Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է Իսրայելի հարվածների հետևանքով 3000 զոհի մասին
Լիբանանի առողջապահության նախարարության տվյալներով՝ մարտի 2-ին ռազմական սրացման սկսվելուց ի վեր, զոհված լիբանանցիների ընդհանուր թիվը հասել է 3020-ի, ևս 9273-ը վիրավորվել են։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը։
«Վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի ռազմաօդային ուժերի հարձակումների հետևանքով զոհվել է 32 մարդ, ևս 64-ը՝ վիրավորվել», – ասվում է նախարարության X-ում հրապարակված զեկույցում։
