Վրաստանը և Հայաստանը միացնող նոր կամուրջը Սադախլո-Բագրատաշեն անցակետում՝ Դեբեդ գետի վրա, կկառուցի իրանական «Ariana Tunnel Dam Co.» ընկերությունը։
Կամրջի նախագծային և շինարարական աշխատանքների ձեռքբերման նպատակով Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) էլեկտրոնային հարթակի միջոցով հայտարարված միջազգային մրցույթին մասնակցել էր 7 կազմակերպություն, որոնցից 3-ը որակավորվել և անցել էին հաջորդ փուլ: Գնահատման արդյունքում հաղթող է ճանաչվել իրանական «Ariana Tunnel Dam Co.» ընկերությունը` 7.393.347.95 եվրո գնային առաջարկով:
Նոր կամուրջը կկառուցվի եվրոպական ստանդարտներով, իսկ հին կամուրջը կվերանորոգվի, և փորձագետների կարծիքով, խցանումների դեպքում տարբեր պատվիրակությունների արագ երթևեկության համար այն լավ այլընտրանք կլինի:
Աղբյուրը՝ aliq.ge
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը
Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը