Արթուր Օսիպյանը շարունակում է հացադուլը․գտնվում է հացադուլավորների համար առանձնացված խցում
Նիկոլ Փաշինյանի հետ վիճաբանությունից հետո ձերբակալված, ապա կալանավորված Արթուր Օսիպյանը շարունակում է հացադուլը՝ քրեակատարողական հիմնարկում։ Քրեակատարողական ծառայությունից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին, որ Օսիպյանը շարունակում է հացադուլը և գտնվում է հացադուլավորների համար նախատեսված խցում։
Անհրաժեշտ է ներողություն խնդրել Արթուր Օսիպյանից՝ իր հասցեին հնչեցրած կեղծ, զրպարտող, վիրավորական արտահայտությունների համար. Տիգրան Պետրոսյանը՝ Նիկոլ Փաշինյանին
Արթուր Օսիպյանի կալանավորումը Փաշինյանի հերթական բռնաճնշումն է ընդդիմախոսների ու արցախցիների հանդեպ. Արտակ Բեգլարյան
Հիշեցնենք, որ մայիսի 18-ին Արաբկիրում քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ հիստերիայի նոպաներ է ունեցել՝ վիրավորելով և թիրախավորելով արցախցիներին, տարածելով ատելություն՝ ոչ միայն ընդդիմության, այլև՝ ներազգային՝ արցախցիների նկատմամբ։ Փաշինյանը վիճաբանել է նաև արցախցի Արթուր Օսիպյանի հետ, ում մեղադրում էր պատերազմում չմահանալու մեջ։ Միջադեպից հետո Օսիպյանը անհետացավ, վերջինիս գտնվելու վայրն անհայտ էր, նրա հեռախոսն՝ անհասանելի, ֆեյսուքյան էջը՝ արգելափակված։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Օսիպյանը ձերբակալվել, ապա կալանավորվել է։
