Երկու դեռահաս կրակ են բացել Սան Դիեգոյի մզկիթում. կան զոհեր

17-ամյա և 18-ամյա երկու երիտասարդ կրակ են բացել Կալիֆոռնիայի նահանգի Սան Դիեգո քաղաքի մզկիթներից մեկում՝ սպանելով երեք մարդու։ Նրանք այնուհետև հրաձգության վայրից մի քանի թաղամաս այն կողմ ինքնասպան են եղել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։

Ոստիկանությունը միջադեպը հետաքննում է որպես ատելության հողի վրա իրականացված հանցագործություն. հայտնաբերվել է երկտող, որը պարունակում էր «ընդհանուր ատելության հռետորաբանություն և ատելության խոսք»։

Հարձակումից առաջ ոստիկաններն արդեն որոնում էին դեռահասներից մեկին, քանի որ նրա մայրը դիմել էր ոստիկանություն և ասել, որ իր որդին ինքնասպանություն գործելու մտադրություն ուներ և փախել էր տնից։ Բացի այդ, որոշ զենքեր պակասում էին, կնոջ ավտոմեքենան ևս չկար։Ոստիկանությունը նաև իմացել էր, որ երիտասարդը հագել է քողարկող զինվորական համազգեստ և ծանոթներից մեկի հետ է, ինչն այնքան էլ բնորոշ չէ ինքնասպանություն գործելու մտադրություն ունեցող մարդու համար։

Ոստիկանությունը սկսել է երիտասարդների որոնումները. նրանցից մեկի նախկին դպրոցին նախազգուշացրել են հնարավոր վտանգի մասին։

Մինչ ոստիկանները հարցաքննելիս են եղել դեռահասներից մեկի մորը, մզկիթում կրակոցներ են հնչել։ Զոհվածներից մեկն անվտանգության աշխատակիցն է, որն, ըստ ոստիկանության, մեծ դերակատարում է ունեցել այն բանում, որ հարձակումն ավելի լայն մասշտաբների չի հասել։ Միջադեպը տեղի է ունեցել Սան Դիեգոյի ամենամեծ մզկիթում, որին կից գործում է նաև դպրոց։

Ոստիկանները հասել են կանչից չորս րոպե անց։ Այդ պահին մի քանի թաղամաս այն կողմ կրակոցներ են հնչել։ Հրաձիգները կրակել են այգիներ ձևավորողի վրա, որը չի վնասվել։ Այնուհետև մոտակա ճանապարհի մեջտեղում կայանված մեքենայում գտել են երկու երիտասարդների մարմինները։

դիտվել է 190 անգամ
Լրահոս
«Սուրեն Պապիկյան, քոնը հրեշային բարոյականություն է». Լիլիթ Գալստյան (video) Պրիվետ «Վեդի ալկոյի Մանվե՛լ», լա՞վ ես․ Նաիրա Զոհրաբյան (video) Վրաերթ-վթար՝ Երևանում. «Jeep»-ը վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի և բախվել էլեկտրասյանը. կան վիրավորներ Մեդվեդևին լսեցի՞ք՝ փրկվելու հնարավորություն չեն տալու․․․ (video) Ռուբեն Վարդանյանն իր ծննդյան օրը Բաքվից ուղերձ է հղել՝ խոսելով Հայաստանի վիլայեթացման ռիսկերի մասին Երկու հողամաս, բնակելի տուն Դիլիջանում, բնակարան Երևանում․ ի՞նչ է հայտարարագրել Սրբուհի Գալյանը Ո՞ւմ եք հիմարի տեղ դնում. դուք մեխի գլու՞խ եք․ Ագնեսա Խամոյանը՝ Փաշինյանի իշխանությանը (video) Թեհրանը և Վաշինգտոնը մոտ ապագայում վերջնական համաձայնագիր չեն ստորագրի. Բաղայի Տիգրանաշենը Նիկոլը հանձնում է․ Իշխան Սաղաթելյանը Վայոց Ձորի բնակիչներին զգուշացնում է (video) Բագրատաշենի անցակետից ետ են ուղարկել դեպի ՌԴ արտահանվող ելակը․ պատգամավորն ահազանգում է ՌԴ-ն անցավ սպառնալիքների․ գազի գինե կթանկանա, եթե Երևանը դուրս գա ԵԱՏՄ-ից Ըստ գտնվելու վայրի ընտրատեղամասի ցուցակում ընդգրկվելու դիմումներն ընդունվում են մինչև մայիսի 26-ը Լոռու մարզի քրեական ոստիկանները հերթական սպանության նախապատրաստությունն են բացահայտել Ռուբիոյի ձեռքը կտաք, թող Թրիփի տռասում էդ ծաղիկները ծախի․ Նաիրա Զոհրաբյան (video) 10 բախում, 3 պատերազմ, 5000-ից ավել զոհ. Փաշինյանի խաղաղության իրական դեմքը․ Լևոն Զուրաբյան (video) Շտապ․ Ադրբեջանը Ռուբեն Վարդանյանին հանձնում է Ուկրաինայի՞ն․ Նաիրա Զոհրաբյան (video) ՀՀ ՊՆ նախկին շենքի մոտ բախվել է 3 ավտոմեքենա․ խցանումը հասնում էր մինչև Արագածոտնի մարզ Ամերիաբանկը և ԱԶԲ-ն կնքել են 100 միլիոն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր Շտապ կարգով Ռուբիոյին ուղարկել են Հայաստան․ ի՞նչ է սպասվում․ Հայկ Նահապետյան (video) #ՈՒՂԻՂ. Կփրկի՞ Ռուբիոն Նիկոլին առյուծների վանդակից. Սուրեն Սուրենյանց (video) Իշխանության գալուց հետո ընդունելու ենք «Սաֆարովի կանխարգելման օրենքը». Կարապետյան #ՈՒՂԻՂ․ Ռուբիոն գալիս է Նիկոլին փախցնելու՞․ Նաիրա Զոհրաբյան (video) «Հունիսի 7-ից հետո կլսենք արդեն ծանոթ դարձած բացատրություններից մեկը՝ «սիրելի քաղաքացիները մեզ կհասկանան ու մի քանի ամիս առանց դեղերի կդիմանան»…». Անուշ Պողոսյան Իրավապահները Ավանում խուզարկում են «Ուժեղ Հայաստան»-ի գրասենյակներն ու համակիրների տները․ Արմլուր Երաշխիքը մեր ուժն է. Իսմայիլ Բաղայի
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 25-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Մայիսի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 21-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մայիսի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am