Փաշինյանը բանկային հաշիվներում հայտարարագրել է 4 միլիոն 18 հազար 75 դրամ․ մանրամասներ
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել 2025 թվականի ապրիլի 1-ից մինչև 2026 թվականի ապրիլի 1-ը հաշվետու ժամանակաշրջանի իր գույքի և եկամուտների հայտարարագիրը։
Փաշինյանը հայտարարագրել է բնակելի տուն Իջևանում, մակերեսը՝ 205․1 քմ, ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով։
Փաշինյանը շարժական և թանկարժեք գույք չի հայտարարագրել։ Կուսակցության վարչապետի թեկնածուն հաշվետու տարում հայտարարագրել է իր եկամուտները, ըստ որի՝ Վարչապետի աշխատակազմից որպես աշխատավարձ ստացել է 31 միլիոն 882 հազար 198 դրամ, Ֆինանսների նախարարությունից եկամտային հարկի վերադարձ է ստացել 4 միլիոն 768 հազար 48 դրամ, «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի հանձնաժողովից ստացել է 500 հազար ԱՄՆ դոլար, ՔՊ կուսակցությունից ստացել է 500 հազար դրամ։
Հայտարարագիրը ներկայացնելու օրա դրությամբ Նիկոլ Փաշինյանը բանկային հաշիվներում ունեցել է 4 միլիոն 18 հազար 75դրամ, 700 հազար դրամ կանխիկ և 800 դոլար կանխիկ։
Հասմիկ Սարգսյան
24news.am
