Ռուբեն Վարդանյանն իր ծննդյան օրը Բաքվից ուղերձ է հղել՝ խոսելով Հայաստանի վիլայեթացման ռիսկերի մասին

Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը իր ծննդյան օրը ուղերձ է հղել, որտեղ ասվում է․

Լաո Ցզի, «Դաո Դե Ցզին», պ․17 (մ.թ.ա. 6-5-րդ դարեր)
Պարբերություն 17. «Լավ կառավարողը նա է, ում մասին ժողովուրդը գիտի միայն, որ նա գոյություն ունի։ Որոշ չափով վատն են այն կառավարողները, որոնք ժողովրդից պահանջում են սիրել իրենց և մեծարել։ Էլ ավելի վատն են այն կառավարողները, որոնցից ժողովուրդը վախենում է, և բոլորից վատ են այն կառավարողները, որոնք արհամարհում են ժողովրդին։ Ով չի արժանանում վստահության՝ նա չի օգտվում մարդկանց վստահությունից։ Ով խոհամիտ է և խոսքերի մեջ զուսպ, նա հաջողությամբ գործերն է կատարում և ժողովուրդն ասում է, որ նա հետևում է բնականությանը»։
Մայիսի 25-ը Ռուբեն Վարդանյանի ծննդյան օրն է։ Սա նրա ծննդյան արդեն երրորդ տարեդարձն է, որը նա անցկացնում է Բաքվում ապօրինի կալանքի տակ։
Իր ծննդյան օրը նա հայերենով դիմել է հայ ժողովրդին։
Հայտարարության վերջում Ռուբեն Վարդանյանը խոսում է ծառայելու մասին և հիշատակում է «Դասա» հասկացությունը (սանսկրիտ՝ dāsa)՝ «ծառա», «հավատարիմ», «մարդ, որը նվիրել է իրեն ծառայության»։ Հերման Հեսսեի «Հուլունքախաղը» գրքում սա գլխավոր հերոսի հոգևոր կերպարներից մեկի անունն է, որն անցնում է պատրանքից դեպի ծառայություն տանող ճանապարհը։

«Սիրելի հայրենակիցներ,
Չնայած ինձ դժվար է, ուզում եմ ուղերձ հղել հայերեն, որովհետև դա համարում եմ շատ կարևոր։ Ուզում եմ այստեղից ձեզ փոխանցել 5 միտք՝ հույս ունենալով, որ ինձ ճիշտ կհասկանաք։
Առաջինը, նորից ուզում եմ հիշեցնել, որ Քաջ Նազարին թագավոր ընտրում է ժողովուրդը, ինքը չի դառնում թագավոր։

Ուզում եմ դա հիշեցնել բոլորին, որ մենք չմոռանանք սրա մասին։
Երկրորդը, սիրելի Քաջ Նազար Նիկոլ, Ձեր բախտը երեք անգամ չի բերել։ Առաջինը՝ ես մանկուց սիրել եմ կարդալ, ու երիտասարդ տարիքում իմ ամենասիրելի գրողներից է եղել Էրիխ Մարիա Ռեմարկը։ Երկրորդը, ես կալանախցում գտնվելով 800 օր մենակ՝ շատ գրքեր էի կարդում ու փորձում էի իմ հայերենը պահպանել, և փորձում էի գտնել հայ գրողների գրքեր գրադարանում։ Ցավոք սրտի, գրադարանում հայերեն կար միայն երկու գիրք՝ մեկը {Վարդգես} Պետրոսյանինը, մյուսը՝ Ձերը։ Շատ զարմանալի էր ինձ համար, ես չգիտեի, որ այդքան հայտնի գրող եք։ Եվ կարդալով Ձեր գիրքը՝ ես համոզվեցի, որ Դուք ոչ միայն ունեք լուրջ խնդիրներ ձեր բարոյական պահելաձևի, կրթության առումով և ուրիշ խնդիրների առաջ եք կանգնած, որ սուտասան եք, հնարող եք, և այլն, նաև գրագող եք։ Եվ ասեմ Ձեզ, որ դա ինձ շատ զարմացրեց, որովհետև, լինելով լրագրող, դուք գիտեք, որ գողությունը, {մտավոր} սեփականությունը, գրքերը չի կարելի գողանալ, բայց Դուք դա արեցիք շատ հանգիստ, և ոչ թե մեկ, այլ մի քանի գրողից։ Եվ Ձեր թերությունները, իհարկե, վրիպումները, պահելաձևը ինձ շատ տխրեցնում է։ Եվ ես ցավոք վախենում եմ, որ այն, ինչ Դուք անում եք, Ձեզ մեծ պատիժ է սպասում, և գիտե՞ք՝ Հնդկաստանում, երբ մարդը մահանում է, այնտեղ հավատում են, որ նա վերածնվում է ուրիշ մարդկանց կամ կենդանիների մեջ, և ամենամեծ պատիժն այն է, որ շատ մեղքեր գործելուց հետո մահացած մարդը վերածնվում է անձրևի ճիճուի մեջ, և 84,000 տարի ապրում է որպես անձրևի ճիճու։ Ես վախենում եմ, որ Ձեզ այդ պատիժն է սպասում, հույս ունեմ, որ դեռ ժամանակ կա, որ այդպես չլինի, բայց կասկածներ ունեմ, որ արդեն ուշ է։

Երրորդը, ես ուզում եմ ասել, որ մենք բոլորս պետք է հասկանանք՝ մեր առաջ մեծ մարտահրավեր է. սա ընտրությունների հարց չէ, սա հարց է, որ պատերազմը չի վերջացել, պատերազմը շարունակվում է, և պատերազմը շարունակվում է ոչ թե ռազմական, այլ ուրիշ ձևերով: Եվ հիմա, երբ որ մեզ Ռուսաստանի և Եվրոպական միության մեջ փորձում են կռվեցնել, ամենավտանգավորն այն է, որ մենք վերջում ընկնելու ենք երրորդ ուժի տակ, և այդ երրորդ ուժը նստած սպասում է, թե ոնց ենք դառնալու իրենից կախված՝ և՛ տնտեսական, և՛ նյութապես, և՛ տեղեկատվական, և՛ տեխնոլոգիաներով ու ամեն ինչով դառնալու ենք Թուրքիայի և Ադրբեջանի վիլայեթ, և դա է նպատակը, որն արդեն հիմա առանց ֆիզիկական, ռազմական գործողությունների կենթարկեն քայլ առ քայլ: Եվ եթե ինչ-որ մեկը դա չի հասկանում, ուզում եմ ասել, որ բոլորս պետք է հասկանանք՝ եթե մենք ոչինչ չանենք, ապա դա իրականացվելու է շատ արագ, և սա շատ մեծ վտանգ է, որ եթե մենք չփոխենք մեր պահելաձևը, մեզ չի սպասում ո՛չ Ռուսաստան, ո՛չ Եվրոպական միություն, մեզ սպասում է Թուրքիայի վիլայեթ դառնալը։

Չորրորդը, այստեղ քննարկում են, որ մայիսի 28-ին պատրաստվում է ռազմական շքերթ։ Ինձ թվում է դա անբորայական է, երբ այդ նույն ժամանակ զինվորներն ու սպաները գերի են և գտնվում են Ադրբեջանի բանտում։ Ուզում եմ նորից հիշեցնել, որ բանակը կառուցվում է ոչ թե շքերթներով, փողով և զենքով կամ կոչումներով, այլ ամենակարևորը՝ ոգով, բարոյական և հայրենասիրական ոգով, և ես կոչ եմ անում բոլորին, ովքեր իսկապես հայերնասեր են, չմասնակցել այդ շքերթին, որովհետև դա անբարոյական է այս իրավիճակում, երբ մեր սպաներն ու զինվորները գտնվում են այստեղ, դուք անեք շքերթ։ Դա ինձ հանգիստ չի թողնում, որովհետև դա համարում եմ անբարոյական, որ մեր տղերքը 6 տարի է այստեղ են, չունեն հարազատներից ֆոտոներ, նամակներ, շորեր ստանալու հնարավորություն։ Մեկ այլ հարց է այն, որ դա որևէ ձևով չի կազմակերպվում Հայաստանի կողմից, գլխավոր հրամանատարը, որը պարտություն է կրել, չի անում ոչինչ, որ այդ մարդիկ գոնե զգան, որ իրենց հետևում, թիկունքին կանգնած է պետություն։

Հինգերորդը, հիշե՛ք, որ ամենամեծ վտանգն անտարբերությունն է, անտարբերությունն ավելի վտանգավոր է, քան մյուս բոլոր թերությունները։ Սիրո հակառակ կողմը ատելությունը չէ, անտարբերությունն է, բարության հակառակ կողմը չարությունը չէ, անտարբերությունն է, հավատի հակառակ կողմը աստվածամերժությունը չէ, անտարբերությունն է, և կյանքի հակառակ կողմը մահը չէ, անտարբերությունն է։ Եվ որպեսզի մենք ունենանք մեր պետությունը, հպարտ լինենք, որ այդ պետության քաղաքացին ենք, մեզ ոչ ոք ոչինչ պարտական չէ, մենք պետք է անտարբեր չլինենք, և պետք է ամեն ինչ անենք, որ մեր պետությունը պահպանենք, պետք է ամեն մեկս մեր տեղում հասկանանք, որ ոչ ոք, մեկ հոգին առանձին չի կարող փոխել իրավիճակը, բոլորս միասին պետք է անենք ամեն ինչ, որ մեր երկիրը պահպանվի, որ մենք ունենանք անկախ պետություն։ Եվ վերջում ուզում եմ ասել, որ ինձ համար երջանկություն է կամավոր ծառայել ու երախտապարտ {լինել} Աստծուն, սիրել բոլորին ու ամեն ինչը, և հաղթահարել գայթակղությունները, սովորել ամեն վայրկյան, մինչև կյանքիս վերջին շունչը, և այն ամենը, ինչը ես գիտեմ, ինչը կարող եմ անել, տալ աշխարհին՝ վերադարձնելով իմ անվերջ պարտքը Աստծուն իմ երջանկության համար։ Եվ ես երջանիկ եմ, որ այդ ամենը կարող եմ անել մինչև կյանքիս վերջին շունչը։

Ես Աստծո խոնարհ ծառա՝ «դասա» Ռուբենն եմ (դասա-दास (dāsa), Կառլենի և Իրինայի որդին, ռուսերեն մտածող հայ մարդ, իմաստների թարգմանիչների միաբանության անդամ, մարդ, որը երջանիկ է, որ իր համար կա հնարավորություն իր կյանքը նվիրել իր հայրենիքին և աշխարհին, սիրով և հավատով ծառայել բոլորին։

Եվ ես ցանկանում եմ, որ մենք բոլորս հասկանանք, որ մեր ապագան մեր ձեռքերում է, ուրիշի ձեռքերում չէ, և ես վստահ եմ, որ մենք ամեն ինչ կարող ենք անել և անելու ենք, որ այդ ապագան լինի լուսավոր, բարի, և հիմնված լինի սկզբունքների ու արժեքների վրա։ Եվ հույս ունեմ, որ բոլոր մարդիկ, որոնք հիմա սխալ բաներ են անում և սխալ մոտեցումով են վերաբերվում այդ ամենին, կհասկանան և կփոխեն իրեն մոտեցումը։ Եթե ոչ, Աստված նրանց հետ, բոլորին ներում եմ, բոլորին սիրում եմ։

Շնորհակալ եմ բոլորին, ես ձեզ հետ եմ»։

դիտվել է 88 անգամ
Լրահոս
Փաշինյանի իշխանությունը հասկացել է, որ կորցնում է իշխանությունը, ուստի ձերբակալություններ է սկսել Կանգնեցնելու ենք դպրոցների փակումը, թեկուզ 5 երեխա լինի գյուղում. ՀՀ երկրորդ նախագահ (video) Ռոբերտ Քոչարյանն ասաց՝ ինչու է հենց հիմա Հայաստան գալիս Մարկո Ռուբիոն (video) Սրան գաղութում գիշերը ծեծում են․ Աղվան Վարդանյանը պատմություն պատմեց Փաշինյանի մասին (video) Խելքդ գլուխդ հավաքի՛ր, պրոբլեմներ ես ունենալու․ Ռոբերտ Քոչարյան (video) «Սուրեն Պապիկյան, քոնը հրեշային բարոյականություն է». Լիլիթ Գալստյան (video) Պրիվետ «Վեդի ալկոյի Մանվե՛լ», լա՞վ ես․ Նաիրա Զոհրաբյան (video) Վրաերթ-վթար՝ Երևանում. «Jeep»-ը վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի և բախվել էլեկտրասյանը. կան վիրավորներ Մեդվեդևին լսեցի՞ք՝ փրկվելու հնարավորություն չեն տալու․․․ (video) Ռուբեն Վարդանյանն իր ծննդյան օրը Բաքվից ուղերձ է հղել՝ խոսելով Հայաստանի վիլայեթացման ռիսկերի մասին Երկու հողամաս, բնակելի տուն Դիլիջանում, բնակարան Երևանում․ ի՞նչ է հայտարարագրել Սրբուհի Գալյանը Ո՞ւմ եք հիմարի տեղ դնում. դուք մեխի գլու՞խ եք․ Ագնեսա Խամոյանը՝ Փաշինյանի իշխանությանը (video) Թեհրանը և Վաշինգտոնը մոտ ապագայում վերջնական համաձայնագիր չեն ստորագրի. Բաղայի Տիգրանաշենը Նիկոլը հանձնում է․ Իշխան Սաղաթելյանը Վայոց Ձորի բնակիչներին զգուշացնում է (video) Բագրատաշենի անցակետից ետ են ուղարկել դեպի ՌԴ արտահանվող ելակը․ պատգամավորն ահազանգում է ՌԴ-ն անցավ սպառնալիքների․ գազի գինե կթանկանա, եթե Երևանը դուրս գա ԵԱՏՄ-ից Ըստ գտնվելու վայրի ընտրատեղամասի ցուցակում ընդգրկվելու դիմումներն ընդունվում են մինչև մայիսի 26-ը Լոռու մարզի քրեական ոստիկանները հերթական սպանության նախապատրաստությունն են բացահայտել Ռուբիոյի ձեռքը կտաք, թող Թրիփի տռասում էդ ծաղիկները ծախի․ Նաիրա Զոհրաբյան (video) 10 բախում, 3 պատերազմ, 5000-ից ավել զոհ. Փաշինյանի խաղաղության իրական դեմքը․ Լևոն Զուրաբյան (video) Շտապ․ Ադրբեջանը Ռուբեն Վարդանյանին հանձնում է Ուկրաինայի՞ն․ Նաիրա Զոհրաբյան (video) ՀՀ ՊՆ նախկին շենքի մոտ բախվել է 3 ավտոմեքենա․ խցանումը հասնում էր մինչև Արագածոտնի մարզ Ամերիաբանկը և ԱԶԲ-ն կնքել են 100 միլիոն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր Շտապ կարգով Ռուբիոյին ուղարկել են Հայաստան․ ի՞նչ է սպասվում․ Հայկ Նահապետյան (video) #ՈՒՂԻՂ. Կփրկի՞ Ռուբիոն Նիկոլին առյուծների վանդակից. Սուրեն Սուրենյանց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 25-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Մայիսի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 21-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մայիսի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am