«Միջին Արեւելքի մեջ քրիստոնեական միությունը հրամայական է». Արամ Ա. Վեհափառ

«Միջին Արեւելքի մեջ քրիստոնեական միությունը հրամայական է», – հայտարարել է Արամ Ա. Վեհափառը՝ Վատիկանում:

«Երեքշաբթի, 19 Մայիս 2026-ի առաւօտեան, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Սրբազնագոյն Կաթողիկոսը հանդիպում ունեցաւ Վատիկանի Արեւելեան Կաթոլիկ Եկեղեցիներու ընդհանուր պատասխանատու Քարտինալ Քլաուտիօ Կիւճերոթիի հետ։ Նշենք, որ Քարտինալ Կիւճերոթի լաւատեղեակ է մեր ժողովուրդի ու եկեղեցւոյ պատմութեան՝ թէ՛ իր մասնագիտութեան ճամբով եւ թէ՛ Հայաստանի ու Վրաստանի որպէս Պապական նուիրակ իր ունեցած հարուստ փորձառութեամբ:

Քարտինալ Կիւճերոթի խօսք առնելով` ջերմօրէն ողջունեց Վեհափառ Հայրապետին այցելութիւնը Վատիկան: Մօտէն ծանօթ ըլլալով Նորին Սրբութեան եւ յատկապէս անոր միջ-եկեղեցական աշխարհէն ներս ունեցած լայն տեղեկութիւններուն եւ զանազան առիթներով Վատիկան կատարած այցելութիւններուն, ան Հայրապետին ներկայ այցելութիւնը նկատեց պատմական, նկատի ունենալով Միջին Արեւելքը եւ Հայաստանը դիմագրաւող դժուար պայմանները: Քարտինալը անդրադարձաւ Կիլիկեան Սուրբ Աթոռին եւ Կաթոլիկ եկեղեցւոյ սերտ յարաբերութեան:

Նորին Սրբութեան խօսքը առաւելաբար ընդգրկեց Միջին Արեւելքի Կաթոլիկ եկեղեցիներու եւ մեր եկեղեցւոյ յարաբերութիւնը, ինչպէս նաեւ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան եւ հայ կաթոլիկ Պատրիարքութեան միջեւ գործակցութիւնը: Այս ծիրէն ներս յայտնեց, որ ինք միշտ եղած է ջատագովը գործակցութեան, յատկապէս ընդհանրական հարցերու շուրջ, միաժամանակ վեր առնելով գործակցութիւնը աւելի ամրապնդելու ու ծաւալելու կարիքը:

Վեհափառ Հայրապետը նաեւ անդրադարձաւ Միջին Արեւելքէն ներս քրիստոնեայ եկեղեցիներուն դիմագրաւած մարտահրաւէրներուն՝ յայտնելով, որ արտագաղթը մեծապէս վնասած է քրիստոնեայ համայնքներու ազդու ներկայութեան ու դերակատարութեան, ինչպէս նաեւ՝ կարգ մը շրջաններու մէջ ծայրայեղ իսլամներու ցուցաբերած խտրական մօտեցումին: Վեհափառ Հայրապետը շեշտեց քրիստոնէական միութիւնը ամուր պահելու անհրաժեշտութիւնը եւ այս գծով Վատիկանի աջակցութիւնը:

Խօսք առաւ նաեւ Քարտինալին փոխանորդը՝ Միշէլ Ճալխ Եպիսկոպոսը եւ յիշեց Նորին Սրբութեան հետ իր ունեցած սերտ գործակցութիւնը եւ ցուցաբերած օժանդակութիւնը, երբ տարիներ առաջ ինք Միջին Արեւելքի Եկեղեցիներու Խորհուրդին ընդհանուր քարտուղարն էր:

Վեհափառ Հայրապետին պատուիրակութեան եւ Քարտինալ Կիւճերոթիի բաժանմունքի անձնակազմին ներկայութեան տեղի ունեցած հանդիպման աւարտին, առանձին մտերմիկ հանդիպում մը կայացաւ Հայրապետի եւ Քարտինալի միջեւ: Արծարծուեցան Արցախի առնչուած հարցեր եւ մանաւանդ հայ բանտարկեալներու ազատ արցակման խնդիրը: Քարտինալը մօտէն ծանօթ ըլլալով եւ այցելութիւն տուած ըլլալով Ազրպէյճան՝ անհրաժեշտ տեղեկութիւններ փոխանցեց Վեհափառ Հայրապետին:

Հանդիպման աւարտին Վեհափառ Հայրապետը Քարտինալ Կիւճերոթիի նուիրեց Նարեկ աղօթամատեանի ամենահին ձեռագրին կրկնօրինակը եւ իր հեղինակած Ներսէս Շնորհալիի նուիրուած աշխատանքը»:

դիտվել է 76 անգամ
Լրահոս
Հունիսի 7-ին բոլորս միասին մերժելու ենք Նիկոլ Փաշինյանին. Խաչատրյան Վահագն Չախալյանի խափանման միջոց տնային կալանքը մնաց անփոփոխ Խոշոր ավտովթար՝ Սյունիքի մարզում. վիրավորին տեղափոխել են հատուկ տեխնիկայով «Միջին Արեւելքի մեջ քրիստոնեական միությունը հրամայական է». Արամ Ա. Վեհափառ Եթե չապացուցեցին, որ ես էլ եմ շպիոն, թող գան առյուծիս մոտ․ Ծառուկյան Դիլիջանում հերթական անգամ հրկիզել են քաղաքացուն պատկանող «Lexus»-ը Իմ հանդեպ տեղի ունեցողը Զելենսկու թելադրանքով է․ Թևանյան Արտասահմանյան համարներից պետական գերատեսչությունների անունից կեղծ հաղորդագրություններ են ուղարկվում Աստված մարդու ազատության հակառակորդը չէ, այլ նրա լույսը, և միայն այդ լույսի մեջ է, որ մարդը վերջնականապես գտնում է իրեն. Հայր Իսահակ Արթուր Օսիպյանի կալանավորումը Փաշինյանի հերթական հաշվեհարդարն ու բռնաճնշումն է ընդդիմախոսների ու արցախցիների հանդեպ. Բեգլարյան Իշխանությունները փորձում են իրենց բոլոր ձախողումներն արդարացնել. Սամվել Կարապետյան Արտակարգ դեպք՝ Երևանում. տղամարդն «Արտ Լանչ»-ից հոսանքահարված տեղափոխվել է հիվանդանոց Նայեցի թոռներիս ու ասացի՝ էս երկիրն ու՞մ պիտի թողնենք, պիտի մի բան անել․ Ռոբերտ Քոչարյան (video) Շինծու և հորինովի. «Արևմտյան Ադրբեջան վերադարձի» համաժողովի պաստառը, սակայն, խոսուն է. Վարդան Ոսկանյան Եթե նման բան ես ասում, նշանակում է՝ այս գյուղը վերանալու է․ Ռոբերտ Քոչարյանը՝ Ալագյազում (video) Քաղաքացիներին հակակոռուպցիոն բովանդակությամբ SMS-ներ են ուղարկվում․ որտեղի՞ց են վերցվել անձնական տվյալները. «Արմլուր» Երեխեքը կոտորվել են, ասում ա՝ ինչի չեք զոհվել, սաղ գիշերը չեմ քնել. մեծահասակը՝ Ռոբերտ Քոչարյանին (video) Փաշինյանի պաստառը փակցրել են Եղեռնի հուշաքարի վրա. աղմուկ է բարձրացել․ «Հրապարակ» Երեկ Նիկոլը Վանաձորում խայտառակ է եղել. Կյուրեղյանը մանրամասնում է՝ ինչ են ասել վանաձորցիները (video) Հասանովը այցելել է Թուրքիա. համատեղ զորավարժություններ են անցկացվում «Բունկեր թռնող Նիկոլի համար Անթալիայում տե՞ղ են պատրաստել»․ Ռոբերտ Քոչարան (video) Ավինյանն անցել է բոլոր սահմանները. Գեղամ Մանուկյան Եթե ես չեմ զոհվել, իրավունք չունե՞մ ասելու՝ դուք ազգակործան պատուհաս եք. Մանգասարյանը՝ Պապիկյանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 21-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մայիսի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Մայիսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Մայիսի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյան Մայիսի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյան Մայիսի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 19-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am