Պարտության հոտը. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի երեկվա հերթական, շատ մեղմ ասած, ջղաձիգ պահվածքը, երբ սկսեց գոռգոռալ իրեն մոտեցած ու իր բողոքն արտահայտած կնոջ վրա, քաշքշել նրան, մեկ անգամ ևս ցույց է տալիս, թե ինչքան վատ է նրա վիճակը: Ու ոչ միայն այդ դրվագում, ընդհանրապես՝ երեկ ողջ օրը նա ջղագրգիռ էր, գոռգոռում էր, սպառնում վիրավորում աջուձախ: Առիթ ունեցել ենք նշելու այն հիմնական պատճառները, թե ինչու է Փաշինյանը նման հոգեվիճակում:

Հիմա գնալով ավելի ակնհայտ է դառնում, որ պարտության հոտը սարսափեցնում է նրան, ինչի արդյունքում նա կորցնում է ինքնատիրապետումը: Իսկ երեկ Փաշինյանը բացահայտ ատելության խոսք էր տարածում արցախցիների և ընդդիմադիրների հանդեպ: Ավելին, նա ուղղակի հրապարակային սպառնալիքներ հնչեցրեց ընդդիմադիրների հասցեին: Եթե որևէ ընդդիմադիր նման հայտարարությունների 10 տոկոսի չափով որևէ խոսք ասեր, անմիջապես քրեական վարույթ կնախաձեռնվեր, բերման կենթարկվեր, կալանքի կտարվեր:

Մյուս կողմից՝ սա կարող է նպաստել հաշվեհարդարի մթնոլորտին՝ իր ծանրագույն հետևանքներով: Իսկ իրավապահներն առայժմ լռում են: Ավելի ստույգ, ոչ թե լռում են, այլ գործեր են հարուցում բոլոր նրանց վրա, ովքեր Փաշինյանի ու նրա ՔՊ-ի «թանին թթու» են ասում, օրինակ՝ նույն «դիմակավորների» գործով, ինչի մասին Փաշինյանը երեկ խոսում էր, Տաշիրում իբր քարոզչությանը խոչընդոտելու գործով և այլն: Ու այդպես՝ ամենօրյա ռեժիմով:

Թեպետ, ըստ մեր տեղեկությունների, իրավապահ համակարգում էլ հիանալի տեղյակ են, որ Նիկոլ Փաշինյանն ազնիվ ու արդար ընտրությունների պարագայում, նույնիսկ վարչական ռեսուրսը հաշվի առնելով, 25 տոկոսից ավելի չի կարող ստանալ, ուստի, շատերը սկսել են զգուշավոր դառնալ, անգամ «անկյուններում» դժգոհություններ են արտահայտում, որ ստիպված են անընդհատ ապօրինի հրամաններ կատարել, իսկ հունիսի 7-ից հետո «քաշվելու» են:

Սրա մասին ևս տեղյակ է Նիկոլ Փաշինյանը և, ըստ այդմ, առավել շատ է կորցնում ինքնատիրապետումը: Ավելին, նա տեղյակ է նաև, որ նույնիսկ իր հավաքներին «բերվածների», տնետուն բուկլետ բաժանողների մեծ մասը ՔՊ-ին չի ընտրելու. ինչպես ասում են, այս պահին գործ է՝ անում են:

դիտվել է 299 անգամ
Լրահոս
Խելքդ գլուխդ հավաքի՛ր, պրոբլեմներ ես ունենալու․ Ռոբերտ Քոչարյան (video) «Սուրեն Պապիկյան, քոնը հրեշային բարոյականություն է». Լիլիթ Գալստյան (video) Պրիվետ «Վեդի ալկոյի Մանվե՛լ», լա՞վ ես․ Նաիրա Զոհրաբյան (video) Վրաերթ-վթար՝ Երևանում. «Jeep»-ը վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի և բախվել էլեկտրասյանը. կան վիրավորներ Մեդվեդևին լսեցի՞ք՝ փրկվելու հնարավորություն չեն տալու․․․ (video) Ռուբեն Վարդանյանն իր ծննդյան օրը Բաքվից ուղերձ է հղել՝ խոսելով Հայաստանի վիլայեթացման ռիսկերի մասին Երկու հողամաս, բնակելի տուն Դիլիջանում, բնակարան Երևանում․ ի՞նչ է հայտարարագրել Սրբուհի Գալյանը Ո՞ւմ եք հիմարի տեղ դնում. դուք մեխի գլու՞խ եք․ Ագնեսա Խամոյանը՝ Փաշինյանի իշխանությանը (video) Թեհրանը և Վաշինգտոնը մոտ ապագայում վերջնական համաձայնագիր չեն ստորագրի. Բաղայի Տիգրանաշենը Նիկոլը հանձնում է․ Իշխան Սաղաթելյանը Վայոց Ձորի բնակիչներին զգուշացնում է (video) Բագրատաշենի անցակետից ետ են ուղարկել դեպի ՌԴ արտահանվող ելակը․ պատգամավորն ահազանգում է ՌԴ-ն անցավ սպառնալիքների․ գազի գինե կթանկանա, եթե Երևանը դուրս գա ԵԱՏՄ-ից Ըստ գտնվելու վայրի ընտրատեղամասի ցուցակում ընդգրկվելու դիմումներն ընդունվում են մինչև մայիսի 26-ը Լոռու մարզի քրեական ոստիկանները հերթական սպանության նախապատրաստությունն են բացահայտել Ռուբիոյի ձեռքը կտաք, թող Թրիփի տռասում էդ ծաղիկները ծախի․ Նաիրա Զոհրաբյան (video) 10 բախում, 3 պատերազմ, 5000-ից ավել զոհ. Փաշինյանի խաղաղության իրական դեմքը․ Լևոն Զուրաբյան (video) Շտապ․ Ադրբեջանը Ռուբեն Վարդանյանին հանձնում է Ուկրաինայի՞ն․ Նաիրա Զոհրաբյան (video) ՀՀ ՊՆ նախկին շենքի մոտ բախվել է 3 ավտոմեքենա․ խցանումը հասնում էր մինչև Արագածոտնի մարզ Ամերիաբանկը և ԱԶԲ-ն կնքել են 100 միլիոն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր Շտապ կարգով Ռուբիոյին ուղարկել են Հայաստան․ ի՞նչ է սպասվում․ Հայկ Նահապետյան (video) #ՈՒՂԻՂ. Կփրկի՞ Ռուբիոն Նիկոլին առյուծների վանդակից. Սուրեն Սուրենյանց (video) Իշխանության գալուց հետո ընդունելու ենք «Սաֆարովի կանխարգելման օրենքը». Կարապետյան #ՈՒՂԻՂ․ Ռուբիոն գալիս է Նիկոլին փախցնելու՞․ Նաիրա Զոհրաբյան (video) «Հունիսի 7-ից հետո կլսենք արդեն ծանոթ դարձած բացատրություններից մեկը՝ «սիրելի քաղաքացիները մեզ կհասկանան ու մի քանի ամիս առանց դեղերի կդիմանան»…». Անուշ Պողոսյան Իրավապահները Ավանում խուզարկում են «Ուժեղ Հայաստան»-ի գրասենյակներն ու համակիրների տները․ Արմլուր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 25-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Մայիսի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 21-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մայիսի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am