Եկեղեցու ապագան կառուցվում է ոչ թե ուժի, այլ սրբության, ոչ թե հարմարվողականության, այլ ճշմարտության և հավատարմության վրա. Հայր Իսահակ

Ժամանակակից աշխարհը թեև արտաքինից լի է առաջընթացով, սակայն ներքուստ ապրում է խորը ճգնաժամ։ Մարդը երբեք չի եղել ո՛չ այսքան հզոր, ո՛չ էլ այսքան միայնակ, նշում է Հայ Առաքելական Եկեղեցու Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տեր Իսահակ վարդապետ Պողոսյանը։

Ըստ Հայր Սուրբի՝ քաղաքակրթությունը թեև ընդլայնել է իր հնարավորությունները, բայց և կորցրել է նպատակը։

«Այդ պատճառով մեր ժամանակի գլխավոր հարցը այլևս միայն սոցիալական կամ քաղաքական չէ, այլ՝ մարդաբանական և հոգևոր. ո՞վ է մարդը, և ինչի՞ համար է ապրում։ Այս հարցի առջև Եկեղեցու առաքելությունը չի կարող սահմանափակվել անցյալի պահպանությամբ կամ սոսկ ավանդության պաշտպանությամբ։ Եթե Եկեղեցին դադարի պատասխանել մարդու գոյաբանական տագնապներին, ապա կվերածվի պարզապես մշակութային հիշողության։ Սակայն քրիստոնեությունը հիշողություն չէ միայն․ այն իրադարձություն է և Աստծու կենդանի ներկայությունը պատմության մեջ։

Քրիստոնեության մեծագույն ճգնաժամը նախ և առաջ Աստծու հարցի մոռացությունն է։ Բայց մարդը չի կարող հասկանալ իրեն, եթե կտրված է ճշմարտության աղբյուրից։ Ազատությունը, որը կտրված է ճշմարտությունից, կարող է վերածվել ընտրությունների բազմության, բայց ոչ իրական կյանքի։

Այս պայմաններում Եկեղեցու առաքելությունը ավելի քան մարգարեական է։ Այն կոչված է կրկին վկայելու, որ ճշմարտությունը հնարավոր է։ Քրիստոնեական հավատքը գաղափարախոսություն չէ, այլ հանդիպում։ Եվ միայն այդ հանդիպման մեջ է, որ մարդը վերագտնում է իր արժանապատվությունն ու ներքին ամբողջականությունը։

Եկեղեցու ապագան կախված չէ մեծամասնություններից կամ այլևայլ ազդեցություններից, այլ ստեղծագործ հավատացյալներից, որոնք ապրում են հավատքը որպես ճշմարտություն և կյանք։ Եկեղեցու իրական ուժը երբեք այլ բանի մեջ չի եղել, եթե ոչ սրբության։ Քրիստոնեությունը փոխել է աշխարհը ոչ թե իշխանության միջոցով, այլ վկայություններով։

Այս ճշմարտությունը առանձնահատուկ կերպով վերաբերում է նաև Հայ Եկեղեցուն։ Դարերի ընթացքում Եկեղեցին եղել է ոչ միայն դավանանքի պահապանը, այլև ժողովրդի հիշողության, լեզվի և ինքնության կրողը։ Սակայն ներկա ժամանակաշրջանում միայն պատմական հիշողությունը բավարար չէ։ Եթե հավատքը չդառնա կենդանի փորձառություն, ապա նույնիսկ ամենամեծ ավանդությունը կվերածվի անցյալի հիշողության։

Մարդը չի փնտրում պարզապես գաղափարներ. նա փնտրում է ներկայություն, իմաստ և սեր։ Եկեղեցին յուր էությամբ կոչված է դառնալու այդ ներկայության վայրը։ Այս համատեքստում առանձնահատուկ կարևորություն ունի հավատքի և բանականության վերամիավորումը։ Ժամանակակից աշխարհը հաճախ դրանք ներկայացնում է որպես հակադիր իրականություններ, մինչդեռ քրիստոնեական ավանդության մեջ բանականությունը բացվում է իր ամբողջ խորությամբ միայն այն ժամանակ, երբ ուղղված է ճշմարտությանը։ «Հասկացիր, որպեսզի հավատաս, և հավատա, որպեսզի հասկանաս» ( Intellige ut credas, crede ut intelligas... Օգոստինոս)։ Սուրբ Գրիգոր Նարեկացին նույնպես ճանաչողության սահմանափակությունը չի ներկայացնում որպես հուսահատություն, այլ որպես Աստծու առաջ բացվելու հնարավորություն։ Նարեկացու մոտ բանականությունը իր ճշմարիտ լույսը գտնում է խոնարհության և աստվածային ճշմարտության հետ հաղորդակցության մեջ. «Քեզ չիմացող միտքը խավար է, և Քեզ ճանաչելով է լուսավորվում մարդու հոգին», «Քո լույսով են լուսավորվում իմ մտքի աչքերը»։ Առանց Աստծու մարդը կորցնում է ոչ միայն հավատքը, այլև իրեն հասկանալու կարողությունը։

Սակայն ապագայի առաքելությունը պահանջում է նաև նոր լեզու և նոր ներկայություն։ Թվային աշխարհում, մշակութային փոփոխությունների պայմաններում, Եկեղեցին չի կարող ծրարվել։ Նա պետք է գտնի ավետարանչության այնպիսի ձևեր, որոնք ժամանակակից մարդուն կհասնեն ոչ թե մակերեսային հարմարվողականությամբ, այլ ճշմարտության կենդանի վկայությամբ։

Սուրբ Գրիգոր Նարեկացին իր աղոթքներում բացահայտում է մարդու հոգու ամենախոր վերքը՝ Աստծուց բաժանված լինելը։ Սակայն նույն այդ վերքի մեջ է սկսվում բժշկությունը, որովհետև մարդը փրկվում է այն պահին, երբ ճանաչում է իր սահմանափակությունը և բացվում աստվածային ողորմության առաջ։ Այդ պատճառով Եկեղեցու վերջնական առաքելությունը ոչ թե կազմակերպական հաջողությունն է, այլ մարդկային սրտի վերափոխումը։ Եթե Եկեղեցին կարողանա վերամիավորել հավատքն ու բանականությունը, ազատությունն ու ճշմարտությունը, ազգային ինքնությունն ու համամարդկային պատասխանատվությունը, ապա կշարունակի իր պատմական և հոգևոր առաքելությունը նաև ապագայում։ Որովհետև Եկեղեցու ապագան կառուցվում է ոչ թե ուժի, այլ սրբության, ոչ թե հարմարվողականության, այլ ճշմարտության և հավատարմության վրա»,- ընդգծել է Հայր Իսահակը։

դիտվել է 197 անգամ
Լրահոս
Վայքում բախվել են «Mercedes»-ը և բեռնատարը․ վերջինը բախվել է մեկ այլ բեռնատարի․ կա 3 վիրավոր Թևանյանի հայտարարությունից մինչև Վարդանյանի հնարավոր հանձնում․ նույն շղթայի օղակնե՞ր. Սուրենյանց Ուրցաձոր-Շաղափ ճանապարհին բախվել են GAZ 3110-ը և VAZ 2121-ը․ 1,5 տարեկան երեխա է մահացել Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել է 4 մեքենա Իսկական ազգակործան պատուհաս… Ռոման Երիցյանը տեղեկացնում է Հրդեհ Երևանի տներից մեկում․ դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ Թուրքիա-ՀՀ հարաբերությունների կարգավորման գործընթացում ևս մեկ նոր և կարևոր քայլ կատարվեց․ Քըլըչ Էրդողանի նոր սիմվոլիկ քայլը՝ աջակցություն վարչապետ Փաշինյանի քարոզչությանը Գվարդիոլան նշել է Մանչեսթեր Սիթիում թույլ տված իր գլխավոր սխալը Երևանում 27-ամյա վարորդը «Tesla»-ով բախվել է բետոնե բաժանարար արգելապատնեշին․ կա վիրավոր Այս գործելակերպը կոպտորեն խախտում է անմեղության կանխավարկածը․ փաստաբան Կարո՞ղ եք մասնակցել ընտրություններին, եթե լրացել է անձը հաստատող փաստաթղթի ժամկետը Ձորաղբյուրում բախվել են «Opel»-ն ու «BMW»-ն, վերջինն էլ բախվել է բնակչի տան քարե պարսպին Արթուր Օսիպյանը շարունակում է հացադուլը․ փաստաբան Խաղաղության քարոզարշավ՝ փողոցային բառապաշարով Չկա բանական պատասխան, թե ինչու է իշխանությունը ռադիկալացնում մթնոլորտը ԱՄՆ դեսպանատունը հայտնում է Մաքուր տեխնիկա. Դորտմունդում և Բունդեսլիգայում հիշել են Մխիթարյանին Վայ Նիկոլ, Նիկոլ… Հիմա ոչ Արցախ կա ու ոչ էլ՝ ապագա Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Մանրամասներ՝ Սևանում 22-ամյա հղի կնոջ մահվան դեպքից․ իրավապահներն աշխատում են 2 վարկածի ուղղությամբ Բուրաստանում «Ford»-ը կողաշրջվել և հայտնվել է դաշտամիջյան հատվածում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 25-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Մայիսի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 21-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մայիսի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am