Բա, ամոթ չի՞ գեներալ ջան

ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի կոչը  մեծ արձագանք է ունեցել հանրային շրջանակներում: Նախարարը կոչ էր արել դրամահավաքությամբ օգնել վիրավոր զինծառայողներից մեկին՝ բարդ վիրահատության կազմակերպման համար: «Իմ շատ սիրելի ընկերներ, Ալբերտ Դալլաքյանը մեր նորօրյա հերոսներից մեկն է: Պաշտպանության նախարարությունը մշտապես գտնվել է և շարունակելու է գտնվել իր և մեր բոլոր մնացած հերոս տղաների և նրանց ընտանիքների կողքին: Ալբերտին անհրաժեշտ է մի շատ դժվար վիրահատություն: Օրենքով մենք չենք կարող փոխհատուցել արտերկրում այդ վիրահատության կատարումը, քանի որ այդ վիրահատությունը հնարավոր է կազմակերպել նաև Հայաստանում: Բայց արտերկրի կլինիկաներում, որ ունեն անհամեմատ ավելի մեծ փորձ և հմտություններ այս հարցում, Ալբերտի արագ ապաքինման հավանականությունն անհամեմատ մեծ է: Ես եմ խորհուրդ տվել ընտանիքին փորձել նման դրամահավաքի միջոցով հավաքել անհրաժեշտ գումարը: Ես անձամբ և իմ մի քանի ընկեր կտրամադրենք պահանջվող գումարի ($45.000) 10 տոկոսը: Կոչ եմ անում բոլորիդ, ով կարող է ,միանանք այս դրամահավաքին և օր առաջ օգնենք Ալբերտի ընտանիքին հավաքել անհրաժեշտ գումարը: Նույնիսկ պարզապես այս կոչիս տարածումը ձեր կողմից ևս կարող է օգնել: Աստված պահապան Ալբերտին, մեր բոլոր հերոսներին, բանակին և ժողովրդին», Ֆեյսբուքի իր էջում գրել էր ՊՆախարարը: Հանրության ակտիվ շրջանակները հետաքրքրվում են՝  ինչու է զինծառայողների համար աշխատողներից պարտադիր 1000 դրամ գանձելու պարագայում կոչ արվում դրամահավաքի: Վիգեն Սարգսյանն իր կոչում փաստացի պատասխանեց  այդ հարցին, հղում անելով օրենքին, այնուամենայնիվ սոցիալական ցանցերում նախարարի ու օգտատերերի միջեւ իսկական «լեզվակռիվ» է ծավալվեց: «Բոշան դու ես», չդիմացան նախարարի նյարդերը ի պատասխան օգտատերերից մեկի՝ 1000 դրամների գանձումը «բոշության նոր ձեւ» արտահայտության: Եւ ահա, կրկին խոցվեց իրեն ժողովրդի ծոցից դուրս եկած գեներալ համարող Սեյրան Սսարոյանը: «Բա  կարելի է, ամոթ ունենան .Պաշտպանության նախարարին բոշա կասե՞ն», նեղսրտում է պատգամավորական մանդատը զենքից գերադասած բանակի երբեմնի գեներալը: Բա ամո՞թ չի գեներալ ջան պատերազմող երկրում բանակի հրամանատարությունը հանձնել մեկին, որի ծառայությունն անցել է հարմարավետ կաբինետում, գրագրի պոստում, որին անհաղորդ են վառոդի հոտն ու երկրի սահմանների պաշտպանության վտանգը: Բա ամո՞թ չի պատերազմող երկրի բանակում մնալ 80-ականների զենքով, հույսը դնել մեր 18 տարեկան զինվորի ոգու ու հերոսության վրա, փոխարենն ունենալ դոլարային միլիոնատեր գեներալներ, բանակի բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք գերթանկարժեք մեքենաների ու առանձնատների վաճառքի հասույթից մի քանի տասնյակ նման բանակներ կարելի է հիմնել: Բա ամո՞թ չի ունենալ ագահ ու անկուշտ հրամկազմ, որը գողանում է պատեհ ժամին հակառակորդի հզոր տեխնիկայի դեմ մերկ ձեռքերով կռվող զինվորի հացը: Ամո՞թ չի ունենալ մի նախարար, որի ամեն հաջորդ նախաձեռնությունը հանրային պարսավանքի առիթ է դառնում, մշակել տարկետումը վերացնող մի տխրահռչակ օրենք՝ քաջ գիտակցելով, որ հազարավոր մարդիկ ստիպված եւ ընդմիշտ արտագաղթելու են Հայաստանից՝ տուրք չտալով այն անարդարության, որը հայոց բանակը դարձրել է անապահովների հավաքատեղի, իսկ հարուսները ամեն գնով իրենց զավակներին հեռու են պահում երկրի սահմանների պաշտպանությունից : Եւ մի՞թե ամոթ չի, գեներալ ջան, <<Բաքվում թեյ խմող>> գեներալիտետի գոյության (իրականում չգոյության) պայմաններում չնչին միլիմետր չընդվզել այն իրավիճակի դեմ, երբ կորցրեցինք  800 հեկտարի տարածք: Իսկ դու ասում ես՝ ամոթ է. կաթողիկոսի դեմ էլ անեկդոտներ են հնարում… Իսկ ամոթ չի՞, որ կաթողիկոսի հովանավորչությամբ մարդիկ են սննկանում, բիզնեսներ են հովանավորվում ու շատ ու շատ նման  բաներ: Եւ մի՞թե ամոթ չի կեղծ ժողովրդականություն խաղալ, որն անձամք եք անում՝ արտաքնոցային շոուների ժամանակ, թե երկրի բարձրագուն օրենսդիր մարմնում՝ պարծենալով՝ իբր ինչ կաք,  էդ եք, ժողովրդի ծոցից ելած, նրա դարդ ու ցավով ապրող, ֆլան-ֆստան… Ինչքա՜ն կարելի է ձեր <<ժողովրդական>> բան ու բառով տեսարաններ  ու թամաշա բեմադրել, ի վերջո, երբ հաց չկա, ձեր տեսարաններն էլ այլեւս ոչ մեկին չի հուզում: Ձեր ժողովրդականությունը  սկսվում ու ավարտվում է այնտեղ, որտեղ իշխանության պահպանման օրախնդիրը: Հ.Գ.-Սեյրան Սարոյանը երեկ դեմ քվեարկեց Ծառուկյան խմբակցության նախագծին, որով առաջարկվում էր բնական աղետներից տուժած գյուղացիներին ազատել հողի հարկից: Ու չնայած գեներալը տեղից կիսաձայն իր կարեկցանքն էր հայտնում հայ գյուղացում մասին, սակայն դա հերթական թամաշան էր՝ զուրկ իրական բովանդակությունից: Անի Սահակյան

դիտվել է 49 անգամ
Լրահոս
Ալե՛ն, ուշադիր եղիր՝ Նիկոլը շուտով քեզ նորից SMS-ով դուրս է շպրտելու․ Վահե Մովսիսյան (video) Սրբապղծություն․ հերոս Ալբերտի նկարը մաքրողնե՛ր, հատ-հատ ձեր հետևից գալու են․ Մովսիսյան (video) «Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում խայտառակ եղավ Էրդողանի առջև»․ Վահե Մովսիսյան (video) Օրենքով գող «Օշականցի Գևորիկը» կալանավորվել է Չի կարելի ասել՝ «հուշարձանը գտնվում է մեր պետության տարածքում, ուրեմն նրա պատմությունն էլ մերն է» Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավոր Նայեք Փաշինյանի դեմքին․ Իրանի նախագահը Նիկոլին նախազգուշացում տվեց․ Շաքարյանց (video) Աբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհով TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավոր Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ» Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ» ՌԴ ՊՆ․ Կիևում հարվածել են Starlink-ի համակարգերն ապահովող տվյալների կենտրոնին Արցախի բուժաշխատողները մնացին մինչև վերջին պահը և հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Աբրահամյան Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան, Փաշինյանն իմացել է. «Հրապարակ» Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել․ «Հրապարակ» Ս.Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրն է «Արա՛, դուք էդքան չկաք անգամ, որ մի սեղանի շուրջ նստեք ու բազար անեք իրանց հետ»․ Բեկ Գասպարենց (video) Առաջին անգամ հայ թեկնածու է առաջադրվել ԱՀԿ նախագահի պաշտոնի համար Դուք լսեցիք վկաները ինչ ասացին․ Սամվել Կարապետյանը շտապ պետք է ազատ արձակվի․ փաստաբան (video) Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Ես Փաշինյանի համար նվեր եմ պատրաստել․ Սամվել Կարապետյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am