Միջազգային դերակատարները աչք են փակում իշխանությունների կողմից իրականացվող ակնհայտ խախտումների վրա

Երեկ կարևոր հանդիպում ունեցանք ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության և Հայաստանում ժողովրդավարության միջազգային դիտարանի (IODA) երկրորդ փաստահավաք առաքելության ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում ներկայացրեցինք խորացող մտահոգությունները, որոնք այսօր առկա են Հայաստանի քաղաքական և ժողովրդավարական կյանքում՝ հատկապես առաջիկա ընտրական գործընթացների համատեքստում։

Քննարկման առանցքում նախընտրական միջավայրի վատթարացումն էր և իշխանությունների կողմից վարչական ու քաղաքական լծակների բացահայտ կիրառումը։ Ներկայացրեցինք բազմաթիվ օրինակներ, որոնք վկայում են, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը վաղուց արդեն դուրս է եկել հավասար քաղաքական մրցակցության սահմաններից։ Խոսեցինք պետական ռեսուրսների օգտագործման, համայնքային և վարչական համակարգերի վրա քաղաքական ճնշումների, պետական ծառայողների նկատմամբ ուղղորդումների, ընդդիմադիր գործիչների նկատմամբ ընտրովի իրավական հետապնդումների, ինչպես նաև իշխանական քարոզչամեքենայի միջոցով ատելության և պառակտման մթնոլորտի ձևավորման մասին։ Մանրամասն ներկայացրեցինք ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչների հանդեպ նախաձեռնված ապօրինի քրեական վարույթների մասին։

Առանձնահատուկ անդրադարձ կատարեցինք այն հանգամանքին, որ գործող իշխանությունը նախընտրական գործընթացը վերածում է ոչ թե ծրագրային մրցակցության, այլ սպառնալիքների, վախի և հաշվեհարդարի քաղաքականության։ Հասարակությանը երկրի զարգացման հստակ ծրագրերներկայացնելու փոխարեն, քաղաքացիներին կրկին առաջարկվում է «կբռնենք», «կդատենք», «պատժելու ենք» տրամաբանությունը։ ԵԱՀԿ ԽՎ պատվիրակությանը տրամադրեցինք իշխող ուժի վիրավորանքների, սպառնալիքների և ատելության խոսքի ապացույցները՝ կարճ հոլովակի տեսքով։ Թեև վստահ եմ, որ նրանք արդեն տեղյակ էին այդ մասին։

Հանդիպումների ընթացքում ընդգծեցինք, որ Հայաստանում այսօր ակնհայտորեն արձանագրվում է ժողովրդավարության հետընթաց։ Խոսքի ազատության նկատմամբ աճող ճնշումները, քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ թիրախավորված արշավները, ուժային կառույցների քաղաքականացումն ու դատական համակարգի նկատմամբ ազդեցության փորձերը լուրջ հարված են հասցնում իրավական պետության հիմքերին։

Միևնույն ժամանակ, կարևոր համարեցինք ընդգծել, որ բարձր ենք գնահատում միջազգային կառույցների, եվրոպական գործընկերների և ընդհանրապես Արևմուտքի այն ջանքերը, որոնք տարիներ շարունակ ուղղված են եղել Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների կայացմանը, ընտրական մշակույթի զարգացմանը և մարդու իրավունքների պաշտպանությանը։

Սակայն այսօր, ցավոք, ստեղծվում է տպավորություն, որ նույն միջազգային դերակատարները հաճախ աչք են փակում իշխանությունների կողմից իրականացվող ակնհայտ խախտումների նկատմամբ։ Երբ ժողովրդավարական չափանիշների խախտումները չեն ստանում համարժեք արձագանք, ձևավորվում է անպատժելիության մթնոլորտ, որը միայն խորացնում է քաղաքական ճգնաժամը։ Ժողովրդավարությունը չի կարող լինել ընտրովիության սկզբունքով. այն կամ պաշտպանվում է բոլոր դեպքերում, կամ աստիճանաբար վերածվում է ձևական կարգախոսի։

Գրել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակով առաջադրված Էլինար Վարդանյանը։

դիտվել է 184 անգամ
Լրահոս
Թուրքիա-ՀՀ հարաբերությունների կարգավորման գործընթացում ևս մեկ նոր և կարևոր քայլ կատարվեց․ Քըլըչ Էրդողանի նոր սիմվոլիկ քայլը՝ աջակցություն վարչապետ Փաշինյանի քարոզչությանը Գվարդիոլան նշել է Մանչեսթեր Սիթիում թույլ տված իր գլխավոր սխալը Երևանում 27-ամյա վարորդը «Tesla»-ով բախվել է բետոնե բաժանարար արգելապատնեշին․ կա վիրավոր Այս գործելակերպը կոպտորեն խախտում է անմեղության կանխավարկածը․ փաստաբան Կարո՞ղ եք մասնակցել ընտրություններին, եթե լրացել է անձը հաստատող փաստաթղթի ժամկետը Ձորաղբյուրում բախվել են «Opel»-ն ու «BMW»-ն, վերջինն էլ բախվել է բնակչի տան քարե պարսպին Արթուր Օսիպյանը շարունակում է հացադուլը․ փաստաբան Խաղաղության քարոզարշավ՝ փողոցային բառապաշարով Չկա բանական պատասխան, թե ինչու է իշխանությունը ռադիկալացնում մթնոլորտը ԱՄՆ դեսպանատունը հայտնում է Մաքուր տեխնիկա. Դորտմունդում և Բունդեսլիգայում հիշել են Մխիթարյանին Վայ Նիկոլ, Նիկոլ… Հիմա ոչ Արցախ կա ու ոչ էլ՝ ապագա Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից․ իրավապահներն աշխատում են 2 վարկածի ուղղությամբ Բուրաստանում «Ford»-ը կողաշրջվել և հայտնվել է դաշտամիջյան հատվածում ՀՀ կապիտուլյացիոն կառավարությունը, «ծնել» է նոր՝ «գաղափար» Միջազգային դերակատարները աչք են փակում իշխանությունների կողմից իրականացվող ակնհայտ խախտումների վրա Տարադրամի փոխարժեքները մայիսի 24-ին Անդրանիկ Թևանյանը 2 ամսով կալանավորվեց Անդրանիկ Թևանյանի նկատմամբ խափանման միջոցի հարցով դատական նիստն ավարտվել է. վճիռը կհրապարակվի այսօր ժամը 21։00-22:00-ի սահմաններում Աբովյանում ծննդատան նախկին տնօրենը մարմնի տարբեր հատվածներում ստացած ծակած վերքերnվ տեղափոխվել է հիվանդանոց
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 25-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Մայիսի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 21-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մայիսի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am