Առաջարկում եմ ձևավորել «Փոխօգնության դաշինքի» մոդելը. ստեղծել ծավալի և ազդեցության էֆեկտ դուրս գալով բացառապես սեփական քաղաքական ուժի ընտրազանգվածից. Վլադիմիր Մարտիրոսյան

Վլադիմիր Մարտիրոսյանը գրում է, «Ես գիտեմ, որ քաղաքականությունը նախ մրցակցություն է, բայց երանի մենք այն օրին լինեինք, որ այս ընտրությունները բոլոր առումներով մրցակցային լինեին: Ուստի այս ընտրությունները լինելու էին ոչ միայն քաղաքական, այլ նաև տեղեկատվական գոյամարտ։ Ստորև նկարագրածս և առաջարկն ունի սովորականից ավելի շատ հավանության, աջակցության, տարածման և լուսաբանման կարիք, ինչպես ընկերներիս, հետևորդներիս այնպես էլ մեդիա դաշտի և կարծիքի առաջատարների կողմից, որովհետև բոլորս գործ ունենք անելու:


Այս պահին արդեն ակնհայտ է, որ Հայաստանի հիմնական ընդդիմադիր ուժերի մեդիա կոնտենտը սոցիալական հարթակներում և մեդիայում գործում է ոչ հավասար պայմաններում։ Ֆեյսբուք, Յություբ, Ինստագրամ, ՏիկՏոկ և այլ հարթակներում առկա է տեսանելիության, տարածման և հասանելիության լուրջ խնդիր։ Միևնույն ժամանակ, մանիպուլյատիվ և ֆեյքային ինֆորմացիոն հարձակումները այլևս ունեն պրոիշխանական արտոնյալ շրջանառություն և կանաչ լույս, որոնք վստահաբար ավելի են սաստկանալու:

Հիմնական ընդդիմադիր ուժերը պետք է ընկալեն, որ սա այլևս պարզապես SMM-ի, մեդիա կուռացիայի կամ տեխնիկական խնդրի հարց չէ։ Պետք է ընկալեն նաև, որ իրենց PR և քաղ. տեխնոլոգիական խմբերը իրենց չեն առաջարկելու այն, ինչ ես եմ առաջարկում, որովհետև աշխատում են բացառապես իրենց պատվիրատուի շահի համար և դա նորմալ է: Սա քաղաքական կոմունիկացիայի և քաղաքական ազդեցության հարց է, ոչ թե քաղ .տեխնոլոգիայի: Հետևաբար ընդդիմադիր քաղաքական ուժերը պարտավոր են մտածել ոչ միայն բացառապես սեփական դաշինքային շահերի, այլ ամբողջ ընդդիմադիր հանրույթի տեղեկատվական դիմադրողականության մասին, որովհետև մեկի ընկնելն ու թուլանալը քանդելու է բոլորին՝ և ողջ ընդդիմադիր էշելոնը, այլ ոչ թե նրանցից մեկին տալու է առավելություն մյուսի նկատմամբ: Չի տալու:

Այս առումով ես առաջարկում եմ ձևավորել բոլորին այլևս անհրաժեշտ այսպես կոչված՝ «Փոխօգնության դաշինքի» մոդելը։ Ի՞նչ է սա նշանակում գործնականում: Սա նշանակում է ստեղծել ծավալի և ազդեցության էֆեկտ դուրս գալով բացառապես սեփական քաղաքական ուժի ընտրազանգվածից, ընտրողներից, աջակիցներից և այն գովազդողներից:

— Բացառապես սեփական նախընտրական ուժին և միմյանց այսպես կոչված «լայքելու» փոխարեն՝ հավանել, աջակցել, տարածել նաև այն քաղաքական ուժերի կոնտենտը, որի շուրջ կա լիակատար քաղաքական կոնսենսուս և դա չդարձնել խանդի կամ անթույլատրելիության գործոն ուժերի ներսում:

 

 

— Հավանել, տարածել, գովազդել և ուժեղացնել ոչ միայն բացառապես սեփական կուսակցության, առաջնորդի կամ թեկնածուների կոնտենտը, այլ նաև այն ընդդիմադիր ուժերի, անձանց նյութերը, մտքերը, որոնց հետ կա քաղաքական համաձայնություն կամ ընդհանուր նպատակ,

— Ունենալ օպերատիվ կապ և մշտական կոմունիկացիա մյուս ընդդիմադիր նախընտրական շտաբների ներկայացուցիչների միջև և նույնիսկ վերդաշինքային շտաբ կազմակերպել

— Արագ արձագանքել տեղեկատվական և ոչ միայն տեղեկատվական այլ նաև բռնաճնշումային հարձակումներին և ստեղծել փոխադարձ մեդիա և հողի վրա աջակցման մշակույթ

— Ներգրավել , հավանել արժևորել անհատ օգտատերերին, քաղաքացիական և մասնագիտական խմբերի ներկայացուցիչներին և չփակվել բացառապես սեփական կուսակցական և դաշինքային շահերի ներսում և սեփական buble-ների մեջ, այլ աշխատել ամբողջ ընդդիմադիր դաշտի տեղեկատվական դիմադրողականությունը բարձրացնելու ուղղությամբ և կրկին ստեղծել և ցույց տալ ծավալ, կրկնում եմ դիմադիր իրական ծավալ իշխանական ֆեյքային ծավալի դեմ:

Սա ոչ միայն տեխնիկական քաղաքական արդյունավետություն կտա, այլ նաև նոր քաղաքական մշակույթ կձևավորի, ինչը հետագայում նույն քաղաքական ուժերին դեռ շատ է պետք գալու: Դա լավ կլինի անել այսօրվանից և տեսանելի ու ազնիվ կերպով նաև օրինակ ծառայելով իրենց ձայն տվողներին, աջակիցներին և պոտենցիալ ընտրողներին:

Այս փոխօգնության վերդաշինքային մոդելով տարբեր ընդդիմադիր բևեռներ կսկսեն ուժեղացնել նաև միմյանց այն մեսիջները, որոնց շուրջ ունեն համաձայնություն, կստեղծվի ձնագնդի ծավալի էֆեկտ, կբարձրանա ընդհանուր հասանելիությունը, և ամենակարևորը՝ կկոտրվեն այն տեղեկատվական և ներհանրային բլոկադաները, որոնք այսօր հերթով խեղդում են բոլորին առանձին-առանձին։ Եթե մեկ ընդդիմադիր ուժի ձայնը սեղմվում է, իրականում սեղմվում է ամբողջ ընդդիմադիր դաշտի հասանելիությունը։ Այս մոդելը կարող է ապահովել ալգորիթմային և իրական շրջանցում, բարձրացնել ինֆորմացիոն դիմադրողականությունը, վերականգնել հանրային վստահությունը, կսկսեն վերանալ նաև ներհանրային բարիկադները և կստեղծվեն ընդդիմադիր հանրային փոխաջակցության ֆորմատներ:

Եվ վերջապես ամենակարևորը: Սա է ամենալավ ճանապարհներից մեկը՝ լուծելու այս ընտրություններում ընդդիմության հաղթանակի մեծագույն խնդիրը՝ ընտրողի կողմնորոշվելու, մասնակցայինությունը բարձրացնելու և մարդկանց ընտրատեղամաս ուղորդելու առումով, երբ մարդը կբախվի ծավալի, ալիքի, թրենդի, մոդայի, գործողության որտեղ կկոտրվի նրա անհավատությունը և նա կուզենա իրեն տեսնել գործողության, action-ի, պրոցեսի մեջ և դրա մաս, որովհետև բոլորն են դա անում:

Եվ այստեղ ուզում եմ անել շատ հստակ քաղաքական, ընտրական շեշտադրում։

Այն քաղաքական ընդդիմադիր ուժը, որը առաջինը կունենա այս գիտակցությունը, առաջինը կառաջարկի նման ներառական համագործակցության մոդել և կփորձի դրա մեջ ներառել մյուս ընդդիմադիր ուժերին՝ առանց բացառապես սեփական իշխանության գալու հաշվարկի, անձամբ ինձանից կստանա քաղաքական հասունության ամենաբարձր գնահատականը և վստահաբար նաև իմ ձայնը։ Որովհետև այդ ուժը փաստացի ցույց կտա, որ իր առաջնային նպատակը ոչ թե պարզապես իշխանության գալն է կամ այն վերցնելն է, այլ պետության, հասարակության և քաղաքական համակարգի փրկության շուրջ պատասխանատվություն ստանձնելը։

Այս փուլում հենց սա է լինելու իրական քաղաքական հասունության չափանիշը»:

դիտվել է 292 անգամ
Լրահոս
Հետո թող նեղացող չլինի․ ձայների փոշիացման խայտառակ թիվ ներկայացնեմ․ Էդգար Էլբակյան (video) Էդ դու Ալիևի առաջ գնացել, «կզել ես», Լուկաշենկոյի՞ն ես մեղադրում․ Սուրեն Սուրենյանց (video) Կանենք բազային կենսաթոշակների 50% աճ ․ Ռոբերտ Քոչարյան (video) #ՈՒՂԻՂ․ Դիմակավորված ԱԱԾ-ն կգնա Նիկոլի հետևից․ Սուրեն Սուրենյանց (video) Մերժեք ՔՊ-ին․ Մի՛ դարձեք հանցակից պատմական հանցագործությունների, մի՛ արյունոտեք ձեր ձեռքերը Քարոզարշավը բացահայտում է ամենակարևորը․ Տիգրան Դումիկյան Լսի՛ր Նիկոլ, դու մեզ կենդանի ես պետք, հետո․․․ Իշխան Սաղաթելյան (video) Բացի հիվանդ բռնապետական հակումներ ունենալուց սա նաեւ կնատյաց է՝ փորձում է կանանց վրա հարձակվել «Այ գլամու՛ր Սրբուհի Գալյա՛ն, ի՞նչ արեցիք այդ մարդուն, որ կախ*եց». Նաիրա Զոհրաբյան (video) Փաշինյանին հայրենիքը գողանալու մեջ մեղադրող կինը ռազմական բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրն է Ալիևի առաջ «չոքածը» սեփական ժողովրդի դեմ ագրեuիվ․ Սուրեն Սուրենյանց Պուտինն անցավ գերկարևոր հրթիռների գործարկմանը․ հայտնի են թիրախները․ Հայկ Նահապետյան (video) Ով է նիկոլին ու դրա շայկին բմբլած արժանապատիվ կինը Գյումրիում թունավորման ախտանիշներով հիվանդանոց տեղափոխված 15 անձինք անչափահասներ են Փաշինյանը վախենում է մեկ բանից` փաստարկված, հավասարակշռված ու սառնասիրտ խոսույթից․ Աբրահամյան Դու քեզ քաղաքականապես «սատկացրեցիր»․ գեներալ Արշակ Կարապետյան (video) Այսօրվա հերոսը մայրիկս է․ Արաբկիրում Փաշինյանի հետ վիճած կինը 44-օրյայում անհետ կորած բժշկի քույրն է Թիվ 57 երթուղու ավտոբուսը հայտնվել է հետիոտնի համար անցման մայթին և բախվել երկաթե էլեկտրասյանը Գործեք անհապաղ.ԱՄՆ դեսպանատուն Ամենամեծ դժբախտությունը պատերազմը կամ աղքատությունը չէ,այլ Աստծուց բաժանված մենությունը․ Հայր Ռուբեն «Դուք էս հիստերիկին նայե՛ք», հերի՛ք է․ Գեղամ Մանուկյան (video) Իրանը հայտնել է ԱՄՆ-ի հետ բանակցությունները շարունակելու մասին Պատասխա՛ն եք տալու․ քաղաքացին՝ Փաշինյանին (video) #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Նիկոլը զբաղված է քաղաքացիական ահաբեկչությամբ․ Էդգար Էլբակյան (video) ՇՏԱՊ․ Նիկոլն ուզում է խլել Կաթողիկոսի թագի ադամանդները․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am