ճարտարապետությանը։

Ուրեմն հարցը Ալեքսանյանի ասածը չէ միայն։ Հարցն այն է, թե ինչպիսի քաղաքական մշակույթ է ձևավորվել, երբ երկրի տարբեր բարձր ամբիոններից կարելի է առանց ամաչելու հնչեցնել մեղադրանք, որի ծանրությունը չի անցնում մի պարզ համակարգչի ծանրությունից։

Տեր Վրթանես քհն․ Բաղալյան

դիտվել է 234 անգամ
Լրահոս
Նիկոլները երբեք ժողովրդավարական ճանապարհով չեն հրաժարվի իշխանությունից․ Մետաքսե Հակոբյան Հայաստանում Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացման պահանջարկ կա. Զախարովա ԱՄՆ-ի և Իրանի միջև գործարքի համաձայնեցումը կարող է ամիսներ տևել. Վենս Հայաստանում ընտրություններն անցել են աննախադեպ ճնշnւմների ներքո. Զախարովա Հանրային հեռուստաընկերությունը պաշտոնապես ստում է, նշելով, որ Հայաստանի Պետական Սիմֆոնիկ նվագախամբի հետ որևէ խնդիր չկա․ Լուսինե Թովմասյան Մենք նախընտրում ենք դիվանագիտական լեզուն, բայց խոսում ենք նաև այլ լեզուներով․ Արաղչի «Գագիկ Ծառուկյանը մերժե՞լ է Փաշինյանի առաջարկը»․ լրագրողը՝ ՔՊ-ականին (video) «Հրապարակ»․ Նարեկ Նալբանդյանի թռչնաֆաբրիկան բանվորների փողը չի տալիս Անիծյալ աթոռ Զախարովայի կոշտ ուղերձը․ հայ ժողովուրդը հոգնել է Փաշինյանի դատարկ խոստումներից (video) Կոտայքում 2 անչափահասներ ծեծել են 14-ամյա տղային, վերջինս էլ կտրող-ծակող գործիքով հարվածել է նրանցից մեկին Մեր զինված ուժերը անպատասխան չեն թողնի ոչ մի հարձակում կամ սպառնալիք. Արաղչի ՌԴ ՀՕՊ-ը մեկ գիշերվա ընթացքում 326 ուկրաինական անօդաչու թռչող սարք է խոցել Հայաստանի գտնվելը ԵԱՏՄ-ում իրական օգուտներ է բերում, այլ ոչ թե դատարկ խոստումներ․ Զախարովա Փաշինյանն ամեն գնով երկարաձգում է իր իշխանությունը ևս հինգ տարով. Սասունյան Իշխանությունը կիրառել է վարչական ռեսուրս ամեն տեղ ու ամեն ձև. Վարդևանյան Ի՞նչ է պատրաստվում անել «Հայաստան դաշինքը». մեկնաբանում է Քրիստինե Վարդանյանը (video) Ռոսսելխոզնադզորը շարունակում է վերահսկել Հայաստանից Ռուսաստան արտահանվող գյուղմթերքը «Սրտիկի» համար՝ օրական 5 հազար դրամ. «Հրապարակ» Ինչպե՞ս է Փաշինյանը գողացել քվեները (video) Վարդենիսցին Ադոլֆ Հիտլերին է ընտրել․ «Հրապարակ» Ադրբեջանում անհանգիստ են․ «Հրապարակ» ՀՀ-ն և Ադրբեջանը դեռ չեն ավարտել Ներքին Ոսկեպար գյուղի մոտ սահմանային ցանկապատի կառուցումը. Sputnik Շառաչուն ապտակ՝ «զորավար» Սուրեն Պապիկյանին․ «Հրապարակ» Տիգրան Աբրահամյանը հարցադրումներ է հնչեցրել ԳՇ պետ Էդվարդ Ասրյանի հասցեին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am