Վարչապետն աշխուժության կոչ է անում
«Տարվա վերջ շինարարության ոլորտում արձանագրվեց աճ և առաջիկայում ակնկալում ենք այդ տեմպերի ավելացում:Անցած տարի նոյեմբերին տրվել է շինարարական թույլտվությունների տրամադրման ոլորտի վերաբերյալ համապատասխան հանձնարարական», - կառավարության նիստում հայտարարեց վարչապետը: «Միաժամանակ, իրականացված ուսումնասիրությունների և կառուցապատողների հանդիպումների հետ արդյունքում առաջացել է շինարարության ոլորտում առկա վարչարարության, իրավական ակտերով նախատեսված ընդհանուր պահանջների պարզեցման և հստակեցման անհրաժեշտություն», - ասաց Կարեն Կարապետյանը: Վարչապետը Տարածքաին կառավարման և զարգացման նախարարին, քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին, մարզպետներին հանձնարարեց և Երևանի քաղաքապետին առաջարկեց մեկամսյա ժամկետում մշակել շինարարության ոլորտի ամբողջ գործընթացների հստակեցման և իրավասու մարմինների վարչարարությունների թույլտվությունների եզրակացությունների տրամադրման կարգերի պարզեցմանն ուղղված առաջարկությունների փաթեթ: «2018-ին շինարարության ոլորտում մենք ակնկալում ենք որոշակի աշխուժություն, պետք է մաքսիմալ լսել, թե ինչն է իրենց խանգարում և շատ պարզ, հստակ մեխանիզմ դնել, որը որ տարբեր մեկնաբանությունների քիչ տեղիք տա», - ասաց նա:
