Կատալոնական «Բարսելոնան» սոցցանցերի իր պաշտոնական էջերում հրաժեշտ է տվել հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիին, որը հայտարարել էր մրցաշրջանի ավարտից հետո ակումբից հեռանալու մասին։
«Եկար որպես աստղ՝ հեռանում ես որպես լեգենդ։ Շնորհակալություն քեզ, Ռոբերտ Լևանդովսկի, յուրաքանչյուր գոլի, յուրաքանչյուր պայքարի և այս գույների ներքո անցկացրած յուրաքանչյուր կախարդական ակնթարթի համար։ Կուլեներ ընդմիշտ»,-ասված է «կապտանռնագույնների» տարածած հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ Լևանդովսկին «Բարսելոնա» էր տեղափոխվել 2022 թվականի ամռանը։ Այս ընթացքում 37-ամյա լեհ հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրել է 191 հանդիպում՝ դառնալով 119 գոլի և 24 արդյունավետ փոխանցման հեղինակ։
Կատալոնական ակումբի կազմում նա երեք անգամ նվաճել է Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը, երեք անգամ դարձել երկրի Սուպերգավաթակիր և մեկ անգամ հաղթել Իսպանիայի գավաթի խաղարկությունում։
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը