ArmLur.am-ը քաղաքացիներից ահազանգեր է ստանում, որ իրենց հեռախոսահամարներին կարճ հաղորդագրություններ են ուղարկվում՝ հղումով դեպի հակակոռուպցիոն բովանդակություն ունեցող կայք։ ArmLur.am-ին փոխանցված սքրինշոթից երևում է, որ հաղորդագրությունը ստացվել է The-RA-ACC անվամբ ուղարկողից։ SMS-ում նշվում է, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հետամուտ է քննության առարկա դարձած դեպքերի բացահայտմանը և հիշեցվում է, որ քննության ընթացքը ստանալու համար սահմանված է 7 տարի ժամկետ։ Հաղորդագրության վերջում առկա է հղում՝ anticorruption.am կայքին։
Առաջին հայացքից սա կարող է ընկալվել որպես պետական մարմնի իրազեկման արշավ։ Սակայն այստեղ առաջանում է մի կարևոր և սկզբունքային հարց․ ինչպե՞ս և ի՞նչ իրավական հիմքով են քաղաքացիների հեռախոսահամարները հայտնվել այդ հաղորդագրություններն ուղարկող համակարգում։ Եթե SMS-ները ուղարկվում են պետական մարմնի կամ պետական մարմնի պատվերով գործող կազմակերպության կողմից, ապա անհրաժեշտ է պարզել՝ արդյոք տվյալների մշակման համար եղել է օրինական հիմք, արդյոք քաղաքացիները տվել են իրենց համաձայնությունը, և արդյոք պահպանվել են անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքով սահմանված պահանջները։
Մինչ այդ քաղաքացիների շրջանում շարունակում է քննարկվել գլխավոր հարցը․ եթե պետական մարմինը կարող է քաղաքացիներին նման SMS ուղարկել, ապա արդյոք քաղաքացիների անձնական տվյալները պատշաճ պաշտպանվա՞ծ են, թե՞ դրանք օգտագործվում են առանց բավարար թափանցիկության։
Մայիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 21-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Մայիսի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Մայիսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մայիսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը
Մայիսի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյան
Մայիսի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյան
Մայիսի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Մայիսի 19-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը