Էրդողանի նոր սիմվոլիկ քայլը՝ աջակցություն վարչապետ Փաշինյանի քարոզչությանը

Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել է, թե Ախալքալակ-Կարս երկաթուղին այլեւս բաց է Հայաստանի համար: Նա նշել է, թե այդպիսով Երեւանը կարող է այդ ճանապարհով կապվել ԵՄ հետ եւ իրականացնել արտահանում: Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Թուրքիայի եւ Վրաստանի գործընկերներին:

Թուրքիան փաստորեն կատարում է երկրորդ սիմվոլիկ քայլը, որ Էրդողանը ազդարարել էր դեռեւս նախորդ տարեվերջին: Առաջինը օրեր առաջ էր, երբ Անկարան հայտարարեց, թե ավարտել են դեպի Հայաստանի հետ ուղիղ երկկողմ առեւտրի այսպես ասած բյուրոկրատական գործընթացները: Նիկոլ Փաշինյանն էլ պարզաբանեց, թե դա նշանակում է, որ Թուրքիայից դեպի Հայաստան եկող ապրանքները այլեւս կմակնշվեն հենց Հայաստան հասցեով, այլ ոչ թե երրորդ երկրի եւ հետո այնտեցից նոր Հայաստանի հասցեի մակնշումով:

Եվ ահա, Անկարան անում է հաջորդ քայլը, որը սիմվոլիկ է Հայաստանի համար, բայց առարկայական է Թուրքիայի համար: Առարկայական այն իմաստով, որ այդ ճանապարհը՝ երկաթուղային Կարս-Ախալքալակ, իսկ հետո Հայաստան, լինելու է դեպի Հայաստան թուրքական ապրանքների մատակարարման ավելի պարզ ուղին: Այսինքն տեսնում ենք, որ իրականում Անկարան արել էր առաջին քայլը, իսկ հիմա դրա շարունակությունը: Թուրքիան նախ դյուրացնում է երկկողմ առեւտրի բյուրոկրատական, իսկ հետո՝ լոգիստիկ հնարավորությունը: Իսկ, հաշվի առնելով այն, որ պարզապես անհամեմատելի է Թուրքիայից Հայաստան ներկրումների թե ծավալը, թե պոտենցիալը՝ Հայաստանից Թուրքիա արտահանումների ծավալի կամ պոտենցիալի հետ, պարզ է, որ առարկայական իմաստով քայլը պրակտիկ է Թուրքիայի շահի, եւ սիմվոլիկ է Հայաստանի համար:

Դա ընդամենը հնարավորություն է Նիկոլ Փաշինյանին հայտարարելու, թե այդպիսով Հայաստանը կապվում է ԵՄ հետ: Մինչդեռ, դա պարզապես տրաֆարետն է, որովհետեւ Հայաստան-ԵՄ ապրանքաշրջանառությունը իր ծավալով ու կառուցվածքով այնպիսին է, որ այդ նոր լոգիստիկան սկզբունքորեն չի կարող ունենալ որեւէ էական նշանակություն:

Ընդգծեմ, ես բոլորովին դեմ չեմ նոր լոգիստիկային: Ավելին, տնտեսության համար ա,մենաանշան նոր հնարավորությունն էլ ողջունելի է: Պարզապես, շատ կարեւոր է հասկանալ եւ ցույց տալ հանրությանը, թե ինչն է այստեղ պրակտիկը, եւ ինչը՝ սիմվոլիկը, քարոզչականը:

Գրել է քաղաքագետ Հակոբ Բադալյանը

 

դիտվել է 218 անգամ
Լրահոս
Իսկական ազգակործան պատուհաս… Ռոման Երիցյանը տեղեկացնում է Հրդեհ Երևանի տներից մեկում․ դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ Թուրքիա-ՀՀ հարաբերությունների կարգավորման գործընթացում ևս մեկ նոր և կարևոր քայլ կատարվեց․ Քըլըչ Էրդողանի նոր սիմվոլիկ քայլը՝ աջակցություն վարչապետ Փաշինյանի քարոզչությանը Գվարդիոլան նշել է Մանչեսթեր Սիթիում թույլ տված իր գլխավոր սխալը Երևանում 27-ամյա վարորդը «Tesla»-ով բախվել է բետոնե բաժանարար արգելապատնեշին․ կա վիրավոր Այս գործելակերպը կոպտորեն խախտում է անմեղության կանխավարկածը․ փաստաբան Կարո՞ղ եք մասնակցել ընտրություններին, եթե լրացել է անձը հաստատող փաստաթղթի ժամկետը Ձորաղբյուրում բախվել են «Opel»-ն ու «BMW»-ն, վերջինն էլ բախվել է բնակչի տան քարե պարսպին Արթուր Օսիպյանը շարունակում է հացադուլը․ փաստաբան Խաղաղության քարոզարշավ՝ փողոցային բառապաշարով Չկա բանական պատասխան, թե ինչու է իշխանությունը ռադիկալացնում մթնոլորտը ԱՄՆ դեսպանատունը հայտնում է Մաքուր տեխնիկա. Դորտմունդում և Բունդեսլիգայում հիշել են Մխիթարյանին Վայ Նիկոլ, Նիկոլ… Հիմա ոչ Արցախ կա ու ոչ էլ՝ ապագա Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից․ իրավապահներն աշխատում են 2 վարկածի ուղղությամբ Բուրաստանում «Ford»-ը կողաշրջվել և հայտնվել է դաշտամիջյան հատվածում ՀՀ կապիտուլյացիոն կառավարությունը, «ծնել» է նոր՝ «գաղափար» Միջազգային դերակատարները աչք են փակում իշխանությունների կողմից իրականացվող ակնհայտ խախտումների վրա Տարադրամի փոխարժեքները մայիսի 24-ին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 25-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Մայիսի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 21-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մայիսի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am