Էդվարդ Նալբանդյան՝ ՀՀ 4-րդ նախագահ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի ներքաղաքական կյանքում հանելուկների պակաս երբեք չի զգացվում: Միշտ որեւէ քաղաքական կարեւոր իրադարձությունից առաջ քաղաքական ուժերը հնարավորիս մեծ ինտրիգ են ստեղծում իրենց, իրենց թեկնածուի, իրենց հետագա քայլերի շուրջ: Բոլորովին վերջերս հայ հանրությունը տոչորվում էր տենչանքից՝ բացահայտելու համար, թե ով է մասնակցելու խորհրդարանական ընտրություներին, ինչ ֆորմատով, ով է լինելու այս կամ այն ուժի ցուցակի առաջին համարը, ով ում հետ է դաշինք կազմելու, եւ վերջապես՝ Գագիկ Ծառուկյանը մասնակցելո՞ւ է ընտրություններին, թե ոչ: Դեռ նոր- նոր էինք դուրս եկել խորհրդարանական ընտրությունների հանելուկների տակից, հրապարակ նետվեց նոր հանելուկ՝ ով կլինի ՀՀԿ վարչապետի թեկնածուն 2018-ի ապրիլից հետո: Մի քանի ամիս շարունակ հանրությունը գուշակում, վերլուծում եւ կանխատեսում էր՝ Սերժ Սարգսյա՞ն, թե՞ Կարեն Կարապետյան: Ամանորյա արձակուրդներից հետո, որքան էլ տարօրինակ է, սույն հարցը դեռ օրակարգ չի վերադարձել, կամ եթե վերադարձել է, ոչ նախկին մասշտաբներով: Փոխարենը, ՀՀԿ-ն կրկին հանելուկ սարքեց իր նախագահի թեկնածուից: Անցյալ շաբաթ նախագահի թեկնածուի որակական չափանիշներ ներկայացրեց ՀՀԿ խոսնակ Էդվարդ Շարմազանովը, իսկ նախօրեին նրան լրացրեց Սերժ Սարգսյանը: «Լուրջ կենսագրություն, շատ լուրջ հետք եւ անուն, բարձր հեղինակություն, անցած ճանապարհ, ճանաչում եւ՛ երկրի ներսում, եւ՛ դրսում, կարող է պատշաճ մակարդակով, ըստ արժանվույն ներկայացնել Հայաստանն արտերկրում, այսինքն՝ կատարել իր ներկայացուցչական ֆունկցիաները եւ՛ երկրի ներսում, եւ՛ երկրից դուրս…. տիրապետի օտար լեզուների, ունենա լայն կապեր թե՛ սփյուռքում, թե՛ Հայաստանում, վայելի հեղինակություն եւ որ ամենակարեւորն է՝ անկողմնակալ մարդ լինի, որը երբեք քաղաքականությամբ չի զբաղվել եւ կուսակցության անդամ չի եղել»: Ահա այսպիսի հատկանիշներ թվարկեցին Սարգսյանն ու Շարմազանովը, եւ հանրությունը ընկավ տվայտանքների գիրկը: Ո՞վ կարող է լինել այդ մարդը: Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան, նախկին վարչապետ Արմեն Սարգսյա՞նը: Նա, իհարկե, ունի կապեր սփյուռքում եւ երկրի ներսում, ոնց լինի՝ մի քանի լեզվի կտիրապետի, կուսակցական էլ կարծես չի եղել, ու ոնց լինի՝ անկողմնակալ կլինի ՀՀ ներքաղաքական կյանքի հանդեպ, կամ ավելի ճիշտ՝ անտարբեր, քանի որ ավելի շատ արտերկրում է ապրել, քան ՀՀ-ում: Մյուս կողմից, սակայն, նա եղել է ՀՀ վարչապետ, այսինքն՝ երբեւէ զբաղվել է քաղաքականությամբ: Չկպավ: Այդ դեպքում գուցե «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյա՞նը։ Նա էլ ունի լուրջ կապեր, լեզուներ գիտի, երեւի նաեւ՝ ճանաչում երկրի ներսում ու դրսում, կուսակցական չի եղել եւ, բոնուս՝ քաղաքականությամբ երբեւէ չի զբաղվել: Ճիշտ է, Յիրիկյանի անունը երբեմն-երբեմն շրջանառվել է տարբեր քաղաքական ուժերի հովանավորելու համատեքստում, սակայն ինքն անձամբ իրեն հեռու է պահել քաղաքականությունից: Բայց այս դեպքում էլ պարզ չէ, թե որն է Յիրիկյանի անցած ճանապարհն ու թողած լուրջ հետքը, որովհետեւ բացի բիզնես հաջողություններից եւ բարեգործությունից նա, կարծես թե, այլ հետք չի թողել: Այդ դեպքում գուցե Էդվարդ Նալբանդյա՞նը: Նա էլ երբեւէ կուսակցական չի եղել, ներքաղաքական հարցերում էլ չկա, լեզուներ գիտի, ունի ճանաչում ՀՀ-ում եւ արտերկրում, «կարող է պատշաճ մակարդակով, ըստ արժանվույն ներկայացնել Հայաստանն արտերկրում, այսինքն՝ կատարել իր ներկայացուցչական ֆունկցիաները եւ՛ երկրի ներսում, եւ՛ երկրից դուրս», ունի անցած ճանապարհ, եթե ոչ ՀՀ-ում, ապա դիվանագիտական շրջանակներում հեղինակություն եւ վերջապես ինչ-որ հետք թողել է, օրինակ ամենավերջինը՝ ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործունեության համաձայնագիրը: Այս հանելուկը լուծելու այլ տարբերակներ էլ կան, բայց հարց է առաջանում, ի՞նչ կարիք կա մուկնուկատու խաղալու: Բոլորս հիշում ենք՝ լուսապայծառ մի առավոտ ԵԼՔ դաշինքի ներկայացուցիչները ֆեյսբուքում հայտարարություն տարածեցին, որ իրենք քննարկումների արդյունքում որոշել են, որ ՀՀ նախագահի համար առաջադրելու են Արտակ Զեյնալյանի թեկնածությունը: Կարճ կոնկրետ: Եվ ուրեմն ինչու ՀՀԿ-ն էլ չէր կարող նույնը անել, ի՞նչ կարիք կար հանելուկներ առաջարկելու: Իմա՞ստը: Իրականում այս անիմաստ եւ ձանձրացնող թվացող գործելաոճի մեջ թաքնված է Սերժ Սարգսյանի կառավարման գաղտնիքը: Նա այս ճանապարհով ընդամենը շոշափում է տրամադրությունները, տարբեր պոստերի համար «հայտեր» ընդունում, որոնք իրեն են հասնում կամ միջնորդավորված, կամ ուղիղ ճանապարհով, կամ՝ մամուլի միջոցով: Այդպիսով նա տիրապետում եւ վերահսկում է իրեն շրջապատողների ախորժակն ու հավակնությունները: ՀՀԿ-ն խոստացել է երկու օրից քննարկել եւ հանրությանը ներկայացնել իրենց նախագահի թեկնածուին: Ավելի հավանական է, որ նման բան տեղի չի ունենա: Համենայնդեպս չի զգացվում, որ այս հարցի արծարծումը համապատասխան կոնդիցիայի է հասել: ՀՀԿ-ականները դեռ կշարունակեն մարդկանց նյարդերը լարել, տարբեր անուններ կշրջանառեն, մեկնաբանություններ կտան, թե դրանցից որն է հավանական, որը՝ բացառելի, կձեւացնեն, թե իրենք մի քանի թեկնածուից քննարկումների արդյունքում ընտրելու են մեկին, իսկ իրականում թեկնածուն մեկն է, արդեն վաղուց վերջնականպես որոշված, եւ նա ունի «բարձր հեղինակություն, լուրջ հետք եւ կենսագրություն»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 28 անգամ
Լրահոս
Բա մի օր վեր կացեք, ասեք՝ Ալի՛և, գլուխդ պա՛տով ես տալիս․ Արթուր Խաչատրյանը՝ ՔՊ-ին (video) 19-ամյա տղային կալանքի են տանելու. Hraparak.am Սրբազան պայքարի գործով անցնող Կոնստանտին Տեր-Մովսիսյանը մահացել է. Գեղամ Մանուկյան Չեմ կարա չգոռամ. ձեզ խաբել են, խաբել. Գեղամ Մանուկյան (video) Չինաստանը շեշտել է Իրանի և ԱՄՆ-ի միջև համապարփակ հրադադար հաստատելու անհրաժեշտությունը «Տագնապալի լուրեր». ԱՄՆ-ում խուճապի են մատնվել Իրանի վերաբերյալ Դոնալդ Թրամփի որոշումից հետո ՔՊ-ն փորձում է 44-օրյայի մեղքը գցել բանակի վրա, սա ի՞նչ խայտառակություն է․ Սեյրան Օհանյան (video) Թուրքիան և Կոսովոն ռազմական համագործակցության համաձայնագիր են կնքել Իրանի արտգործնախարարությունը քննարկում է ԱՄՆ-ի 14 կետից բաղկացած խաղաղության առաջարկը․ Բաղայի Անձամբ դուք ի՞նչ քայլեր եք ձեռնակել Վեդիի սարսափելի դեպքերով․ Վարդանյանը՝ գլխավոր դատախազին (video) Քրիստինե Վարդանյանի դիպուկ պատասխանն Ալեն Սիմոնյանին (video) Վրաստանում լրտեսության մեղադրանքով բարձրաստիճան պաշտոնյա է ձերբակալվել ԵՄ-ից միլիոնավոր եվրոներ ստացող մարդիկ աղաղակում են ՌԴ-ից 70 միլիոն ռուբլու ներկրման մասին․ Բադալյան Հայ դատը խորը մտահոգություն է հայտնում գագաթնաժողովի քննարկումներից Արցախի բացակայության վերաբերյալ Արզնու խճուղու կամրջի հարևանությամբ կայանված «Nissan»-ում հայտնաբերվել է տղամարդու մարմին Առերեսման ժամանակ անչափահաս աղջիկը հաստատել է՝ 2 տղամարդու կողմից ենթարկվել է սեռական բռնության ՀՀ արժանապատիվ քաղաքացի Կոստանտին Տեր-Մովսիսյանի մահն արդյո՞ք ռեժիմի խղճին չէ․ Ռուբեն Մելիքյան Կոչ ենք անում Եվրահանձնաժողովին պատժել Ադրբեջանին իր հանցանքների համար և դիմել կոնկրետ քայլերի Ահաբեկված լսում էի՝ ինչ խոստացավ Փաշինյանը Ալիևին․ Ռոբերտ Ամստերդամ (video) #ՈՒՂԻՂ․ Սամվել Կարապետյանի փաստաբան՝ Ռոբերտ Ամստերդամի հրատապ ասուլիսը (video) Փաշինյանն ինչի՞ մասին էր ասում,մի հատ ասեք՝ էդ ո՞վքեր են էդ մաֆիոզները․Խաչատրյանը՝ գլխավոր դատախազին (video) #ՈՒՂԻՂ․ «Նիկոլը ռուսներին դարձրեց ոխերիմ թշնամի․ հիմա կասեմ՝ արձագանքը»․ Հրանտ Բագրատյան (video) Մակրոնի վրեժը Պուտինից․ հիմա ինչ հանձնեցին․ Արթուր Խաչիկյան (video) Գիտեք ձեր գլխի գալիքը, գիտեք՝ ինչ է լինելու, դրա համար չեք սպասում. Արծվիկ Մինասյան (video) «Մեզ հարվածելու են, մեր ձեռքերը կապելու են, սրանց պատասխանը պիտի հունիսի 7-ին տանք»․ Արշակ Զաքարյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am