Փաշինյանի համար կենաց-մահու հարց է դարձել. «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրում է, որ Գլխավոր դատախազությունը դեռ անցած տարվանից վարչական դատարան է հայց ներկայացրել Կադաստրի կոմիտեի դեմ՝ պահանջելով անվավեր ճանաչել Երեւանում Լեռնային Ղարաբաղի կառավարության սեփականության իրավունքի պետական գրանցումը։ Խոսքը Արցախի ներկայացուցչության շենքի մասին է։
Թերթի տեղեկացմամբ՝ մայիսի 22-ին դատարանը պետք է որոշում կայացներ, սակայն այն հետաձգվել է, «հավանաբար, չեն ուզում, որ ընտրություններից առաջ աղմուկ բարձրանա, եւ դրա պատճառով քվեներ կորցնեն»։ Նշվում է, որ «շենքը խլելը» կենաց-մահու է նաեւ, քանի որ այստեղ սովետական տարիներին Երեւանում Ադրբեջանի դրամատիկական թատրոնն է գործել։
«Հրապարակ»-ը գրում է, որ անցած տարի Ադրբեջանի նախագահն իր երկրում նշել է Երեւանում Ադրբեջանի դրամատիկական թատրոնի 120-ամյակը, որին հաջորդեցին ԱԱԾ-ի կողմից իրականացված օպերացիաները՝ Արցախի ներկայացուցչություն ներխուժմամբ եւ այս դատական հայցով։
