Եթե նոր նախագահը լինի մեզ հայտնի դղյակներ ունեցողներից, ապա նրան չի օգնի թեկուզ 10 լեզու իմանալը

«Առավոտ»-ի խմբագիր Արամ Աբրահամյանը գրել է. «Գործող նախագահ Սերժ Սարգսյանը թվարկել է այն հատկությունները, որոնցով պետք է օժտված լինի հաջորդ նախագահը, որի գործառույթները ամրագրված են նոր Սահմանադրությամբ: Ինչ խոսք, Սերժ Սարգսյանի նշած չափանիշները կարևոր են՝ լեզուներ իմանալը, ճանապարհ անցնելը, Հայաստանում և Սփյուռքում հեղինակություն, միջազգային կապեր ունենալը, անկողմնակալ, ապակուսակցական լինելը (հավանաբար, դա նկատի ուներ նախագահը, երբ խոսում էր քաղաքականությամբ չզբաղվելու մասին)՝ այդ ամենն, իհարկե, էական է: Բայց եթե ես որոշեի, թե ով պետք է զբաղեցնի նախագահի պաշտոնը նոր՝ չափազանց սահմանափակ, բայց, միևնույն է, պետության համար կարևոր գործառույթներով, ես կմտածեի ավելի շուտ մարդկային հատկանիշների մասին: Իշխանությունը Հայաստանում սիրված չի՝ այդպես է պատմականորեն դասավորվել, իհարկե, նաև իրենց՝ իշխանությունների մեղքով: Այդպես է եղել 25 տարի, և ես խիստ կասկածում եմ, որ 10 կամ 20 տարի հետո կլինի որևէ կառավարություն, որի հասցեին Հայաստանի շարքային քաղաքացին չի ասի այն նույն բառերը, որոնք հնչում էին անցած քառորդ դարի ընթացքում: Հիմա հնարավորություն կա ստեղծելու մի ինստիտուտ, որն այդ անեծքներից և հայհոյանքներից դուրս կլինի՝ մարդ, որին մեր քաղաքացիները սիրում և հարգում են այնպես, ինչպես վրացիներն են հարգում իրենց հոգևոր առաջնորդին, կամ անգլիացիները՝ իրենց թագուհուն: Բայց եթե նոր նախագահը լինի մեզ հայտնի «նոմենկլատուրայից»՝ «պադավատներ», «ախրանաներ», դղյակներ, բիզնեսներ և այլն, ապա նրան չի օգնի թեկուզ 10 լեզու իմանալը, միևնույն է՝ նա ընկալվելու է որպես իշխանական բուրգի մի մաս և ոչ թե որևէ լավ բանի խորհրդանիշ»: Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:  

դիտվել է 13 անգամ
Լրահոս
Ակնհայտ է Սեդա Սաֆարյանի ուղիղ առնչությունը այդ քաղաքական կուսակցությունների հետ․ Էդգար Ղազարյան Պտղունքում «Mitsubishi»-ին բախվել է կայանված «Mercedes»-ին․ վարորդը և 2 ուղևորները տեղափոխվել են ԲԿ Երևանում մեքենաներ են բախվել, վիրավորներ կան Հայաստանը կարող է զրկվել ձայնի իրավունքից. Զախարովա Ընդամենը երկու լուր. Ձեզ շարունակում են մոլորեցնել, թե ոչինչ չի կատարվում․ Մարիաննա Ղահրամանյան Իսրայելցիների մեծամասնությունը ԱՄՆ–Իրան հուշագիրը գնահատում է որպես Իրանի հաղթանակ. իրանագետ Ո՞վ հաղթեց՝ սի՞րտը, թե՞ ստամոքսը․ Արմեն Աշոտյան Այսօր Արցախի նախկին նախագահ, Բաքվում ապօրինաբար պահվող Արկադի Ղուկասյանի ծննդյան օրն է Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ Թուրքիան ու Իրաքը կերկարաձգեն նավթային պայմանագիրը Կիլիկյան ուխտի միաբանական շարքերին միացան երկու կուսակրոն քահանաներ Թուրքիայի խորհրդարանի նախագահը մեկնում է Ադրբեջան. ինչ է սպասվում Փաստացի Հայաստանի տարածքով ապահովվում է Բաքվի ելքը Նախիջևան․ փորձագետ Մարգարիտա Սիմոնյանը ճիշտ, բայց մեզ համար շատ վտանգավոր հետևություն է արել․ Սուրեն Սուրենյանց (video) «Նիկոլը գազազած պատեպատ է տալիս իրեն․ ի՞նչն է պատճառը»․ Սուրենյանց (video) Արտակարգ դեպք՝ «Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին Տարին 3 անգամ պետք է հրաժարական տար (video) «Էս ականը ցանկացած պահի տրաքելու է ու…»․ Սուրեն Սուրենյանց (video) Սա գիտե՞ք՝ ով է․․․ ոչ մի ղեկավար Փաշինյանի նման․․․ Հարցում (video) «Ստավկեն ինչի՞ վրա եք դրել․․․ հիմարությու՛ն է ռուսների դեմ այս քայլին գնալը»․ Լևոն Զուրաբյան (video) Իրական թալանչիներն այսօր իշխանության գլխին նստածներն են․ քաղաքացի (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am