Բացահայտվել են Ալավերդի քաղաքում կատարված սպանության հանգամանքները

2017 թվականի հունիսի 13-ին՝ ժամը 1210-ի սահմաններում, Ալավերդի քաղաքի Թումանյան 20 հասցեում գործող ծաղկի վաճառքի սրահի դիմաց նույն քաղաքի բնակիչ, 1991թ. ծնված Վլադիմիր Դավթյանը համաքաղաքացի, 1978թ. ծնված Կամո Փիրուզյանին սպանելու դիտավորությամբ, իր մոտ ապօրինի պահվող «Մակարով» տեսակի ատրճանակից 8 անգամ կրակել է վերջինիս մարմնի տարբեր մասերին, որի հետևանքով Կամո Փիրուզյանը ստացած հրազենային վնասվածքներից տեղում մահացել է: Վլադիմիր Դավթյանը նույն պահին բռնվել է նշված վայրում ծառայություն իրականացնող ոստիկանության Թումանյանի բաժնի աշխատակիցների կողմից: Դեպքի առթիվ 2017 թվականի հունիսի 13-ին ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է թիվ 55101817 քրեական գործը: Դեպքի վայրի զննությամբ` հայտնաբերվել է հանցագործության գործիք հանդիսացող «Մակարով» տեսակի ատրճանակը: 2017թ. հունիսի 13-ին Վլադիմիր Դավթյանը ձերբակալվել է: 2017թ. հունիսի 15-ին Վլադիմիր Դավթյանին ՀՀ քրեա­կան օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, 235-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 4-րդ մասով մեղադրանք է առաջադրվել ապօրինի կերպով հրազեն և սառը զենք ձեռք բերելու, պահելու և կրելու, ինչպես նաև Կամո Փիրուզյանին դիտավորությամբ սպանելու համար: Նախաքննական մարմինը, հիմք ընդունելով միայն Վլադիմիր Դավթյանի ոչ արժանահավատ ցուցմունքները, հիմնավորված էր համարել, որ նա Կամո Փիրուզյանին սպանել է վերջինիս կողմից իրեն հետապնդելու և սպառնալիքներ տալու դրդապատճառով: 2017թ. սեպտեմբերի 15-ին քրեական գործի նախաքննությունն ավարատվել է: 2017թ. սեպտեմբերի 20-ին քրեական գործը քննիչի կողմից մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Լոռու մարզի դատախազություն՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և գործն ըստ էության քննելու համար առաջին ատյանի դատարան ուղարկելու միջնորդությամբ: Սեպտեմբերի 23-ին քրեական գործի նախաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող՝ Լոռու մարզի դատախազի տեղակալի կողմից որոշում է կայացվել լրացուցիչ քննություն կատարելու համար քրեական գործը քննիչին վերադարձնելու մասին՝ նկատի ունենալով, որ նախաքննության մարմնի կողմից կատարվել է թերի քննություն: Մասնավորապես, չէր կատարվել գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտություն՝ մեղադրյալի կատարած արարքը ճիշտ որակելու, հանցագործության իրական դրդապատճառը պարզելու, ինչպես նաև հանցագործությանը մասնակցած բոլոր անձանց որպես մեղադրյալ ներգրավելու ուղղությամբ: 2017 թվականի սեպտեմբերի 29-ին քրեական գործը ՀՀ գլխավոր դատախազության կողմից ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչություն՝ նախաքննությունը շարունակելու համար: Քրեական գործի նախաքննության նկատմամբ հսկողությունը հանձնարարվել է ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչությանը: Քրեական գործի նախաքննության ընթացքում ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության կատարած մեծածավալ օպերատիվ հետախուզական աշխատանքների, ինչպես նաև ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության իրականացրած քննչական գործողությունների արդյունքում տվյալներն են ձեռք բերվել է, որ Վլադիմիր Դավթյանը հանդիսանում է Վ.Ա.-ի կողմից ստեղծված և ղեկավարվող հանցավոր համագործակցության անդամ և Կամո Փիրուզյանի սպանությունը կատարել է վերջինիս պատվերով: Ձեռք բերված տվյալների հիման վրա Վ.Ա.-ի կողմից հանցավոր համագործակցություն ստեղծելու և ղեկավարելու փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում 2017թ. դեկտեմբերի 29-ին հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը շարունակվում է Կամո Փիրուզյանի սպանության փաստով հարուցված քրեական գործի հետ նույն վարույթում: Քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է նաև, որ Վլադիմիր Դավթյանը Կամո Փիրուզյանի սպանությունը կատարել է շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ալավերդի քաղաքի տվյալ հատվածը հանդիսանում է քաղաքի առավել մարդաշատ վայրերից մեկը և դեպքի պահին էլ եղել է բազմամարդ: 2017 թվականի դեկտեմբերի 28-ին որոշում է կայացվել մեղադրյալ Վլադիմիր Դավթյանին առաջադրված մեղադրանքը փոփոխելու և լրացնելու մասին և նույն օրը նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 8-րդ կետերով՝ սպանություն, որը կատարվել է պատվերով և շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին և 235-րդ հոդվածի 4-րդ մասերով՝ ապօրինի կերպով հրազեն և սառը զենք պահելու և կրելու համար: 2018թ. հունվարի 18-ին Երևան քաղաքի՝ իր վարձակալած բնակարանից բերման է ենթարկվել Վ. Ա.-ն, ով հանցավոր համագործակցություն ստեղծելու, ղեկավարելու, Կամո Փիրուզյանի սպանությունը կազմակերպելու կասկածանքով ձերբակալվել է: Նույն օրը «Գինետուն» հյուրանոցային համալիրից բերման են ենթարկվել և Վ.Ա.-ի ղեկավարած հանցավոր համագործակցությանը անդամակցելու կասկածանքով ձերբակալվել են Ա. Մ.-ն և Ա. Հ.-ն: Նախաքննությունը շարունակվում է:

դիտվել է 40 անգամ
Լրահոս
Բա մի օր վեր կացեք, ասեք՝ Ալի՛և, գլուխդ պա՛տով ես տալիս․ Արթուր Խաչատրյանը՝ ՔՊ-ին (video) 19-ամյա տղային կալանքի են տանելու. Hraparak.am Սրբազան պայքարի գործով անցնող Կոնստանտին Տեր-Մովսիսյանը մահացել է. Գեղամ Մանուկյան Չեմ կարա չգոռամ. ձեզ խաբել են, խաբել. Գեղամ Մանուկյան (video) Չինաստանը շեշտել է Իրանի և ԱՄՆ-ի միջև համապարփակ հրադադար հաստատելու անհրաժեշտությունը «Տագնապալի լուրեր». ԱՄՆ-ում խուճապի են մատնվել Իրանի վերաբերյալ Դոնալդ Թրամփի որոշումից հետո ՔՊ-ն փորձում է 44-օրյայի մեղքը գցել բանակի վրա, սա ի՞նչ խայտառակություն է․ Սեյրան Օհանյան (video) Թուրքիան և Կոսովոն ռազմական համագործակցության համաձայնագիր են կնքել Իրանի արտգործնախարարությունը քննարկում է ԱՄՆ-ի 14 կետից բաղկացած խաղաղության առաջարկը․ Բաղայի Անձամբ դուք ի՞նչ քայլեր եք ձեռնակել Վեդիի սարսափելի դեպքերով․ Վարդանյանը՝ գլխավոր դատախազին (video) Քրիստինե Վարդանյանի դիպուկ պատասխանն Ալեն Սիմոնյանին (video) Վրաստանում լրտեսության մեղադրանքով բարձրաստիճան պաշտոնյա է ձերբակալվել ԵՄ-ից միլիոնավոր եվրոներ ստացող մարդիկ աղաղակում են ՌԴ-ից 70 միլիոն ռուբլու ներկրման մասին․ Բադալյան Հայ դատը խորը մտահոգություն է հայտնում գագաթնաժողովի քննարկումներից Արցախի բացակայության վերաբերյալ Արզնու խճուղու կամրջի հարևանությամբ կայանված «Nissan»-ում հայտնաբերվել է տղամարդու մարմին Առերեսման ժամանակ անչափահաս աղջիկը հաստատել է՝ 2 տղամարդու կողմից ենթարկվել է սեռական բռնության ՀՀ արժանապատիվ քաղաքացի Կոստանտին Տեր-Մովսիսյանի մահն արդյո՞ք ռեժիմի խղճին չէ․ Ռուբեն Մելիքյան Կոչ ենք անում Եվրահանձնաժողովին պատժել Ադրբեջանին իր հանցանքների համար և դիմել կոնկրետ քայլերի Ահաբեկված լսում էի՝ ինչ խոստացավ Փաշինյանը Ալիևին․ Ռոբերտ Ամստերդամ (video) #ՈՒՂԻՂ․ Սամվել Կարապետյանի փաստաբան՝ Ռոբերտ Ամստերդամի հրատապ ասուլիսը (video) Փաշինյանն ինչի՞ մասին էր ասում,մի հատ ասեք՝ էդ ո՞վքեր են էդ մաֆիոզները․Խաչատրյանը՝ գլխավոր դատախազին (video) #ՈՒՂԻՂ․ «Նիկոլը ռուսներին դարձրեց ոխերիմ թշնամի․ հիմա կասեմ՝ արձագանքը»․ Հրանտ Բագրատյան (video) Մակրոնի վրեժը Պուտինից․ հիմա ինչ հանձնեցին․ Արթուր Խաչիկյան (video) Գիտեք ձեր գլխի գալիքը, գիտեք՝ ինչ է լինելու, դրա համար չեք սպասում. Արծվիկ Մինասյան (video) «Մեզ հարվածելու են, մեր ձեռքերը կապելու են, սրանց պատասխանը պիտի հունիսի 7-ին տանք»․ Արշակ Զաքարյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am