ԱՄՆ կրոնական ազատությունների հանձնաժողովի 2026-ի զեկույցը դատապարտել է Արցախի եկեղեցիների ոչնչացումը

ԱՄՆ կրոնական ազատությունների հանձնաժողովի 2026 թվականի զեկույցը, որտեղ ամփոփվել են 2025 թվականի տվյալները, դատապարտել է Ադրբեջանին՝ հայկական կրոնական ժառանգության ոչնչացման և կրոնական ազատության բազմաթիվ խախտումների համար։


Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքի հաղորդմամբ, զեկույցում նշվում է, որ 2025 թվականին Ադրբեջանի կառավարությունը թույլ է տվել կրոնական ազատությունների կոպիտ խախտումներ։ Իշխանությունները կիրարկել են երկրի խիստ սահմանափակող «Խղճի և կրոնական դավանանքի ազատության մասին» օրենքը, որը քրեականացնում է չգրանցված կրոնական գործունեությունը և կառավարությանը լիակատար վերահսկողություն է շնորհում գրանցված կրոնական կազմակերպությունների նկատմամբ https://www.uscirf.gov/sites/default/files/2026-03/USCIRF_2026_AR_3326_NEW.pdf (էջ 56)։

Զեկույցում նշված է, որ Լեռնային Ղարաբաղում և հարակից տարածքներում գտնվող պատմական հայկական կրոնական վայրերը շարունակում են մնալ վտանգված՝ 2020 և 2023 թվականներին Ադրբեջանի կողմից այդ տարածքների նկատմամբ վերահսկողության հաստատումից հետո։

2025 թ․ հուլիսի դրությամբ արբանյակային լուսանկարները հայտնաբերել են 8 ոչնչացված և ևս 10 վնասված կրոնական հուշարձաններ, ներառյալ՝ եկեղեցիներ, գերեզմանատներ և այլ մշակութային կոթողներ։

Բացի այդ, հայ բանտարկյալների հարազատները հայտնում են, որ հայ բանտարկյալներին արգելվում է ստանալ կրոնական պարագաներ, այդ թվում՝ Աստվածաշունչ, թեև ադրբեջանական կառավարությունը պնդում է, որ կալանավորներն ունեն կրոնական նյութերից օգտվելու հնարավորություն https://www.uscirf.gov/sites/default/files/2026-03/USCIRF_2026_AR_3326_NEW.pdf (էջ 56)։

Փետրվարին ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովի (USCIRF) պատվիրակությունը մեկնել էր Ադրբեջան՝ ուսումնասիրելու կրոնական ազատության պայմանները և հանդիպելու կառավարության պաշտոնյաների հետ։ Չնայած Ադրբեջանի կառավարությունը պատրաստակամություն է հայտնել ներգրավվել երկխոսության մեջ, այնուամենայնիվ, այդ ժամանակվանից ի վեր երկիրը որևէ էական առաջընթաց չի արձանագրել USCIRF-ի հանձնարարականների կատարման ուղղությամբ։

ԱՄ Ն կրոնական ազատությունների հանձնաժողովը հանձնարարություններ է ուղարկել ԱՄՆ կառավարությանը, որպեսզի Ադրբեջանին պահեն «Հատուկ դիտարկման ցուցակում» (Special Watch List – SWL)՝ «Միջազգային կրոնական ազատության մասին» օրենքի (IRFA) համաձայն կրոնական ազատությունների կոպիտ խախտումներ թույլ տալու կամ դրանք հանդուրժելու համար։ Հանձնաժողովը նման երաշխավորություն է ներկայացնում այն երկրների համար, որոնց կառավարությունները թույլ են տալիս կամ հանդուրժում են կրոնական ազատության լուրջ խախտումներ, թեև այդ չարաշահումները դեռևս չեն հասնում «Առանձնահատուկ մտահոգության երկրների» (CPC) կարգավիճակի շեմին: Ըստ զեկույցի՝ Ադրբեջանը, լինելով այս ցուցակում ներառված 11 երկրներից մեկը (Ալժիր, Ադրբեջան, Եգիպտոս Ինդոնեզիա, Իրաք,Ղազախստան, Ղրղզստան, Մալայզիա ,Քաթար, Թուրքիա, Ուզբեկստան) բնութագրվում է հետևյալ խնդիրներով.

կրոնական փոքրամասնությունների նկատմամբ խտրականություն, սահմանափակումներ պաշտամունքի վայրերի նկատմամբ,

կրոնական արտահայտման ազատության սահմանափակումներ:

Բացի այդ, հանձնաժողովը հանձնարարաել է կառավարությանը թիրախային պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի պետական գերատեսչությունների նկատմամբ, ինչպիսին է Ադրբեջանի ՆԳՆ Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունը, և այն պաշտոնյաների նկատմամբ, ովքեր պատասխանատու են կրոնական ազատությունների կոպիտ խախտումների համար՝ սառեցնելով այդ անձանց ակտիվները և/կամ արգելելով նրանց մուտքը Միացյալ Նահանգներ՝ մարդու իրավունքների հետ կապված ֆինանսական և վիզային լիազորությունների շրջանակներում՝ հղում անելով կրոնական ազատությունների կոնկրետ խախտումներին։

Հանձնաժողովը հանձնարարաել է նաև ԱՄՆ կառավարությանը փոխըմբռնման հուշագիր կնքել ԱՄՆ Պետդեպարտամենտի և Ադրբեջանի կառավարության միջև՝ երկրում կրոնական ազատությունների և մարդու իրավունքների այլ ոլորտների բարելավմանն ուղղված ռազմավարություններ մշակելու և իրականացնելու նպատակով։

Ֆինանսական միջոցներ հատկացնել այն ծրագրերին, որոնք փաստագրում և/կամ զեկուցում են Ադրբեջանում կրոնական ազատությունների և մարդու իրավունքների առնչվող այլ խախտումների մասին, ինչպիսիք են «Ամերիկայի ձայնը» (VOA), «Ազատություն» ռադիոկայանը (RFE/RL) և Ժողովրդավարության ազգային հիմնադրամը (NED):

Զեկույցի Ադրբեջանին նվիրված բաժնում նշվում է, որ ԱՄՆ Կոնգրեսը պետք է.

Նախապայմաններ սահմանի Ադրբեջանին տրամադրվող արտասահմանյան ռազմական ֆինանսավորման (FMF) և անվտանգային այլ օգնությունների նկատմամբ՝ պահանջելով կրոնական ազատությունների և մարդու իրավունքների առնչվող ոլորտների որոշակի բարելավումներ։

Բարձրացնի կրոնական ազատությունների շուրջ ընթացիկ խնդիրները լսումների, հանդիպումների, նամակների և այլ գործողությունների միջոցով։

Հանդես գա հանուն խղճի բանտարկյալների կրոնի կամ դավանանքի ազատության։

դիտվել է 59 անգամ
Լրահոս
#ՈՒՂԻՂ․ Ռուբիոն գալիս է Նիկոլին փախցնելու՞․ Նաիրա Զոհրաբյան (video) «Հունիսի 7-ից հետո կլսենք արդեն ծանոթ դարձած բացատրություններից մեկը՝ «սիրելի քաղաքացիները մեզ կհասկանան ու մի քանի ամիս առանց դեղերի կդիմանան»…». Անուշ Պողոսյան Իրավապահները Ավանում խուզարկում են «Ուժեղ Հայաստան»-ի գրասենյակներն ու համակիրների տները․ Արմլուր Երաշխիքը մեր ուժն է. Իսմայիլ Բաղայի Եթե այսօր Հանրայինը նույն կերպ չհերքի իր տարածած կեղծիքը, ուրեմն զբաղված է էժան սրիկայությամբ․ Բագրատ Միկոյան Պետք է գնալ և քվեարկել ընդդեմ գործող կառավարիչների վերարտադրմանը․ Արտակ Զաքարյան Իրանի հետ կառուցողական բանակցություններ են ընթանում, համաձայնագիրը «լավն» է լինելու. Թրամփ Ալիևի դեմը հենց այսպես ենք առնելու. Սամվել Կարապետյանի հրատապ հայտարարությունը (video) Եթե չենք ուզում, որ մեզ խաբողները շարունակեն Ալիևի ֆանտազիաները իրագործել, գնացե’ք քվեարկության Ապարան-Քուչակ ճանապարհին բախվել են «Nissan Teana»-ն և «Volkswagen»-ը․ կա 1 զոհ, 3 վիրավոր Երևանում և մարզերում լույս չի լինի. հասցեներ Ռուբեն Վարդանյանի ծննդյան օրն է. այսօր նա դառնում է 58 տարեկան Թուրքիայից շարունակում են աջակցության կոչերը Հայաստանի դե ֆակտո իշխանություններին. Գեղամյան «Ապօրինի և անհամաչափ». Արցախյան ՀԿ-ներն ու գործիչները դատապարտում են Արթուր Օսիպյանի կալանավորումը #ՈՒՂԻՂ․ Փրկություն չկա՛ Փաշինյանին․ Ռուբիոյի Հայաստան գալու իրական պատճառը․ Նահապետյան (video) Դատարանը կալանավորել է «Mercedes G» ավտոմեքենայում հայտաբերված հղի կնոջ մարմինը տեղափոխող տղային ԱՄՆ կրոնական ազատությունների հանձնաժողովի 2026-ի զեկույցը դատապարտել է Արցախի եկեղեցիների ոչնչացումը Փաշինյանը որոշել է խզել հարաբերությունները Ռուսաստանի հետ. սա պետք է անկեղծորեն ընդունել․ Մեդվեդև ՇՏԱՊ․ Արթուր Օսիպյանը շարունակում է հացադուլը․ փաստաբանը նոր մանրամասներ է հայտնում (video) Իրանում հաղորդել են, որ երկրի ԶՈւ-ն պատրաստ է ԱՄՆ-ի հետ բանակցությունների հնարավոր խափանմանը Ռոբերտ Քոչարյանը հերոս մարդ ա․ մենակ ինքը կարող է Ալիևինն «կզցնել»․ արմավիրցի (video) Վերջին հնարավորությունն է ձեզ տրվում՝ էս ձեր թափթփուկներին տիրություն արեք․Սաղաթելյանը՝իրավապահներին (video) Փաշինյա՛ն, Մակրոնին դուր գալու համա՞ր ես ամեն ինչ անում, թող Բրիջիթը դրա մասին մտածի. Քոչարյան (video) ԱՄՆ կրոնական ազատությունների հանձնաժողովի 2026-ի զեկույցը դատապարտել է Ադրբեջանի կողմից Արցախի եկեղեցիների nչնչացnւմը Պարտության խորհրդանիշները «հաղթական զորահանդես» են կազմակերպում՝ այն տարբերությամբ, որ ոչ թե ՀՀ-ի կnրծանումը ցանկացող թշնшմիներին են հաղթել, այլ փորձում են սեփական ժողովրդին հաղթել․ Աբրահամյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 25-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Մայիսի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 21-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մայիսի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am