«Կանաչ լույս»՝ ոստիկանության առջեւ

Այսօր կառավարությունն ԱԺ էր ներկայացրել մի նախագիծ, որով սահմանվում է, որ հանցագործություններ բացահայտելիս կամ կանխելիս հասարակական կարգի պահպանումը, այդ թվում՝ ճանապարհային երթեւեկության անվտանգությունն ապահովելիս պետք է ոստիկանության ծառայողներին իրավունք վերապահել օգտագործել տեսանկարահանող կամ լուսաձայնագրող տեխնիկական միջոցներ: Փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը նախագիծը ներկայացնելիս ասաց, որ պարտավորվելու են ապահովել տեղեկությունների հավաքման եւ օգտագործման նպատակի լեգիտիմությունը, կհստակեցվեն մասնավոր կյանքի ոլորտ ոստիկանական միջամտության սահմանները: Հանրային վայրերում կսահմանվեն անշարժ տեսանկարահանող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցների, ինչպես նաեւ ոստիկանների կողմից օգտագործվող տեխնիկական շարժական միջոցների առանձնահատկությունները: Այդ տեսանկարահանող սարքերով ոստիկանները չեն կարող կանգնեցնել տեսանկարահանումը եւ իրենց ուզած րոպեին միացնել: Տվյալների հրապարակման վրա եւս արգելք է գործելու, 7 օր պահպանվելու է, հետո ոչնչացվի։ Նախագիծն արժանացավ «Ելք» և «Ծառուկյան» դաշինքի բուռն քննադատությանը։ «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը նկատեց, որ դա միջամտություն է անձնական կյանքի հարգանքի իրավունքին, կարո՞ղ ենք ասել, որ մինչեւ այս տեղի ունեցած նկարահանումները եղել են օրենքով չնախատեսված կարգով: Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարեց․«Այս նախագծում ուղիղ գրած է, որ այս օրենքով առնվազն չի բացառվում, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքական գործչի, քաղաքացիական ակտիվիստի դիմացի հարեւանի հետ պայմանագիր կնքեք եւ նրա ամբողջ տունը, գրասենյակը վերցնեք տեսանկարահանման տակ: Այս օրենքի ո՞ր կետն է բացառում, որ ոստիկանությունը այդպիսի գործողություններ կարող է կատարել»: Ծառուկյան խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի կարծիքով ՝ այդպես շարունակվելու դեպքում հերթը կհասնի մարդկանց վրա ժուչոկներ դնելուն․«Ցավոք, դեռ լինելու են, քանի դեռ մենք չունենք անկախ դատական համակարգ, որը չլինի իշխանության բուրգի կրունկի տակ: Մենք բոլորս իրավունք ունենք ունենալու ողջամիտ կասկածներ, որ սա ոստիկանները կօգտագործեն ի չարս: Կարող է մի հատ էլ նախագիծ բերեք, որ մարդկանց վրա տեղադրենք ժուչոկներ, որովհետեւ մարդը պատահաբար ինչ-որ մի տեղ, ինչ-որ մի հանցագործության մասնակից լինի: Այստեղ մենք ունենք վստահության լրջագույն ճգնաժամի խնդիր»: Ոստիկանությունը ներկայումս էլ օգտվում է տեսանկարահանման կամ լուսանկարահանման տեխնիկական հնարավորությունից։ Թե ինչքանով է դրա արդյունքում փոխվել ճանապարհային երթեւեկության անվտանգության մակարդակն ու նվազել զոհերի և վիրավորների թիվն ու ավելացել երթևեկության անվտանգության մակարդակը, վիճակագրությունը հուսադրող չէ։ Իրականում պարզ է, որ որեւէ տեսանկարահանող, լուսանկարող սարքի կիրառման մեջ չէ ոստիկանության գործունեության արդյունավետության խնդիրը, որեւէ մեկը կասկածում է, որ այդ օրենքի դեպքում էլ արտոնյալ խավը ոչ միայն չի «նկարահանվելու», այլեւ նրանց ապօրինությունները «վրիպելու» են ոստիկանության աշխատակիցների աչքից։ Իսկ այս օրենքով իշխանությունը ընդամենը նպատակ է հետապնդում մեծացնել հանրության վրա վերահսկողությունը։ Անի Սահակյան  

դիտվել է 82 անգամ
Լրահոս
Նամակ ռուսաց նախարարին. Պապոյանը խնդրել է. «Հրապարակ» Փաշինյանը պատրաստվում է հաջորդ ընտրություններին․ «Հրապարակ» Վեհափառը կառուցողական հանդիպման դեմ չի եղել․ Մայր Աթոռից արձագանքել են Մելքոնյանին․ «Ժողովուրդ» 6 անշարժ գույք, 54 մլն դրամ եկամուտ. ինչ է հայտարարագրել Քննչական կոմիտեի նախագահը. «Ժողովուրդ» Չօգնեց նույնիսկ ԵՄ-ի և ԱՄՆ-ի անթաքույց աջակցությունը. «Փաստ» Քաղաքական վրեժխնդրություն՝ տնտեսական անվտանգության հաշվին. «Փաստ» Դատական համակարգում նոր ձերբակալություններ են սպասվում. «Ժողովուրդ» Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը Բախվել են «Mitsubishi Pickup»-ը, «Opel»-ը և «Kia»-ն․ վերջինը հայտնվել է կանաչ գազոնում Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am