Անդրանիկ Թևանյանը 2 ամսով կալանավորվեց
ԲՀԿ ցուցակով 2-րդ համար Անդրանիկ Թևանյանը 2 ամսով կալանավորվեց:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի ընթացքում Անդրանիկ Թևանյանի հասցեին մեղադրանքներ էր հնչեցրել՝ իբրև լրտեսության վերաբերյալ, հայտարարել, թե ԱԱԾ-ն հաղորդում կներկայացնի ՔԿ։ Երեկ արդեն հայտնի դարձավ, որ ՔԿ-ում քրեական վարույթ է նախաձեռնվել՝ պետական դավաճանության և լրտեսության հատկանիշներով։ Ըստ ՔԿ տարածած հաղորդագրության՝ Անդրանիկ Թևանյանը, ով պատգամավոր է ընտրվել 2021 թվականին, 2024 թվականի ընթացքում իբրև հավաքագրվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից,
ՀՀ ԱԱԾ-ից ստացված հաղորդման հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում պետական դավաճանության (418-րդ հոդվածի 1-ին մաս) և լրտեսության (424-րդ հոդվածի 1-ին մաս) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
