Ո՞վ է ֆինանսավորում ռուսական The Insider պարբերականը, և ինչո՞ւ է այն համագործակցում Փաշինյանի իշխանության հետ

Այսօր Փաշինյանի ազդեցության տակ գտնվող լրատվամիջոցները լայնորեն տարածում են այս դեղին մամուլի հրապարակումները, որտեղ, իբր, տեղեկություններ կան Սամվել Կարապետյանի և Գագիկ Ծառուկյանի մասին:

Չի բացառվում, որ այս լրատվական կեղտաջրի միջոցով սկսեն «լուրեր» տարածել նաև հայաստանյան այլ ընդդիմադիր գործիչների մասին:

Իսկ որպեսզի հասկանանք, թե ով է կանգնած այս դեղին մամուլի նմուշի հետևում, ծանոթանանք նրա հիմնադրին. Ռոման Դոբրոխոտովին։

Դոբրոխոտովը ռուս ընդդիմադիր գործիչ է, ով վաղուց պայքարում է Ռուսաստանի ներկայիս իշխանությունների դեմ՝ դրա դիմաց ստանալով աջակցություն արևմտյան հատուկ ծառայությունների կողմից:

Դոբրոխոտովի The Insider պարբերականը Թրամփի նշած ֆեյքնյուզերից է, որը հրապարակում է Պուտինի իշխանության դեմ տարբեր նյութեր՝ հիմնված արևմտյան հատուկ ծառայությունների կողմից ստացված նյութերի վրա:

Ռոման Դոբրոխոտովը փախել է Ռուսաստանից, իր տանը առաջին խուզարկություններից անմիջապես հետո։

Իսկ փախուստի պատճառն եղել է այն, որ նա զրպարտել է հայտնի հոլանդացի լրագրող Մաքս վան դեր Վերֆըին, ով հետաքննել է 2014 թվականին Դոնբասի վրայով MH17 չվերթի ուղևորատար ինքնաթիռի կործանման հանգամանքները։

Հոլանդացի լրագրողի հետաքննությունը դուր չէր եկել արևմտյան հայտնի շրջանակներին և նրանք ռուս դեղին մանուլի զրպարտիչ՝ Դոբրոխոտովի միջոցով փորձել էին ցեխ շպրտել հայտնի հոլանդացի լրագրողի վրա:

Արևմտյան այդ հայտնի շրջանակները, չէին կարողացել գտնել Եվրոպայում որևէ լուրջ լրագրողի և պարբերականի, ովքեր կհամաձայնվեին զրպարտել Մաքս վան դեր Վերֆըին:

Այդ իսկ պատճառով, որոշել էին օգտագործել ռուսական տիրույթում գործող դեղին այս լրագրողին, որի համար էլ հոլանդացի լրագրողը իրեն վարկաբեկելու համար, դատի էր տվել Դոբրոխոտովին:

Վերջինս ստիպված փախուստի էր դիմել Ռուսաստանից, որպեսզի բանտում չհայտնվեր իր սուտ մատնության համար:

Եվ տրամաբանական է, որ ռուսական դեղին մամուլի ներկայացուցիչԴոբրոխոտովը, պիտի աջակցեր իր հայ գործընկերին՝ հայկական դեղին մամուլի ներկայացուցիչՆիկոլ Փաշինյանին, ով Հայաստանում արդեն 8 տարի է, նստած է երկրի վարչապետի աթոռին:

Արևմտյան հայտնի շրջանակներին իր աջակցության դիմաց, Դոբրոխոտովը կարողացավ 2013 թվականին հիմնադրել The Insider ռուսական առցանց պարբերականը, որն այսօր գործում է Ռիգա քաղաքում։

Այս պարբերականի միջոցով արևմտյան շրջանակները սուտ «արտահոսքեր» են տալիս այն գործիչների վրա, որոնք առավել վտանգ են ներկայացնում արևմտյան այդ շրջանակների համար:

Բացի այդ, այս պարբերականի միջոցով թիրախավորվում են այն ընկերությունները, որոնք, իբր, շրջանցում են Ռուսաստանի դեմ պատժամիջոցները:

Դրա արդյունքում այդ ընկերությունները հայտնվում են արևմտյան պատժամիջոցների տակ:

Գերմանական Der Spiegel ամսագրի տվյալներով՝ ռուսական այս դեղին մամուլը ֆինանսավորվում է արևմտյան մի շարք հիմնադրամների նվիրատվությունների միջոցով, որոնք հետևում կանգնած են արևմտյան մի շարք հատուկ ծառայություններ։

Արևմուտքում հաճախ են օգտագործում ռուսական նմանատիպ գործիչներին այն հարցերում, որտեղ հեղինակավոր արևմտյան պարբերականները հրաժարվում են օգտագործվել, քանի որ իրենց հեղինակությունը ավելի բարձր են համարում, քան՝ փողը և մանրադրամ աշխատելը:

Տրամաբանական է, որ Փաշինյանի իշխանությունը, փրփուրներից կախված, ստիպված է ապավինում նմանատիպ դեղին մամուլի միջոցներին, քանի որ այլ հնարավորություն այլևս չունի:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան
Աղբյուրը՝ Zham.am

դիտվել է 787 անգամ
Լրահոս
Նարեկ Կարապետյանը երբեք ՌԴ քաղաքացի չի եղել. ТАСС Մեր ազգային շահերին հակառակ Սիրիա զորախումբ ուղարկած էակը «Կրեմլի ագենտներ» է փնտրում Պետական դավաճան Նիկոլն ինձ մեղադրում է դավաճանության մեջ․ Անդրանիկ Թևանյան Ո՞վ է ֆինանսավորում ռուսական The Insider պարբերականը, և ինչո՞ւ է այն համագործակցում Փաշինյանի իշխանության հետ Կարծում եմ՝ այս դեպքը մեզ պետք է մի քանի կարևոր դաս տա... Այսօր Փաշինյանը համարվում է Հայաստանի ամենահարուստ մարդը. ըստ միջազգային շրջանակների՝ նրա հարստությունը կարող է հասնել մինչև 8 մլրդ դոլարի ՆԱՏՕ-ն կարող է կոշտ միջոցներ ձեռնարկել․ Տուսկ Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Պուտինն ու Սի Ծինփինը համաձայնության են եկել Ինչու են կասեցրել կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը Ջրաբեր գյուղի տարածքում հայտնաբերվել է ապօրինի արդյունահանում․ կան ձերբակալվածներ «Խելագար» Լիտվան ՌԴ-ի նկատմամբ անբարյացակամ պետությունները դարձել են Հայաստանի ռազմավարական գործընկերները. Շոյգու Հրդեհ՝ Հաղարծինում Երևանը, Զելենսկուն հարթակ տրամադրելով, ծաղրել է նացիզմի դեմ պայքարած հայերի հիշատակը ԿԸՀ-ն դիմում է ընտրությունների մասնակից կուսակցություններին և դաշինքներին Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են Էջմիածնում դրիֆթ արած վարորդին ՀՀ-ն քայլեր է ձեռնարկել, որոնք չեն համապատասխանում ՌԴ դաշնակցային հարաբերությունների ոգուն․ Շոյգու 13 ՀԿ-ներ Արթուր Օսիպյանի հետապնդումը անհիմն ու քաղաքականապես մոտիվացված են համարում «Սև Հովազ»-ի հրամանատարին դատարանը թույլատրել է քարոզարշավի շրջանակում հաղորդակցվել այլ անձանց հետ Արամ Ա-ը մեկնել է Վատիկան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 21-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մայիսի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Մայիսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Մայիսի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյան Մայիսի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյան Մայիսի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 19-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Մայիսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am