Կարծում եմ՝ այս դեպքը մեզ պետք է մի քանի կարևոր դաս տա...

Արմինե Հովհաննիսյանը, ամուսնու Րաֆֆի Հովաննիսյանի հետ հանդիսանում է , «Օրրանի» ԲՀԿ–ի հիմնադիր։ Նա կրթության և սոցիալական զարգացման ոլորտներում նվիրված առաջնորդ է և երեխաների իրավունքների ջատագով, ով երկար տարիներ աշխատում է Հայաստանում երեխաների և խոցելի խմբերի հնարավորությունների բարելավման ուղղությամբ։

Հունիսի 1-ը Երեխաների պաշտպանության օրն է։ Բայց իրականում՝ ի՞նչից ենք մենք պաշտպանում երեխաներին։

Եթե այս հարցը տայիք մեկ ամիս առաջ, ես կթվարկեի Հայաստանում ընդունված վտանգները՝ վտանգավոր միջավայրերը՝ սկսած պառկած ոստիկանների բացակայությունից մինչև փողոցների մեծ փոսերը, ընտանեկան բռնությունն ու դպրոցական բուլիինգը, անտեսումը, խտրականությունը և դրանց պատճառած հոգեբանական վնասները։ Ներառելով նաև Օրրանի առաքելությունը՝ կասեի աղքատությունը, որը խլում է հնարավորությունները, և պատերազմը, որը Արցախի դեպքում ոչ միայն խլեց երեխաների մանկությունը, այլև նրանց հայրենի աշխարհը։

Այսօր՝ թվային դարում, ավելի ու ավելի կարևոր է երեխաներին պաշտպանել վնասակար առցանց ազդեցություններից, ապատեղեկատվությունից, էկրաններից կախվածությունից և իրական մարդկային կապերի թուլացումից։

Բայց Վեդիի դեպքերը առաջին պլան բերեցին մեկ այլ՝ թերևս ամենածանր և զարհուրելի վտանգը։ Մանկապղծությունը, ցավոք, նոր երևույթ չէ, և մենք՝ ինչպես շատ այլ երկրներում, ունեցել ենք նման դեպքեր։ Սակայն այս վերջին դեպքերը կարծես մեզ ստիպեցին դեմ առ դեմ բախվել ոչ միայն երկու կամ երեք հանցագործների, այլ նաև համակարգային անտարբերության և արագ ու արդյունավետ արձագանքելու, ինչպես նաև կանխարգելելու անկարողության խնդրին։

Պետք է երախտապարտ լինենք երեխաների դպրոցի տնօրինությանը և ուսուցիչներին, ովքեր ահազանգեցին պատշաճ մարմիններին։ Ցավոք, նրանց ահազանգը չզուգորդվեց անմիջական և բավարար քայլերով։ Եվ միայն խիզախ, հետևողական և պրոֆեսիոնալ հմտություններով լրագրող Սյուզի Բադոյանին հաջողվեց այս հարցը բերել հանրային ուշադրության կենտրոն։

Կարծում եմ՝ այս դեպքը մեզ պետք է մի քանի կարևոր դաս տա։ Որպես ծնողներ՝ մենք պետք է վաղ տարիքից մեր երեխաներին սովորեցնենք նման վտանգների մասին և ստեղծենք այնպիսի հարաբերություններ, որ երեխան իրեն ազատ ու վստահ զգա դիմելու ծնողին։ Դպրոցներում նույնպես պետք է տարվեն համապատասխան իրազեկման և կանխարգելման աշխատանքներ, ինչպես նաև համակարգում աշխատող բոլոր պատասխանատուների հետ։

Ես ցավով եմ հետևում նաև այն արձագանքներին, որոնք այս դեպքերը առաջացրել են համայնքում՝ մասնավորապես հարևանների շրջանում։ Նրանց տագնապը և հուզումը շատ հասկանալի էր։

Բայց երեխաների պաշտպանությունը միայն նրանց վտանգներից հեռու պահելը չէ։ Դա նաև այն ամենի ապահովումն է, ինչին յուրաքանչյուր երեխա արժանի է՝ սեր, կայունություն, կրթություն, առողջապահություն, առաջնորդություն և երազելու հնարավորություն։ Պաշտպանված երեխան նա է, ով իրեն զգում է անվտանգ, գնահատված, լսված և խրախուսված՝ իր ամբողջ ներուժին հասնելու համար։

Յուրաքանչյուր երեխա արժանի է մեծանալու մի միջավայրում, որտեղ բարությունը ուժեղ է վախից, որտեղ ուսումը խրախուսվում է, սխալները վերածվում են դասերի, և հույսը երբեք չի կորչում։ Երեխաների պաշտպանությունը միայն ծնողների պարտականությունը չէ․ այն ամբողջ հասարակության պատասխանատվությունն է՝ դպրոցների, համայնքների, կառավարության և յուրաքանչյուր մեծահասակի, ով ձևավորում է այն աշխարհը, որը ժառանգում են երեխաները։

Երեխաները միայն ապագան չեն․ նրանց բարօրությունը մեր արժեքների ամենավառն արտացոլումն են։ Այն, թե ինչպես ենք մենք այսօր հոգ տանում նրանց մասին, որոշելու է այն աշխարհը, որը մենք կկառուցենք վաղը։

դիտվել է 547 անգամ
Լրահոս
Նարեկ Կարապետյանը երբեք ՌԴ քաղաքացի չի եղել. ТАСС Մեր ազգային շահերին հակառակ Սիրիա զորախումբ ուղարկած էակը «Կրեմլի ագենտներ» է փնտրում Պետական դավաճան Նիկոլն ինձ մեղադրում է դավաճանության մեջ․ Անդրանիկ Թևանյան Ո՞վ է ֆինանսավորում ռուսական The Insider պարբերականը, և ինչո՞ւ է այն համագործակցում Փաշինյանի իշխանության հետ Կարծում եմ՝ այս դեպքը մեզ պետք է մի քանի կարևոր դաս տա... Այսօր Փաշինյանը համարվում է Հայաստանի ամենահարուստ մարդը. ըստ միջազգային շրջանակների՝ նրա հարստությունը կարող է հասնել մինչև 8 մլրդ դոլարի ՆԱՏՕ-ն կարող է կոշտ միջոցներ ձեռնարկել․ Տուսկ Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Պուտինն ու Սի Ծինփինը համաձայնության են եկել Ինչու են կասեցրել կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը Ջրաբեր գյուղի տարածքում հայտնաբերվել է ապօրինի արդյունահանում․ կան ձերբակալվածներ «Խելագար» Լիտվան ՌԴ-ի նկատմամբ անբարյացակամ պետությունները դարձել են Հայաստանի ռազմավարական գործընկերները. Շոյգու Հրդեհ՝ Հաղարծինում Երևանը, Զելենսկուն հարթակ տրամադրելով, ծաղրել է նացիզմի դեմ պայքարած հայերի հիշատակը ԿԸՀ-ն դիմում է ընտրությունների մասնակից կուսակցություններին և դաշինքներին Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են Էջմիածնում դրիֆթ արած վարորդին ՀՀ-ն քայլեր է ձեռնարկել, որոնք չեն համապատասխանում ՌԴ դաշնակցային հարաբերությունների ոգուն․ Շոյգու 13 ՀԿ-ներ Արթուր Օսիպյանի հետապնդումը անհիմն ու քաղաքականապես մոտիվացված են համարում «Սև Հովազ»-ի հրամանատարին դատարանը թույլատրել է քարոզարշավի շրջանակում հաղորդակցվել այլ անձանց հետ Արամ Ա-ը մեկնել է Վատիկան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 21-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մայիսի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Մայիսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Մայիսի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյան Մայիսի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյան Մայիսի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 19-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Մայիսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am