Բաքվի դատավարությունները չեն համապատասխանում մարդու իրավունքների միջազգային իրավունքի չափանիշներին

Իրավաբանների միջազգային հանձնաժողովը(International Commission of Jurists) հրապարակել է Ադրբեջանում արդարադատության համակարգի խնդիրների վերաբերյալ զեկույց՝ «Արդարադատությունը ճնշման ներքո․փաստաբանների անկախությունը և արդար դատաքննության իրավունքը Ադրբեջանում» թեմայով:

Քննարկելով Ադրբեջանի արդարադատության համակարգում առկա բազմաթիվ խնդիրներն ու խախտումները՝ զեկույցում մանրամասնորեն վերլուծվել են Բաքվում դատվող հայերի դեմ իրականացված դատավարությունները՝ միջազգային չափանիշների լույսի ներքո։ «Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյաների դեմ իրականացվող դատավարությունները այս մտահոգությունները ներկայացնում են իրենց ամենասուր դրսևորմամբ»,- նշվում է զեկույցում։

Հստակ արձանագրվում է , որ այդ դատավարությունները չեն համապատասխանում մարդու իրավունքների միջազգային իրավունքի չափանիշներին։ «Հրապարակային հասանելի աղբյուրների համաձայն՝ հայերի դատավարություններն ուղեկցվել են այնպիսի գործելակերպերով, որոնք խախտում են արդար դատաքննության հիմնարար երաշխիքները: Դրանք անցկացվել են ռազմական դատարանում՝ առանց որևէ հիմնավորման, թե ինչու քաղաքացիական անձանց նկատմամբ պետք է կիրառվեր ռազմական իրավազորություն։

Մեղադրյալները զրկվել են իրենց ընտրած փաստաբանի արդյունավետ օգնությունից։ Պետության կողմից նշանակված փաստաբանները չեն արձագանքել վատ վերաբերմունքի այն ապացույցներին, որոնց անձամբ ականատես են եղել։ Գործի նյութերը կամ չեն տրամադրվել, կամ տրամադրվել են այնպիսի լեզվով, որը մեղադրյալները չեն հասկացել։ Պաշտպանության միջնորդությունները համակարգված կերպով մերժվել են՝ առանց հիմնավորման, և չեն ներառվել դատավարության արձանագրություններում։ Թարգմանությունը եղել է անբավարար կամ ընդհանրապես բացակայել է, իսկ հանրային հասանելիությունը, այդ թվում՝ հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցիչների համար, մերժվել է։

Այս համակարգային թերությունները ցույց են տալիս, թե ինչպես կարող են գործադիր իշխանության ազդեցությունը, դատախազության վերահսկողությունը և փաստաբանների անկախության սահմանափակումները միասին հանգեցնել այնպիսի դատավարությունների, որոնք չեն համապատասխանում արդար դատաքննության, կողմերի հավասարության և հանրային վերահսկողության միջազգային չափանիշներին ու մարդու իրավունքների պահանջներին։ Ինչպես վերլուծվում է այս զեկույցում, այս դատավարությունները ոչ թե առանձին շեղումներ են հաստատված պրակտիկայից, այլ արտացոլում են ավելի լայն համակարգային խնդիրներ»,-ընդգծվում է զեկույցում։

Լրացուցիչ նշվում է նաև, որ դատավարությունները հիմնականում անցկացվել են փակ դռների հետևում, թույլատրվել է միայն պետական լրատվամիջոցներիներկայությունը․ միջազգային դիտորդներին, օտարերկրյա լրատվամիջոցներին և մեղադրյալների ընտանիքի անդամներին արգելվել է մասնակցել դատական նիստերին.

«Թափանցիկության բացակայության պայմաններում առկա տեղեկատվության մեծ մասը վերաբերում է Ռուբեն Վարդանյանի առանձին դատավարությանը։ Վարդանյանը հանրային գործառույթներ է ստանձնել Լեռնային Ղարաբաղում միայն 2022 թվականի վերջին, սակայն դատախազությունը նրան մեղադրանքներ է առաջադրել՝ սկսած 1988 թվականից, չնայած այն փաստին, որ այդ ժամանակ նա Մոսկվայի պետական համալսարանի ուսանող էր։

1988 թվականին իբր տեղի ունեցած գործողությունների համար Վարդանյանի նկատմամբ քրեական հետապնդումը՝ ավելի քան երեք տասնամյակ անց և միայն այն բանից հետո, երբ նա ստանձնեց հանրային պաշտոն, առաջացնում է հիմնարար մտահոգություններ օրինականության սկզբունքի տեսանկյունից։ Այդ ժամանակահատվածում Վարդանյանը որևէ քաղաքական պաշտոն չէր զբաղեցնում և չէր կարող կանխատեսել, որ այդ տարիների ենթադրյալ գործողությունները հետագայում կարող են հիմք դառնալ քրեական մեղադրանքների համար՝ քաղաքական գործունեություն սկսելուց հետո»։

Զեկույցը մի շարք առաջարկություններ է ներկայացրել Ադրբեջանի գործադիր իշխանություններին, դատախազությանը, դատական իշխանություններին և խորհրդարանին: Դատական իշխանություններին հորդորվում է «Ապահովել, որպեսզի Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյաների գործերով ցանկացած բողոքարկում քննվի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի կողմից։

Ապահովել գործի նյութերի տրամադրումը պաշտպանության կողմին մեղադրյալի համար հասկանալի լեզվով և ապահովել պաշտպանության նախապատրաստման համար բավարար ժամանակ և հնարավորություններ բոլոր դատավարական փուլերում, ներառյալ բողոքարկման ընթացքում»։ Զեկույցը նաև կոչ է անում Եվրոպայի խորհրդին՝ ստանալ մուտք՝ բողոքարկման հնարավոր դատական նիստերը դիտարկելու նպատակով։

24news.am

դիտվել է 69 անգամ
Լրահոս
Գալու է պատասխան տալու ժամանակը. սա ու իր նմանները կանգնելու են Աստծո դատաստանի առջև Գոռ Հակոբյանի կինը նոր լուսանկարներ է հրապարակել Ակնալիճում 34-ամյա վարորդը «Mitsubishi» մակնիշի բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին 18-ամյա Ալեքսանդր Ղազարյանի մահվան դեպքով վարույթ է նախաձեռնվել․ հայրը պնդում է՝ «տղայիս ուղղակի սպանել են» Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը «Արդար ՔՎԵ»-ն կոչ է անում քաղաքական ուժերին նպաստել ընտրական գործընթացի թափանցիկությանը Հարկային տեսուչները տուգանք չկիրառելու դիմաց կաշառք են ուզել «Ալյանս» կուսակցությունը դուրս է գալիս ընտրապայքարից Մեկնարկում է 2026–2027 ուս․ տարում առաջին դասարան հաճախող երեխաների էլեկտրոնային հայտագրումը Ձեզանից է կախված՝ կունենա՞ք պետություն, թե՞ ոչ․ Արտակ Զաքարյան ՊՆ խիստ զգուշացնում է Թուրքիան Կիևի համար շարունակում է մնալ անփոխարինելի գործընկեր Սպասված դիմակայություն. Թոփուրիան ցանկանում է մենամարտել Ծառուկյանի դեմ Հղի կնոջ մահվան պատճառ դարձած Հայկ Ղուկասյան մասին նոր մանրամասներ Իրանական պատվիրակությունը մեկնել է Դոհա՝ ԱՄՆ-Իրան հնարավոր համաձայնագրի շուրջ բանակցություն վարելու Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է նորաօծ եպիսկոպոսներին Ուգանդայում Էբոլա տենդով վարակման նոր դեպքեր են հայտնաբերվել Իսկական հայրենասիրությունը ոչ թե լոկ խոսքեր են, այլ սեփական ժողովրդի բերեկեցության և անվտանգության համար պատասխանատվություն ստանձնելն է․ Կարապետյան ՀԱՊԿ-ը պատրաստ է վերսկսել ԵԱՀԿ-ի հետ շփումները․ գլխավոր քարտուղար Նալբանդյան – Նոր Արտագերս ճանապարհին հրդեհ է բռնկվել կայանված ավտոմեքենայում. այն վերածվել է մոխրի Սոֆի Դևոյանը վնասվածք է ստացել Ավարտվել է Գորիսի ԲԿ-ի նախկին տնօրենի փողերի լվացման գործի նախաքննությունը. գույքն արգելանքի տակ է
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 25-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Մայիսի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am