Մադրիդի «Ռեալի» ապագա գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն կողմնորոշվել է տրանսֆերային շուկայում իր առաջնահերթ թիրախներից մեկի հարցում։
Transfer News Live-ը, հղում անելով Hochi-ին, հաղորդում է, որ պորտուգալացի մասնագետը ցանկանում է թիմում տեսնել Լիսաբոնի «Սպորտինգի» կիսապաշտպան Հիդեմասա Մորիտային։ «Յուրահատուկի» կարծիքով՝ ճապոնացի ֆուտբոլիստը արժեքավոր համալրում կդառնա «արքայական» ակումբի միջին գծի համար։
Վերջերս Մորիտան նշել է իր 31-ամյակը։ Կիսապաշտպանի գործող պայմանագրի ժամկետն ավարտվում է մրցաշրջանի վերջում, ուստի նա կարող է մադրիդյան թիմ տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակով։ Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում «Սպորտինգի» կազմում անցկացրել է 48 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 5 արդյունավետ փոխանցման հեղինակ։
Հավելենք, որ Ժոզե Մուրինյուն պաշտոնապես կհեռանա «Բենֆիկայից» և կգլխավորի «Ռեալը» մինչև մայիսի վերջ։
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը