Քանաքեռ-Զեյթունի նախկին թաղապետը 113 մլն արժեքով գույքն օտարել է 9 մլն դրամով

Քանաքեռ-Զեյթունի նախկին թաղապետը 113 մլն արժեքով գույքն օտարել է 9 մլն դրամով․ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է մեկ անձի մասով։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։

«Ռ․Ս․-ն 1997-2005 թվականները զբաղեցնելով Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն համայնքի թաղապետի պաշտոնը, ՀՀ կառավարության 2001 թվականի հոկտեմբերի 19-ի որոշմամբ՝ Քանաքեռ-Զեյթուն թաղային համայնքին սեփականության իրավունքով հանձնված՝ Զաքարիա Սարկավագի փողոցի 50 հասցեում գտնվող՝ 113 մլն 900 հզր ՀՀ դրամ շուկայական արժեքով, 16-րդ պոլիկլինիկայի 2370 քմ մակերեսով անավարտ շենքը 2003 թվականի մայիսի 3-ին կնքված առուվաճառքի պայմանագրի հիման վրա օտարել է 9 մլն 218 հզր 600 ՀՀ դրամով։

Արդյունքում, էական վնաս է պատճառվել համայնքում բնակարանային հաշվառման վերցված կարիքավոր ընտանիքների իրավունքներին և օրինական շահերին՝ վերջիններիս զրկելով բնակարաններից, իսկ Երևանի քաղաքապետարանը զրկվել է Հայաստանի խուլերի միավորման բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող ընտանիքներին սահմանված կարգով հատկացնելու համար 10%-ը տնօրինելու հնարավորությունից։

Ռ․Ս․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը, որը պատճառել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս)։

Ռ․Ս․-ի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին»,- ասվում է ՔԿ հաղորդագրության մեջ։

դիտվել է 142 անգամ
Լրահոս
Փաշինյանի համար կենաց-մահու հարց է դարձել. «Հրապարակ» Փաշինյանի ցածր քաղաքական նշաձողն ու Ծառուկյանի կեցվածքը. «Փաստ» Հայաստանի ընտրությունը՝ հուզական քաղաքականությո՞ւն, թե՞ պետական մտածողություն. «Փաստ» Բաքվում մեկնարկել է Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարների գործով վերաքննիչ բողոքի քննությունը Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի մի շարք հասցեներում Ինչպիսի՞ կառավարություն է ձևավորելու Ռոբերտ Քոչարյանը․ «Փաստ» Իրանի նախագահը հանձնարարել է երկրում վերականգնել միջազգային ինտերնետը Ադրբեջանցիներն արդեն Հայաստան իրենց գալն են նշում․ Ալիկ Ալեքսանյան Քանաքեռ-Զեյթունի նախկին թաղապետը 113 մլն արժեքով գույքն օտարել է 9 մլն դրամով «Ֆազի» սպшնության գործը ավարտական փուլում է․ տուժող կողմը կասկածներ ունի՝ ինչո՞ւ են նիստերը հապճեպ ընթանում. «Ժողովուրդ» Նիկոլին տհաճ անակնկալ է սպասվում․ «Իրավունք» Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը գործում է հետին թվով. փաստաթուղթ. «Ժողովուրդ» Էկրան կբարձրանա Վարդանանց պատերազմի մասին պատմող «Պայքար հանուն հավատքի» ֆիլմը. «Ժողովուրդ» Բազարչյանի ինստիտուտը․ անհասկանալի ուսուցում՝ զբաղված տնօրենների համար. «Ժողովուրդ» Ընդդիմությանը անխնա ոչնչացրենք կոմպրոմատներով. պիտի վնգստան պարտությունից. Փաշինյան. «Իրավունք» ՔՊ-ական Հայկ Ցիրունյանը դուրս մնաց ցուցակից․ ինչպես բազմապատկվեց պատգամավորի ունեցվածքը. «Ժողովուրդ» 200 հազար դրամը «քթերից են բերում»․ «Հրապարակ» Գալու է պատասխան տալու ժամանակը. սա ու իր նմանները կանգնելու են Աստծո դատաստանի առջև Գոռ Հակոբյանի կինը նոր լուսանկարներ է հրապարակել Ակնալիճում 34-ամյա վարորդը «Mitsubishi» մակնիշի բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին 18-ամյա Ալեքսանդր Ղազարյանի մահվան դեպքով վարույթ է նախաձեռնվել․ հայրը պնդում է՝ «տղայիս ուղղակի սպանել են» Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 25-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Մայիսի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am