Ռոման Երիցյանը տեղեկացնում է

Կարևոր տեղեկություններ

1. Առգրավել են Արցախի նախագահի հեռախոսը։ Ըստ զինվորական քննչական գլխավոր վարչության՝ հետաքրքրությունը 2023 թվականի սեպտեմբերի 24-ին բենզալցակայանի պայթյունի հետ կապված իրադարձություններն են, մինչդեռ հեռախոսը 2025 թվականի արտադրության է:

2. 2008 թվականին հատկացված 60 քմ մակերեսով ծառայողական բնակարանը ազատելու ծանուցում են ուղարկել Արցախի նախկին զինկոմիսար (1999-2011 թթ․), Պաշտպանության բանակի մարտական պատրաստության նախկին բաժնի պետ (1993-1998 թթ․), ՀՀ ՊՆ ռազմական խորհրդի անդամ, Արցախի նախկին բնապահպանության նախարար (2018-2023 թթ․), Արցախի ՀԿԱ ծառայության պետ (2013-2018թթ․), Արցախի նախագահի խորհրդական, 1998 թ-ից զինվորական ծառայության գնդապետի կոչում ունեցող, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի առաջին գումարման պատգամավոր և պետության կազմավորման հարցում մեծ ներդրում ունեցող, «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր, առաջին պատերազմում հարազատ եղբորն ու հորը կորցրած Ֆելիքս Գաբրիելյանին՝ «բնակարանը հատկացվել է ոչ իրավաչափ» պատճառաբանությամբ։ Նշված բնակարանը ՀՀ-ում Ֆելիքս Գաբրիելյանի և նրա ընտանիքի անդամների միակ կեցավայրն է։

3. Երկրորդ կետում նշված գործընթացը նախաձեռնվել էր նաև ԱՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Արզումանյանի նկատմամբ, սակայն վարչական դատարանի որոշմամբ բնակարանից ազատելուն ուղղված վարչարարությունը կասեցվել է, իսկ հայցն էլ հետագայում բավարարվել՝ բնակարանից վտարելու գործողությունը դիտարկելով ոչ իրավաչափ։ Բացի նշվածներից, իմ տեղեկություններով նախաձեռնված են նման հարյուրավոր գործընթացներ։ Խախտման փաստական հիմք ծանուցմամբ չի վկայակոչվել, իրավական հիմքերը խոսում են լրիվությամբ այլ իրավիճակի մասին, իսկ ընդամենը 3 նախադասությունից բաղկացած ծանուցումն էլ ունի ուղղագրական և փաստական տասնյակ սխալներ։

4. 2026 թվականի մայիսի 22-ին պետք է հրապարակվեր Արցախի Հանրապետությանը պատկանող, Երևան քաղաքի Նաիրի Զարյան 17/2 հասցեում տեղակայված ներկայացուցչության շենքից սեփականազրկելու դատախազության հայցի վերաբերյալ վճիռը, մինչդեռ մինչև այսօր վճիռը հրապարակված չէ։

Փաստաբան Ռոման Երիցյանի էջից

դիտվել է 205 անգամ
Լրահոս
Ուրցաձոր-Շաղափ ճանապարհին բախվել են GAZ 3110-ը և VAZ 2121-ը․ 1,5 տարեկան երեխա է մահացել Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել է 4 մեքենա Իսկական ազգակործան պատուհաս… Ռոման Երիցյանը տեղեկացնում է Հրդեհ Երևանի տներից մեկում․ դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ Թուրքիա-ՀՀ հարաբերությունների կարգավորման գործընթացում ևս մեկ նոր և կարևոր քայլ կատարվեց․ Քըլըչ Էրդողանի նոր սիմվոլիկ քայլը՝ աջակցություն վարչապետ Փաշինյանի քարոզչությանը Գվարդիոլան նշել է Մանչեսթեր Սիթիում թույլ տված իր գլխավոր սխալը Երևանում 27-ամյա վարորդը «Tesla»-ով բախվել է բետոնե բաժանարար արգելապատնեշին․ կա վիրավոր Այս գործելակերպը կոպտորեն խախտում է անմեղության կանխավարկածը․ փաստաբան Կարո՞ղ եք մասնակցել ընտրություններին, եթե լրացել է անձը հաստատող փաստաթղթի ժամկետը Ձորաղբյուրում բախվել են «Opel»-ն ու «BMW»-ն, վերջինն էլ բախվել է բնակչի տան քարե պարսպին Արթուր Օսիպյանը շարունակում է հացադուլը․ փաստաբան Խաղաղության քարոզարշավ՝ փողոցային բառապաշարով Չկա բանական պատասխան, թե ինչու է իշխանությունը ռադիկալացնում մթնոլորտը ԱՄՆ դեսպանատունը հայտնում է Մաքուր տեխնիկա. Դորտմունդում և Բունդեսլիգայում հիշել են Մխիթարյանին Վայ Նիկոլ, Նիկոլ… Հիմա ոչ Արցախ կա ու ոչ էլ՝ ապագա Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից․ իրավապահներն աշխատում են 2 վարկածի ուղղությամբ Բուրաստանում «Ford»-ը կողաշրջվել և հայտնվել է դաշտամիջյան հատվածում ՀՀ կապիտուլյացիոն կառավարությունը, «ծնել» է նոր՝ «գաղափար»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 25-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Մայիսի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 21-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մայիսի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am