Վախի մթնոլորտ․ «Հրապարակ»

Նախորդ՝ 30 տարվա ընտրություններին հետեւած եւ մասնակցած անձինք միաբերան պնդում են, որ ոչ մի ընտրության ժամանակ մեր երկրում այսչափ վախի մթնոլորտ չի եղել, որ շարքային մարդիկ պատժվեն ընդդիմությանը պաշտպանելու համար, վախենան իրենց կարծիքը հայտնել, եթե այն ընդդիմության օգտին է, զգուշանան իրենց նախընտրությունների մասին խոսել եւ ընդդիմադիր թեկնածուներին բացեիբաց պաշտպանել: Նախկին ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը, որը ՀՀԿ-ի իշխանության տարիներին անարգել քարոզչություն էր անում, խոսում իշխանական ճնշումների եւ վախի մթնոլորտի մասին, այնպիսի իրավիճակ է ստեղծել երկրում, որ մարդիկ վախենում են ընդդիմադիր կարծիք արտահայտել, ընդդիմություն լինել, ընդդիմադիրների կողքին կանգնել: Նա ոչ միայն ընդդիմադիր գործիչներին է հալածում, այլեւ՝ շարքային մարդկանց, որոնք դեմ են իշխանություններին, ընդդիմադիր հայացքներ ունեն:

Նա հիմնովին մոռացել է, որ ժամանակին` մեր հանրության կողմից մերժված ու բռնապետական հռչակված իշխանությունների օրոք, ինքն ագրեսիվ քարոզչություն էր անում. բարձրանում ավտոտնակների վրա ու ելույթներ ունենում, մտնում էր ՀՀԿ-ականներին պատկանող տարածքներ, ասենք, Լֆիկի Բանգլադեշ, ու թաղառթաղ շրջում: Նաեւ այդ քարոզչության շնորհիվ իրենց «եռագլուխ» ուժը` «Ելքը», ժամանակին մտավ խորհրդարան: Եվ ոչ մեկն այն ժամանակ չէր ասում` «գլուխդ պատին կտաս», բայց վարչապետ չես դառնա, քեզ «բոմժ ենք սարքելու», բանտ ենք գցելու եւ այլն: Հիմա ինքը հոխորտում է, սպառնում է, վարչապետական բոլոր լծակները գործի դրած` քարոզարշավ է անում, վախի ու տեռորի մթնոլորտում փորձում է վերարտադրվել...որ ավարտին հասցնի Ալիեւին տված խոստումները` Սահմանադրություն փոխի, հօգուտ Ադրբեջանի սահմանազատում անի, Հայաստան պետությունը ոչնչացնի:

Արմինե Օհանյան

«Հրապարակ օրաթերթ»

դիտվել է 287 անգամ
Լրահոս
Մահացել է Բագրատ սրբազանի հայրը Դա հանցավոր աշխարհին հղված հստակ ազդանշան է․ կրակեք, թալանեք, սպանեք Շովիի ողբերգությունից անցել է 3 տարի Թուրքիայի ռազմարդյունաբերական արտահանման ծավալները հասել են 1.12 մլրդ դոլարի Պենտագոնը համաձայնագրեր է ստորագրել Արտակարգ դեպք Արմավիրում․ կայանված մեքենան բռնկվել է «Հայփոստը շարունակում է աշխատել վնասով՝ սպասելով պետական ֆինանսավորման»․ Առաքելյան Ալամութի ամրոցը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում․ Առաջաձորի խաչքարը պատմական նոր վկայություն է տալիս Վախը Հայրենիք, արժեքներ, սկզբունքներ չի ճանաչում, այն սպանում է, իսկ սերը՝ կենսավորում․ Սրբազան Իրանը հերքել է Դոնալդ Թրամփի պնդումներն ԱՄՆ-ի հետ նոր բանակցությունների վերաբերյալ Քծնանքից՝ դավաճանություն. Սերգեյ Բագրատյանի քաղաքական դիմանկարը․ քաղաքագետ Դավիթ Համբարյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Բացահայտվել է թմրանյութի ապօրինի շրջանառության դեպք․ 4 ձերբակալված կա Պայքարը շարունակվում է, ոչ ոք դրանից հետ չի կանգնելու․ Գառնիկ Դանիելյան Հայտնի են Գառնիի խոշոր վթարի վարորդների և վիրավորների ինքնությունները Ավետ Կոնջորյանի՝ հայհոյանքներ հնչեցնելու դեպքով խուլիգանության հատկանիշներով քրվարույթ է նախաձեռնվել Իտալիայի 25 քաղաքներում ռեկորդային շոգի պատճառով հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակ Աքյաքա շրջանի ղեկավարն այցելել է հայ-թուրքական երկաթուղային սահման Ծեծկռտուք՝ «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում․ 2 զինակոչիկ մարմնական վնասվածքներ են ստացել Ովքեր են երկու նոր փոխվարչապետերը «Փողերն առնելու եք ու ու՞ր թռնեք․․․ Ռուսաստանը կոնկրետ հարց է դրել»․ Հայկ Նահապետյան (video) Աննա Հակոբյա՛ն, եսակենտրոն լինելդ էլ ավելի նսեմացրեց քեզ․․․Լարիսա Ալավերդյանի դիպուկ խոսքը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 4-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 3-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հուլիսի 31-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը (ՀՀԿ) Հուլիսի 31-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 31-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 31-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am