Հայտնաբերվել են «գոլդ» համարներով թանկարժեք մեքենաներ վարող օրինախախտներ, այդ թվում՝ դպրոցականներ

ՀՀ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ, ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանի օրերս տված հանձնարարականով ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության պետ, ոստիկանապետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Գևորգ Զաքարյանն այսօր «Վերջին զանգի» օրվա կապակցությամբ ՊԾ ղեկավար կազմին, ՊԾ Երևան քաղաքի գնդի և մարզային գումարտակների հրամանատարներին է փոխանցել Ա. Սարգսյանի և Կ. Ցուցուլյանի խոսքերը, որ վերջին զանգին պարեկները պետք է 24 ժամ ռեժիմով ուժեղացված ծառայություն իրականացնեն և լինեն խիստ այն օրինախախտ վարորդների նկատմամբ, ովքեր կխախտեն երթևեկության կանոնները, դպրոցների մոտ կստեղծեն արհեստական կուտակումներ և հատուկ պահպանվող տարածքներ տեղափոխեն այն ավտոմեքենաները, որոնց ղեկին եղել են անչափահասներ։

Այսօր՝ մայիսի 22-ին, վաղ առավոտից պարեկները սկսել են ուժեղացված ծառայությունը ու «Վերջին զանգի» միջոցառումների շրջանակում Երևանում ու մարզերում պարեկները հայտնաբերել են մոտ 160 ավտոմեքենաներ, որոնցից 70-ի ղեկին եղել են անչափահասներ։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Խաչատրյանի, գումարտակի հրամանատար Դավիթ Նիկողոսյանի և վաշտի հրամանատար Վլադիմիր Դերձյանի գլխավորությամբ, ուժեղացված ծառայություն են իրականացրել Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջաններում, որտեղ էլ հայտնաբերել ու ՊԾ Երևան քաղաքի գնդի հատուկ պահպանվող տարածք են տեղափոխել մեծ թվով օրինախախտ վարորդների, որոնց մեջ եղել են նաև դպրոցականներ (անչափահասներ)։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այդ մեքենաների մեծ մասը եղել են դպրոցականների սիրելի «Mercedes G» («յաշիկ»), «Tesla», «Mercedes Maybach», «BMW X5», «BMW X6» մակնիշի ավտոմեքենաներ։

Պարեկային ծառայությունը շարունակում է ուժեղացված ծառայությունը և կարելի է վստահ ասել՝ դրա արդյունքում «Վերջին զանգի» հետ կապված անչափահասների մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային ոչ մի պատահար տեղի չի ունեցել։

դիտվել է 270 անգամ
Լրահոս
«Եթե Թուրքիան ընտրի մեզ հետ պատերազմելու ուղին, շատ ծանր գին կվճարի». Իսրայելցի նախարար ԲՀԿ-ն ոչ միայն տանում է Նիկոլի ձայներից, այլեւ ամրապնդում է ընդդիմադիր հնարավոր կոալիցիան Երթևեկության սահմանափակումներ կլինեն Խաղաղության խորհուրդը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ը չպետք է զենք փոխանցի Իսրայելին Լույս չի լինելու Հայտնաբերվել են «գոլդ» համարներով թանկարժեք մեքենաներ վարող օրինախախտներ, այդ թվում՝ դպրոցականներ Այս իրականությունն է խուճապի մատնել Փաշինյանին և ստիպել կանգնեցնել ընդդիմության աճող աջակցությունը Արթուր Հարությունյանը նշանակվել է Այն փաստը, որ Փաշինյանn այնտեղ չի լինի, արդեն իսկ հստակ ազդանշան է. Օվերչուկ ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի 7 թեկնածուի գրանցումը Բայրամովն ու Գրինսպենը քննարկել են Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը Պաշտպանության նախարարության ծրագրերը թերակատարվել են 60.1%-ով. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ Հորմուզի նեղուցի հարցով պետք է զբաղվեն առանձին երկրները, ոչ թե ՆԱՏՕ-ն․ Ռյուտե Ի՞նչ կարող եմ ես թալանել Հայաստանից. գրպանս փակեմ, էլի կլինեմ շատ հարուստ մարդ. Սամվել Կարապետյան (video) Նիկո՛լ, ժողովուրդը զզվել է քեզանից, հիշու՞մ ես՝ ինչ էիր ասում․ Իշխան Սաղաթելյան (video) 31 բուհի 119 մասնագիտության համար ոչ մի դիմորդ չի եղել. ԳԹԿ #ՀԻՄԱ․ Ի՞նչ հարցերով են երևանցիները մոտենում Լևոն Քոչարյանին (video) «Ընկերներս ինձ կալուգացի Սամո են ասել, հո չեն ասել՝ չմո՛ Նիկոլ»․ Սամվել Կարապետյան (video) #ՈՒՂԻՂ․ ՀՐԱՏԱՊ․ ԱԱԾ-ն փորձում է բերման ենթարկել Անդրանիկ Թևանյանին (video) Հիմա բացահայտեմ՝ ինչու է Նիկոլը հարձակվել Անդրանիկ Թևանյանի վրա․ Հայկ Նահապետյան (video) «Էնքան են Նիկոլի ճակատին գոռացել դավաճան, լրբացել ընկել է․․․»․ Աշոտ Անդրեասյան (video) Հիստերիայի են հասցրել Նիկոլին․ ինչու՞ է հենց հիմա հարձակվել Անդրանիկ Թևանյանի վրա․ Երվանդ Բոզոյան (video) 2 անձ ձերբակալվել է #ՈՒՂԻՂ.«Նիկո՛լ, հիմա սպասիր Ռուսաստանից գոտկատեղից ներքև հարվածին». Հայկ Նահապետյան (video) «Գրանդ Սպորտ»-ի խաչմերուկում բախվել են «Jeep Compass»-ը, «Hyundai»-ն, «BYD»-ն. կա վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Մայիսի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 21-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մայիսի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Մայիսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Մայիսի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյան
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am