Ում հետ ենք գործ բռնում,անհասկանալի կառույցների՞
Ներկայումս ճանապարհաշինության ոլորտում նախաորակավորման ինստիտուտի ներդրման ոլորտում գնումների գործընթացը առանց նախաորակավորման փուլի է լինում, ինչի արդյունքում նախագծային, տեխնիկական հսկողության աշխատանքները խնդիրներ են առաջացնում:
Ռիսկը նվազագույնի հասցնելու նպատակով գնումների գործընթացում այս ինստիտուտն է կիրառվում միջազգային փորձում,կառավարության այսօրվա նիստում հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը:
Վերջինս Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանին, Ֆինանսների նախարար Վարդան Արամյանին, Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանին հանձնարարեց մեկամսյա ժամկետում մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել ճանապարհաշինության ու ճանապարհների հիմնանորոգման ոլորոտում առաջարկներ:
«Այս մոտեցմանը հիմնական դեմ է Ֆիննախը՝ ասելով, որ էժան լուծումները, հնարավոր է, որ բաց թողենք, բայց մենք առանց նախաորակավորման ունենք փաստեր, երբ որ հաղթում է տենդեռը անհասկանալի կառույց, որը համապատասխան մոտեցում չունի: Պետք է այս երկու մոտեցումների մեջ լավագույն կետը գտնենք, մյուս կողմից` հասկանանք, թե ում հետ ենք գործ բռնում ու ինչքանով ենք այդ մարդու աշխատանքներից լուծումներ ակնկալում», - նշեց Կարեն Կարապետյանը:
