Երեկ տեղեկություն տարածվեց, թե Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Սակայն նախարարի մամուլի խոսնակ Վասակ Թարփոշյանը նշել էր, թե նախարարն աշխատանքի մեջ է եւ շարունակում է նախկինի պես աշխատել:
Եվ չնայած, ըստ մամուլի խոսնակի, նախարարը շարունակում է նախկինի պես աշխատել, սակայն երեկ ArmLur.am-ի թղթակիցը նկատեց, որ նա բացակայում էր խորհրդարանում, երբ ընթանում էր կառավարություն-Ազգային ժողով հարցուպատասխանը:
Ընդ որում, երբ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը թվարկում էր հարցուպատասխանից բացակայող նախարարների անունները, նրա անունն առհասարակ չնշվեց, իսկ մյուս բացակաների դեպքում նշվեց վերջիններիս գործուղման լինելու փաստը:
Սակայն այսօր Աշոտ Մանուկյանը ներկա էր կառավարության նիստին, սակայն լրագրողներն այդպես էլ հնարավորություն չունեցան հարցեր ուղղել նախարարին: Նա սովորույթի համաձայն գերադասեց շենքից հեռանալ հետնամուտքով՝ խուսափելով լրագրողներից:
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը
Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը